Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Сентябрь » 30 » Միայն Իսրայելը կարող է հասկանալ մեր տանջանքները
Միայն Իսրայելը կարող է հասկանալ մեր տանջանքները
21:18
 
 
Էլդադ Բեկը այցելեց Հայաստանի Ցեղասպանության թանգարան և չէր կարող չմտածել հրեական Հոլոքոստի մասին և ոչ էլ կարող էր խուսափել հարցերից, որոնք առաջացան՝ կապված հայերի կրած տանջանքների մասին Իսրայելի արհամարհական վերաբերմունքի հետ: «Եթե մարդիկ ընդունեն, որ մենք տանջվել ենք, ապա բոլորը կհետևեն նրանց օրինակին»:

Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին նվիրված ազգային հուշարձան կատարած այցելությունը պարտադիր է բոլոր հրեա մարդկանց համար: Հուշարձանը կանգնած է Արարատ լեռան ձյունոտ գագաթների դիմաց, Թուրքիայից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Հիշատակման այս վայրը, որի շինարարությունն ավարտվեց 45 տարի առաջ, շատ պարզ դիզայն ունի: Եթե նայեք երկնքին, կթվա, թե այն լաց է լինում ազգի կորստյան համար, որը թուրքերի կողմից իրականացված էթնիկական մաքրման արդյունք էր, ովքեր հիմա գտնվում են իրենց թշնամական հարևանի ենթակայության տակ: Կոթողը խորհրդանշում է հայոց ազգի վերածնունդը սարսափելի ցեղասպանությունից հետո: Դրա կողքին, 12 սյուները շրջապատում են հավերժական կրակը, որը վառվում է ի հիշատակ նահատակների, ստեղծելով երկինք բարձրացող մի գմբեթ:


Հայոց ցեղասպանությունը հիշատակող վայրը գնվում է մայրաքաղաք Երևանի արտաքին սահմաններում և ունի նաև մի փոքրիկ թանգարան՝ բաղկացած երեք համեստ սենյակներից: Խիստ տեսքին ավելանում է ամբողջ տարածքում սփռված տխրությունը: Զանգվածային գերեզմանների, հարկադիր սովից հյուծված զոհերի մարմինների և գնացքներում լեփ լեցուն աքսորի ուղարկվող մարդկանց նկարները ակնհայտ նմանություն ունեն Եվրոպայում արված հրեական Հոլոքոստի լուսանկարների հետ: Գերմանացիները՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի դաշնակիցները, ոգեշնչված էին այն ցեղասպանությամբ, որ տեղի էր ունեցել Հոլոքոստից մոտ 20 տարի առաջ: Ադոլֆ Հիտլերին վերագրվող խոսքերը, որոնք կրկնում էին նաև գերմանական բանակի սպաները, հետևյալն է. «ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածների մասին»:

Լիագումար նիստի ժամանակ Իսրայելի խորհրդարանը քննարկեց Հայոց ցեղասպանության հարցը: Սա չէր կարող պատահել, եթե Իսրայելը չհասկանար, որ գրեթե ոչ մի միջոց չկա՝ լուծելու Թուրքիայի հետ ճգնաժամային հարաբերությունները:

Դրանից մի քանի օր առաջ ես հրավիրվել էի մասնակցելու հրեա կանանց անկախ խմբի կազմակերպած միջոցառմանը, որը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանում: Միջոցառումը հովանավորել էր Մագմա ընկերությունը, որը սովորաբար հատուկ այցելություններ է կազմակերպում դեպի Հայաստան: Առաջիկա շաբաթների ընթացում հուշարձանի մոտ տեղի կունենան լրացուցիչ միջոցառումներ: Միջոցառմանը մասնակցող կանանց մեծ մասը հավատում են, որ Իսրայելը պետք է ունենա և ունի բարոյական պարտավորություն ճանաչելու հայերի ողբերգությունը՝ մի կողմ դնելով քաղաքական նկատառումները, չնայած այն հանգամանքին, որ մասնակցների մի մասը խուսափում էին համեմատական անցկացնել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև:

«Ես, ինչևէ, պատճառ չեմ տեսնում համեմատելու Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի հետ, չնայած որոշ նման տարրերի առկայությանը»,-նշում է Հաննի Շավիթը, բնիկ հրեա, որի ծնողները նացիստների հայտնվելուց հետ Լեհաստանից փախել են Ռուսաստան, և որի մեծ ընտանիքը ոչնչացվել է: «Կարծում եմ՝ ցանկացած ցեղասպանություն տարբեր է, և մենք չենք կարող համեմատել Հայոց ցեղասպանությունը Դարֆուրի սպանությունների հետ: Ես հավատում եմ, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ մենք ևս պայքարում ենք, որպեսզի Հոլոքոստը չմոռացվի և դաժանաբար հետապնդում ենք նրանց, ովքեր ժխտում են այն: Մենք չպետք է արհամարհենք մարդկանց ոչնչացումը, անկախ նրանից, թե ով է դա իրագործել, քանի որ վաղը դա կարող է ձեզ հետ պատահել: Այս ամենը կարող է պատահել մեկ րոպեի ընթացում աշխարհի ցանկացած կետում»: Դորիթ Յաքոբին և Շոշանա Մագենը միացան մեր զրույցին և նշեցին. «Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, և հույս ունենք, որ մարդիկ չեն մոռանա մեր սեփական ցեղասպանությունը՝ Հոլոքոստը»:

Հրեաներն ու հայերը շատ նման են

Հայոց ցեղասպանության թանգարանի մինիմալիզմը հայոց ողբերգության շարունակության ցավալի վկայությունն է: Տարրերի մեծ մասը նպատակ ունեն այցելուներին համոզելու, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Երեք տարի հետո հայերը նշելու են իրենց ազգի ցեղասպանության հարյուր ամյակը, և դեռևս պայքարում են դրա միջազգային ճանաչման համար: Թուրքերը, ովքեր ժխտում են կազմակերպված ցեղասպանության պնդումները, շարունակում են ճնշում գործադրել աշխարհի վրա՝ «հայկական կեղծ տարբերակին» օրինականություն չտալու համար: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարեց. «Մուսուլմանները չեն կարող ցեղասպանություն իրականացնել»:

Երիտասարդ ծառների մի քանի շարք է կանգնած հուշարձանի մուտքի մոտ: Իսրայելը դեռևս ծառ չի տնկել, չնայած ամեն օր հրեա այցելուներ ու Իսրայելի պատվիրակություններ են այցելում այնտեղ: Իսրայելի կողմից աննախադեպ քայլի արդյունքում Իսրայելի Գյուղատնտեսության նախարար Օրիթ Նոկեդն այցելեց հուշարձան և ծաղկեպասակ դրեց ի հիշատակ հայ զոհերի: Բայց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակում է կախված մնալ Երուսաղեմի և Անկարայի միջև եղած բարդ հարաբերություններից: Եթե նույնիսկ Իսրայելը ցանկանում է նյարդերը քայքայել Թուրքիայում, Նեթանյաուի կառավարությունը դեռևս պատրաստ չէ կատարել մի քայլ, որն ընդմիշտ վերջ կդնի Թուրքիայի հետ հարաբերություններին:

«Բանալ կլինի, եթե ասեմ , որ ես հույս ունեմ, թե Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-Յեդիոթ Ախրոնոտին ասում է Երևանում ցեղասպանության թանգարանի տնօրեն դոկտոր Հայկ Դեմոյանը: Խորհրդարանի անունից մերժումը կարող էր հրեական Հոլոքոստի զոհերին հիշատակելու մի ձև լինել: Ես չեմ անի բանալ հռետորություն՝ ասելով, որ հայերն ու հրեաները մեծ տառապանքներ են կրել. դա պարզապես այդպես է: Երկակի չափանիշների ցանկացած տարբերակ՝ կապված Հայոց հարցի հետ, կվնասի նաև Հոլոքոստի հիշատակմանը: Ես անձամբ չեմ կարող ընդունել կամ հանդուրժել որևէ մեկին, ով ժխտում է Հոլոքոստը: Դրա ցանկացած ժխտում իմ կարծիքով Հայոց ցեղասպանության ժխտում է»:

Թանգարանում շրջեցի 34-ամյա Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ: Նա այցելել էր այս վայր միայն մեկ անգամ, չնայած որ աշխատում է զբոսաշրջության բնագավառում: Թանգարանում այնպիսի ճնշվածության զգացում կա, որ նա չէր ուզեցել հետ գնալ այնտեղ: Սուրենը կարծում է, որ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է: «Դուք, ավելին քան աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ, այնպիսի տառապանքների եք ենթարվել, ինչպես և մենք»,-ասաց նա: «Հոլոքոստի մասշտաբներն, անկասկած, ավելի մեծ էին, և հրեական ոչնչացումը իրականացվել է արդյունաբերական եղանակով, սակայն դուք միակն եք, որ իրապես կարող եք հասկանալ, թե ինչ փորձության միջով ենք մենք անցել»:
Դոկտոր Դեմոյանը թերահավատորեն է վերաբերվում իր ժողովրդի կրած ողբերգության հանդեպ Իսրայելի ցուցաբերած հետաքրքրությանը: «Եթե քննարկումն իրականացվում է հիմնվելով խղճի և էթիկայի վրա, ապա ինչո՞ւ է այն միայն հիմա տեղի ունենում: Եթե խորհրդարանում քննարկում է սկսվում, որովհետև այն կապված է Թուրքիայի և Մարմարայի հարցի հետ, ապա դա ոչ ճիշտ շարժառիթ է»: Դեմոյանը շուտով կայցելի Իսրայել և Յադ Վաշեմ՝ որպես քայլ դեպի Հայոց ցեղասպանության թանգարանի ընդլայնման: «Մենք ուզում ենք սովորել Իսրայելի թանգարանի փորձից և իհարկե հույս ունենք համագործակցության»,-ասում է նա: «Եթե դուք ճանաչեք մեր ցեղասպանությունը, ամբողջ աշխարհը կհետևի այդ օրինակին»:
 
Էլդադ Բեկ «Յեդիոտ Ախրոնոտ» 17.7.2012

Եբրայերեն տեքստը թարգմանվել է անգլերեն Ռաուլ վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի շնորհիվ

Անգլերենից Հայերեն թարգմանեց Ամալյա Հարությունյանը 
   
 
ידיעות אחרונות |אלדד בק 17.7.2012
 
 
Просмотров: 453 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.142.43.43
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024