Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Март » 13 » Մեծ դաշնակահար դառնալու երազանքով ապրող գյումրեցի փոքրիկը
Մեծ դաշնակահար դառնալու երազանքով ապրող գյումրեցի փոքրիկը
04:55
Վարդան ԳյոդակյանՀեղինակ` Լիլիթ Թովմասյան

Մենք հանդիպեցինք Գյումրու արվեստների ակադեմիայի սենյակներից մեկում, որի փակ դռներից այն կողմ դասական երաժշտության հնչյուններն էին, ներսում` սեւ ռոյալի դիմաց` փոքրիկ երաժիշտն իր մեծ աշխարհում: Գյումրեցի փոքրիկին շատերն են ճանաչում: Նրանք, ովքեր լսել են Վարդանի կատարումները, հպարտացել ներքուստ ու վստահաբար հաստատել են` հերթական տաղանդը հանճարածին Գյումրուց:
-12 տարեկան եմ, ծնվել եմ 2000թ-ի հունվարի 5-ին: Ունեմ մեկ քույր, մեկ եղբայր: Երկուսն էլ ինձանից մեծ են: 6 տարեկանից հաճախել եմ կոնսերվատորիային կից «Փյունիկ» երաժշտական դպրոց, հենց առաջին տարուց մասնակցել եմ մրցույթ-փառատոնների,-իր մասին պատմում է Վարդանը: Հետո, երբ իմ խնդրանքով վերհիշում է բոլոր այն փառատոններն ու մրցույթները, որոնց մասնակցել ու հաղթել է, խանդավառվում է ու իր հաջողությունները ներկայացնում փաստերով. բոլոր դիպլոմները, շնորհակալագրերն ու պատվոգրերը մեկ թղթապանակում են:
 

ԴիպլոմներՊատանի դաշնակահարի առաջին բեմելը 2007-ին էր` Երեւանում: Ալ.Սպենդիարյանի անվան երաժիշտ կատարողների հանրապետական երկրորդ մրցույթ փառատոնում ստացած պատվոգրին հաջորդեց 2008-ին կազմակերպված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնը, որտեղ Վարդանին շնորհվեց հատուկ մրցանակ` «Լավագույն կրտսեր մասնակից» անվանակարգում: Նույն տարում եւս մեկ հատուկ մրցանակ Վարդանն ստանում է Սարաջեւի անվան երաժշտական մրցույթի ժամանակ: 2010-ի «Վերածնունդը» դաշնակահարին հաղթանակ է ապահովում «Լավագույն պոլիֆոնիկ ստեղծագործություն» անվանակարգում: Հաջողությունները շարունակվում են 2011-ին. նախ «Վերածնունդ» միջազգային փառատոնում հատուկ մրցանակ` առաջին կարգի դիպլոմ եւ ոսկե մեդալ ժյուրի կողմից` լավագույն ազգային ստեղծագործության համար, առաջին տեղ «Շնորհալիներ» մրցույթում եւ 4-րդ կարգի դիպլոմ եւ հատուկ` «Հուսո մրցանակ» Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթում, որտեղ Վարդանը 11-14 տարեկանների տարիքային խմբում ամենակրտսերն էր` ավելի քան 100 մասնակիցների հետ պայքարում:

Իսկ ամեն ինչ սկվեց նրանից, երբ 5 տարեկան Վարդանը հայտնի «Կոկորդիլոս Գենայի» մուլտֆիլմի երաժշտությունն սկսեց նվագել առանց նոտաները ճանաչելու` ինչպես ինքն է ասում` «լսելով»: Իսկ երբ փոքրիկի «լսելով» նվագածը լսեց Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս Մարիա Կարապետյանը, այլեւս երեխայի ապագան կանխորոշված էր.«Նրան կանոնավոր երաժշտական կրթություն է պետք»:

Մարիա Կարապետյանին ու հայ փոքրիկ դաշնակահարը34 աշխատանքնային տարիների ընթացքում դասարանում սովորել եւ շարունակում են սովորել շատ շնորհալիներ: Վարդանը որքան էլ մյուսներին նման է իր օժտվածությամբ, նույնքան էլ տարբեր է.
-Լռակյաց է, չխոսկան, քիչ է արտահայտվում, մենք իր ներաշխարհով ենք հաղորդակցվում,-աշակերտին է բնութագրում ուսուցչուհին,- բառերով չհաղորդակցվելն, անշուշտ, երբեմն դժվարացնում է մեր գործը, բայց երաժշտության միջոցով կարողանում ենք գնալ նրա հոգու խորքերը ու արդեն վաղուց հաղորդակցվում ենք երաժշտության լեզվով:
Վարդանն իր վերջին տարիների հաջողություններով հպարտանում է, բայց նաեւ պարտավորվում ավելիին հասնել: Ուսուցչուհու խոսքերով այս կամ այն բանն անելու համար նրան ստիպել կամ պարտադրելու կարիքը չկա. սիրում է իր գործն ու անում հաճույքով:

-Սիրում եմ նվագել,-ասում է Վարդանը,-դաշնակահար եմ դառնալու, մեծ դաշնակահար: Տանը ամեն օր գոնե 3-4 ժամ պարապում եմ, լսարանում էլ ամենաքիչը 3 ժամ պարապում ենք, երբեեմն նաեւ ուսուցչիս տուն եմ գնում: Շոպեն, Մոցարտ, Լիստ, Բաբաջանյան. այս կոմպոզիտորներին եմ շատ սիրում, քննություններից էլ համարյա միշտ 10 եմ ստանում: Հա, մեկ էլ հեծանիվ եմ շատ սիրում:

Պարապմունքի ժամանակՎարդանի հաջողությունների հետագա ընթացքն ապահովելու համար պարբերաբար իրենց օգնությունն են բերում կոնսերվատորիայի պրոֆեսորները` վարպետության դասերի միջոցով: Մրցույթներն առայժ միայն դրական ազդեցություն են ունեցել Վարդանի վրա, իսկ չկոտրվելու համար Մարիա Կարապետյանի բանաձեւը մեկն է` շատ աշխատել ու մրցույթին գնալուց առաջ` իմանալ` որտեղ ես մրցունակ:
-Դպրոցի 6-րդ դասարանի նյութը վաղուց հաղթահարված է ու դա Վարդանի համար արդեն հեռանկարային չէ,-նշում է նա,- այս նյութերով Վարդանը կարող է կոնսերվատորիա ընդունվել: Ես իրեն չեմ նայում որպես 6-րդ դասարանի աշակերտ: Ջանք չեմ խնայում ավելիին հասնելու համար: Երբեք չենք հանգստանում: Իմ ձեռքում գանձ է ընկած, որին հղկելու պարտավորվածություն ունեմ այնպես, ինչպես ալմաստն են դարձնում ադամանդ:
Վարդանը համերգներով առայժմ միայն Նյու-Յորքում է եղել: Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հյուրախաղերով կլինի Լոնդոնում, առջեւում են նաեւ Բաբաջանյանի անվան հանրապետական եւ «Վերածնունդ» միջազգային մրցույթները: Իսկ Վարդանի հաջողությունները հավասարապես նաեւ ուսւոցչուհու ձեռբերումներն են.
-Ամեն մարդ մի ձեւով է երջանիկ զգում: Ես հաճույք եմ ստանում արարման պրոցեսից, երբ ոչնչից ստանում ես կերպար, մատների, գույների, նոտաների միջոցով հնչյուններ ես ստեղծում, այ դա է իմ երջանկությունը: Վարդանիս մեծ բեմեր, մեծ հռչակ ու գլխապտույտ հաջողություներ եմ ցանկանում: Արվեստում ամեն մարդ իր ձեռագիը պիտի ունենա, ես արել ու կանեմ ամեն ինչ Վարդանի ձեռագրի համար:
Փոքրիկ հաջողություններՎարդանի ձեռագիրը շատերին է զարմացրել: Փետրվարի 16-ին Բեռլին Արթ հոթելում անցկացված «Մուտք» խորագրով ժամանակակից արվեստի ցուցահանդեսին ներկա էին նաեւ Գերմանիայի դեսպանատան մշակութային կցորդ Կ. Ցելենտին եւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կ. Օբոլենսկին: Վարդան Գյոդակյանի դաշնամուրային փայլուն կատարումներն անտարբեր չթողեցին հյուրերին, իսկ պարոն Ցելենտին Վարդանին նվիրեց իր ճարմանդները` որպես հետագա հաջողությունների թալիսման, որոնք Վարդանը պարտավորվեց կրել իր բոլոր ելույթների ժամանակ:
Հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտին բոլոր երեխաների նման հետաքրքրում են նաեւ համակարգչային խաղերը, բայց դաշնամուրն ու երաժշտությունը Վարդանի համար միշտ առաջին տեղում են: Իր ներսի երաժշտությունն առայժմ Վարդանը թղթին հանձնելու փորձ չի արել, բայց դա էլ առջեւում է. ով գոնե մեկ անգամ լսել է Վարդանին, համոզված է` մի օր նա կսկսի ստեղծագործել: Առաջին մենահամերգը Վարդանի ապագայի ծրագրերում են, լավ ռոյալը` ցանկալի նվեր:
Վարդանի հետ ու Վարդանի աշխարհում ես անցկացրեցի երկու ժամ: Զրույցի ավարտին Վարդան ինձ համար Բաբաջանյան նվագեց: Դասասենյակում եւ այդտեղից դուրս գալուց հետո դեռ երկար ժամանակ «Վաղարշապատի» հնչյուններն էին իմ ականջներում, ու տարիքից անհամեմատ փոքր երեւացող, բայց մեծ դաշնակահար դառնալու երազանքով ապրող փոքրիկը` աչքերիս առաջ:
 
Просмотров: 741 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/7 |
Всего комментариев: 5
5 Նուբար Ասլանյան  
Վարդան Գյոդակյանը Գյումրիում կայացած «Վերածնունդ»միջազգային փառատոնում շահել է առաջին տեղը եւ արժանացել ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ:Հաջորդը,վստահ եմ,պիտի լինի ՊԼԱՏԻՆ: Առաջ:

4 Նուբար Ասլանյան  
Վարդան Գյոդակյանի կատարմամբ Մեծն Արամ Խաչատուրյանի «Տոկկատան»լսելուց հետո ինձ մի պահ թվաց,որ փոքրիկ Հանճարը հուր ու կրակ է թափում սուլթան համիդի,թաիլիաթի,քեմալի,էնվեր փաշայի,աթաթյուրքի,տո էրդողանն,թավիթօլուն ու գյուլն էլ հետի գլխին,ասելով,որ,որքան էլ ձեր ստոր արարքով հայ կոտորեցիք,բայց բայց հայի հանճարը միշտ կա,եղել է,ու կլինի,եւ այն՝ հանճարը, պիտի վերածնի Ազգն ու փառաբանի նրան իր արարումով այնպես,ինչպես գյումրեցի ՎԱՐԴԱՆ ԳՅՈԴԱԿՅԱՆՆ Է:Հալալ է քո Ազգին,ծնողներին եւ անշուշտ ուսուցիչ Մարիյա Կարապետյանին:Խոնարհ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

3 МАРИЯ КАРАПЕТЯН  
Я благодарна всем тем людям, кто дал высокую оценку моему ученику -Вардану Гёдакяну.Это нас очень радует и ещё больше обязует .Спасибо огромное ! Надюсь ,мы оправдаем ваше доверие. А это исполнение " Токкаты " Арама Хачатряна -для вас.
http://www.youtube.com/watch?v=u5D1CjyH08s

2 nairi  
Պատրաստ ենք միշտ աջակցել մեր հայ տաղանդներին, նամանավանդ մեր հայրաքաղաք Գյումրիից cool

1 Նուբար Ասլանյան  
Ուշադիր հետեւեք այս տաղանդին:Վաղը պիտի հպարտանանք նրանով:

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.144.38.24
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024