Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Июнь » 19 » Նամակ ՀՀ նախագահ, պրն. Սերժ Սարգսյանին Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունից
Նամակ ՀՀ նախագահ, պրն. Սերժ Սարգսյանին Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունից
18:14

 

 
 

 
Մեծարգո Նախագահ բարև Ձեզ
 
      Գրում ենք Ձեզ Իսրայելի Պետախ Տիկվայի հայկական համայնքի և «Նաիրի» միության հիմնադիր կազմի անունից: Մենք Ձեզ անցյալ տարի դեկտեմբերին նամակ էինք ուղարկել պաշտոնական՝ մի փոքրիկ խնդրանքով. այն է վերջ դնել սփյուռքյան հայտնի գործիչների նկատմամբ արհամարհական վերաբերմունքին և կատարել նրանց ստեղծագործությունները Հայաստանում: Զոր օրինակ Իսրայելի ու Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանի դեպքը: Նա մեզ դիմել էր խնդրանքով նամակ ուղարկել Ձեզ և մենք էլ գիտակցելով խնդրի լրջությունը՝ նամակ էինք ուղարկել: Կից ուղարկում ենք նամակի պատճեները, հույով, որ կես տարվա լռությունից հետո գոնե ինչ որ գրավոր պատասխան Ձեր աշխատակազմից կստանանք: Մենք՝ Իսրայելահայերս, ցավոք սրտի լքված վիճակում ենք հայտնվել, իսկ Հայաստան այցելելու դեպքում էլ հայտնվում ենք շատ ծանր կացության և բյուրոկրատական քաշքշուկի մեջ: Սա այլ, ու երկար պատմություն է, որի մասին պատրաստվում ենք մեր կայքում մեծ հոդված տեղադրել:
 
 
      Ի դեպ մեր միությունը տեղի հայության համար շատ ավելին է արել ու շարունակում է անել, քան ՀՀ-ից խոստումներ շռայլող շատ պաշտոնատար անձինք, որոնք եղել են Իսրայելում: Նաև անհարմար եմ զգում իմ պետության փոխարեն, որը մինչև օրս Հայաստան չի հրավիրել Իսրայելի Քնեսսետի խոսնակ Ռուվի Ռիվլինի, կոալիցիայի ղեկավար, հայ ազգի բարեկամ Զեև Էլկինին, Մերեց կուսակցության ղեկավարներին, որոնք մինչև օրս սպասում են հայաստանյան արձագանքներին......Մեր ուժերով աշխարհում առաջին անգամ հիմնել ենք նաև եբրայերեն լեզվով կայք Հայաստանի ու ԼՂՀ-ի մասին.....
 
 
     Նաև փնտրում ենք այն հայազգի հերոսներին, որոնք Երկրորդ Աշխարհամարտի տարիներին փրկել են հրեաների կյանքը:
 
 
 
Մի խոսքով աշխատում ենք և ՀՀ Արտ.Գործ.նախարարության և Սփյուռքի նախարարության փոխարեն.....
 
 

 
 
 
 
 
 
 
Просмотров: 531 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/2 |
Всего комментариев: 1
1 nairi  
Պարոն Ասլանյան շնորհակալություն Ձեր մեկնաբանության համար: Մենք էլ հույս չունենք, որ պատասխան կստանանք, մերը ՀԱՅԻ ԲԱԽՏ է, բայց թե գոնե չպետք է լուռ տանենք Սփյուռքահայերին որպես փողի քսակներ դիտող ու Հայաստանում «հավեսով քցող» ու միշտ Հայրենիքին պարտական համարող մեր պաշտոնյաների ցանկությունները: Դե ԱրմԱվիային էլ առանձին կանդրադառնանք smile

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.222.204.247
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024