Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Январь » 30 » Նամակ Իսրայելում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրն. Քրիստոֆ Բիգոյին
Նամակ Իսրայելում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրն. Քրիստոֆ Բիգոյին
04:47
 
 
 
                                                        Իսրայելում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր
                                                Դեսպան Պրն. Քրիստոֆ Բիգոյին
                                                Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի
                                                «Նաիրի» միության հիմնադիր կազմի անունից
 
 
 
 
Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 
 
     Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը հավանություն տվեց Ֆրանսիայի կողմից ճանաչված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին, որով ևս մեկ անգամ ապացուցեց, որ այս պետությունն աշխարհում այն եզակի երկիրն է, որը ճշմարտության, ազատամտության և մարդու իրավունքների պաշտպանության օրրանն է համարվում: 
     Թույլ տվեք մեջ բերել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից մի հատված, որով նա իր երախտագիտություն Է հայտնում Ֆրանսիայի իշխանություններին, Սենատին և ժողովրդին.
     «Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում և կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները։ Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան», - ասված է, մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարի հայտարարության մեջ»:
 
      Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի  «Նաիրի» միությունն Իսրայելի Արդարադատության նախարարությունում գրանցվել է 2005թ. – ին և միավորում է ոչ միայն հայերին, այլև Իսրայել մշտական բնակության հաստատված նախկին Հայաստանաբնակ հրեաներին: Կազմակերպության նպատակն է ամրապնդել կապը հայ և հրեա ժողովուրդների ու երկու պետությունների միջև: Առաջնային է համարվում նաև հայոց լեզվի և մշակույթի պահպանության հարցն, ինչպես նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու համայնքի հետ համատեղ տարբեր ազգային ծրագրերի իրականացումը: Բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել արդեն ու կան շատ նոր նախագծեր:
 
      Ֆրանսիան, որպես ժողովրադավարության ու ազատասերության մի երկիր, փայլուն օրինակ կարող է հանդիսանալ նաև մյուս երկրների համար, որոնք ոչ միայն պետք է ընդունեն 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայկական ողբերգությունն, այլ պետք է նույնանման օրենք ընդունեն՝ կանխելով ապագայում նման ոճրագործությունների հնարավոր ծնունդը: 
 
      Իսրայել պետության պատմության մեջ առաջին անգամ Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևն անցյալ տարեվերջին քննարկվեց Քնեսսետի կրթության և գիտության հանձնաժողովում, որով առաջին անգամ փորձ արվեց հասարակության բոլոր խավերին լսելի դարձնել խնդիրը: Հուսով ենք, որ Իսրայելն էլ կհետևի Ֆրանսիայի օրինակին ու առաջնորդվելով համամարդկային արժեքներով, ի վերջո կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
 
Հարգելի դեսպան, պրն. Բիգո՝ խնդրում ենք Ձեզ մեր հասարակական կազմակերպության և  ողջ իսրայելահայերի անունից փոխանցեք մեր շնորհակալությունն ու երախտիքի խոսքերն Ֆրանսիայի ժողովրդին, Սենատին, կառավարությանն ու մասնավորապես երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին:
 
     Հայաստանի Հանրապետությունում այսուհետ հայերն իրենց նորածին երեխաներին կոչում են Ֆրանսիայի հերոսների ու նախագահ Սարկոզիի անուններով:
 
 
Աստված պահպանի Ձեզ և Ֆրանսիան.........
 
 
Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմ
 
25.01.2012թ.
 
 
Просмотров: 543 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.144.175.58
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024