Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Август » 27 » Նուբար Ասլանյանի պատասխանը կամ .....ՄԻ ԿԱՏԱՐԵՔ, ՊԵՏՔ ՉԷ, ԿՍՊԱՍԵՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ…
Նուբար Ասլանյանի պատասխանը կամ .....ՄԻ ԿԱՏԱՐԵՔ, ՊԵՏՔ ՉԷ, ԿՍՊԱՍԵՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ…
15:37

        Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմը , 13 դեկտեմբեր 2011 թ.-ին , ՀՀ Նախագահին էր դիմել իսրայելաբնակ հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի հեղինակած, Ցեղասպանության 90- ամյակին նվիրված «Սիփանա քաջեր» ստեղծագործության, հեղինակի համոզմամբ , ՀՊՖՆ-ի և Մշակույթի նախարարության կողմից ցուցաբերած ոչ արդար վերաբերմունքի առիթով, խնդրելով Նախագահին միջոցներ ձեռք առնել:
Երկրի ղեկավարին ուղարկվել է երկու նամակ . առաջինը՝ 2011թ. դեկտեմբերի 13-ին և կես տարի պատասխան չստանալուց հետո 2012 թ.-ի  հունիսի 19-ին:
 
Նամակները զետեղված են  մեր կայքում: Այցելեք՝
 
 
Այնուհետև օգոստոսի սկզին  ստացանք ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակից Ա.Սամուելյանի պատասխանն, որը մենք ուղարկեցինք նաև պարոն Ասլանյանին: Մեր կողմից ավելացնենք, որ, եթե ՀՀ Նախագահին մոտ վեց ամիս հետո կրկնակի հղում չուղարկեինք, ապա չէր բացառվում, որ Ա.Սամուելյանի պատասխանն էլ չլիներ...
 
 
Նամակը կարելի է ներբեռնել այստեղ՝ Նամակ

 
Ըստ հայ կոմպոզիտորի ՀՀ Մշակույթի նախարարության նամակը չի համապատասխանում իրականությանն, և նա պատասխան նամակ ուղարկեց բոլոր պատկան մարմիններին փաստացի ապացույցներով:
«Նաիրին» խոստացէլ էր կայքում տեղադրել Ն.Ասլանյանի պատասխանն, որը տպագրվել է «Նոր խոսք» կայքում օգօստոսի 13-ին:
 

 
Նուբար Ասլանյան
ՀՀ Մշակույթի նախարարություն, պարոն, տիկին, օրիորդ (պ.տ.օ.) Ա.Սամուելյանին:
 
Հարգելի պ.տ.օ. Ա.Սամուելյան. Գիտեմ, պիտ վրդովվեք Ձեզ այս ձեւով դիմելուս համար, բայց վկա է Աստված, ես մեղավոր չեմ: Պետախ Տիկվայի, իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմին հղած Ձեր պատասխանի տակ, (որը ինձ սիրով փոխանցեց Միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը) դրված էր Ձեր ստորագրությունը՝ Ա.Սամուելյան , որից ձախ՝ անհասկանալի խզբզոց (ներողություն): Ուստի չհասկացա՝ նամակի հեղինակը պարո՞ն է, տիկին, թե օրիորդ: Էլ չեմ ասում, որ չէիք ներկայացել՝ ի պաշտոնե ով եք: Տեղեկացնեմ, որ քաղաքակիրթ երկրներում (ես համոզված եմ, որ Հայաստանը նույնպես քաղաքակիրթ է…) անպայմանորեն կան նամակ գրողի տվյալներն ու զբաղեցրած պաշտոնը: Առաջին իսկ Ձեր ցանկության դեպքում կարող եմ ներկայացնել Իսրայելի Քնեսեթի պատգամավորնե րից, երկրի վարչապետից, Հայաստանում` Իսրայելի նախկին դեսպան Ռիվկա Կոենից , Լիտվայի եւ Ավստրիայի դեսպաներից, Ավստրիայի Ազգային գրադարանի գլխավոր տնօրենից, Երուսաղեմի Հրեական համալսարանի Հայկական ամբիոնի տնօրենից, Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Էդվարդ Նալբանդյանից, Ամենայն Հայոց Կաթողիկոսից, եւ, եւ ….ստացած, ինձ հղած շնորհակալական նամակները՝ նշած ինքնությունով: Ասեմ նաեւ՝ Շառլ Ազնավուրի անունից  09.04.04. ստացածս շնորհակալական նամակի տակ էլ գրված է. «Շառլ Ազնավուրի մամլո քարտուղար»: Այսքանից հետո, հասնելով Ձեր նամակի վերջին տողին, որտեղ նշված չէ Ձեր ով լինելը՝ զարմացա՞, իհարկե ոչ. Եթե մշակույթի աթոռի նախարարին նստեցրել են մասնագիտությամբ կենսաբանի (երեւի յուր մասնագիտության մեջ ձախողված, այլապես կգնար «այդ ճանապարհով»), ապա բնական է, որ նախարարության աշխատակիցները չիմանան նամակ կամ գրություն գրելու ընդունված նորմերը (գուցե դիտավորյա՞լ է,կամ պրովակացիա Ձեր անունից…պարզեք ինքներդ): Շարունակեմ. Հարգելիս, կարդացի Ձեր գրությունը: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ ՝ Արդի հայերեն լեզվով ասած՝ ձեզ քցել են, մատուցելով իրականության հետ չհամապատասխանող տվյալներ: Մերկախոս չլինելու համար սկսեմ.
Նախ, հարկ չեք համարել նշելու, որ «Սիփանա քաջեր» 2005 թվին հեղինակածս ստեղծագործությունը նվիրված է Ցեղասպանության 90 ամյակին, հանգամանք, որ ցավոք դարձել է իմ ողբերգությունը , քանզի լինելով աշխարհի 12 երկրներում (Ամերիկա, Կանադա, Եւրոպա, Սկանդինավիա, Ասիա, սրան գումարած բազմիցս՝ Իսրայել , ՌՖ) կատարված հեղինակ, ի զօրու չեմ որեւէ արտասահմանյան դիրիժորի ներկայացնել «Սիփանա քաջեր» ը, հաստատ համոզված լինելով, որ ոչ մի դիրիժոր չի ցանկանալու «անցավ գլուխը դնել փորձանքի տակ», քանզի այս ստեղծագործությանս մեջ կա ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Ըմբռնու՞մ եք պ.տ.օ. Ա.Սամուելյան, այո՞, իսկ ձերո՞նք… Այս ստեղծագործությունը կարող է կատարել ՄԻՄԻԱՅՆ ՀԱՅ ԴԻՐԻԺՈՐ, այն էլ, ոչ Թոփչյանի պես անսիրտ: Մերժելով «Սիփանա քաջեր» ի կատարումը՝ Ձեր եւ Սփյուռքի նախարարները, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, Զորի Բալայանը, Արթուր Բաղդասարյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՀ Նախագահի եւ վարչապետի աշխատակազմերը, ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանը (գուցե եւ նախագահն ու վարչապետը, Առաջին տիկինը՝ չգիտեմ, տեղյակ են , թե ոչ՝ ԵՍ ԴԻՄԵԼ ԵՄ ՆՐԱՆՑ ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐՈՎ՝ ԼՈՒՅՍ ՏԵՍԱԾ ՄԻ ՔԱՆԻ ԹԵՐԹԵՐՈՒՄ ԵՒ ՈՒՂԱՐԿԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՍՑԵՆԵՐՈՎ –( եթե ցուցակը շարունակեմ՝ նամակս «կպայթի»),այս բոլոր նշածս հարգարժան այրերը կամա թե ակամա, իրենց լռությամբ արդեն հինգ տարի է, (15 հունիս 2007 թվից՝ կբացատրեմ) իրենց պահվածքով ԺԽՏՈՒՄ ԵՆ Ցեղասպանությունը…:
Հիմա մեկ առ մեկ.
Արդ՝ Դուք հայտնում եք՝ «…ինչպես նաեւ առկա է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդ.Թոփչյանի 06.09.2009թ. N 531 գրությունը, ըստ որի նպատակահարմար չի գտնվել ստեղծագործությունն ընդգրկել նվագախմբի երկացանկ եւ հնչեցնել, ինչն առիթ է հանդիսացել հեղինակի եւ ՀՊՖՆ ղեկավարության միջեւ տարիներ շարունակ ընթացող բանավեճերի եւ փոխադարձ մեղադրանքների»: Հրաշալի է: ՄԵԾ ՍՈւՏ . Հիմա խնդրում եմ նախապատրաստել վալիդոլ, կամ հանգստացուցիչ որեւ դեղորայք, քանի որ փաստերը շատ սուր են լինելու: Կրկնվեմ՝ ձեզ քցել են, ձեզ քցել են, ձեզ քցել են:
Արդ՝ 2006 թիվ,15 ապրիլ «Առավոտ» թերթի թղաթակից Ս.Դանիելյանի հարցը, հղած ՀՊՖՆ տնօրեն Ռուզան Սիրունյանին(Ռ.Ս) .«ՀՊՖՆ-ը ե՞րբ է պատրաստվում կատարելու Նուբար Ասլանյանի «Սիփանա քաջերը»: Պատասխան. «Այդ հարցով («Սիփանա քաջերի»՝ Ն.Ա). մշակույթի նախարարություն է դիմել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը՝ իսրայելահայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի հիշյալ գործը կատարելու խնդրանքով: Այն, մենք կարող ենք ֆիլհարմոնիկի ծրագրում ընդգրկել միայն 2007թ.-ին» տեղեկացրեց Ռ.Սիրունյանը : Ասեմ որ 2006թ.-ին ստեղծագործության կատարումը հաստատեցին Մշակ. նախարարությունը, Կոմպոզիտորների միությունը՝ աշնանային փառատոնում կատարելու, եւ պակաս կարեւոր չէ՝ Էդվարդ Միրզոյանը իր ԴՐԱԿԱՆ կարծիքով (Լեւոն Չաուշյանի հետ կարդացել էին պարտիտուրը եւ լսել մեխանիկական ձայնագրությունը: Միրզոյանը հորդորել էր Թոփչյանին գործը կատարելու, ով եւ խոստացավ: Հետագայում Միրզոյանը Թոփչյանի արարքը անվանեց ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ՝ գնացեք, հարցրեք, փառք Աստծո, դեռ կենդանի է):
 
Շարունակեմ՝ մայիս 16.2006թ.- ին ՀՊՖՆ- ի խմբագիր Լիլիթ Պողոսյանը , գրում է ինձ .(բոլոր ստացածս նամակները պիտի ձեզ ուղարկեմ, որ ինձ ձերոնց նման «բլեֆչի» չհամարեք): Ուշադրություն՝ «Տեղեկացնում եմ ձեզ, որ արդեն հաստատված է ձեր եւ ձեր որդու Արմեն Ասլանյանի 2007 թվականի հունիսի 15 ՀՊՖՆ –ի հետ կայանալիք համերգը: Երեւանում կլինեք հունիսի 11-ին, երկուշաբթի օր՝ մեկ շաբաթը բավական կլինի փորձերի համար»: Ըմբռնու՞մ եք պ.տ.օ. Ա.Սամուելյան: Իսկ ձերո՞նք: Իսկ Թոփչյա՞նը: Բարի՜: Օրերը եկան հասան: 2007 թվականի գարնանը երկու նամակ եմ ուղարկում ՀՊՖՆ տնօրինությանը՝ կապված տեխնիկական հարցերի հետ՝ ազդ, հրավիրատոմս …եւ այլ հարցեր:
Երկու անգամ էլ պատասխան չստանալով գրում եմ երրորդ նամակը եւ ստանում ՀՊՖՆ տնօրենի նորությունից հետեւյալ պատասխանը՝ «Խնդրում ենք ճիշտ հասկացեք այս նամակը, խնդիրը նրանումն է, որ հունիս ամսին մեր համերգասրահում նախատեսված է անցկացնել «Արամ Խաչատուրյան» մրցույթ փառատոնը , որը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարութ յունը եւ հնարավոր չէ փոխել այդ մրցույթի օրերը: Այդ իսկ պատճառով ձեր համերգը հնարավոր չէ ընդգրկել հունիս ամսվա շրջանակներում: Ներողություն ենք հայցում ձեզանից մերժման համար: Մեր գալիք համերգային սեզոնում ձեզ ընդգրկելու համար խնդրում ենք ուղարկել «Սիփանա քաջեր» պոեմի պարտիտուրան վերջինիս հետ ծանոթանալու համար»: Հարգանքներով՝ Տնօրինություն: Տագնապահար զանգահարում եմ ՀՊՖՆ, գտնում Թոփչյանին, հիշեցնում, որ ինձ պաշտոնական նամակ եւ հրավերք է ուղարկված ՝ ասաց.-ես իմ ով ա գրել՝ ընդ որում, ես նրա հետ խոսում եմ «Դուք»-ով, իսկ ինքը՝ «դու»-յով՝ անկիրթ, բայց ամենազօր ու հաղթական, միահեծան Էդվարդ Թոփչյան: Դիտարկում՝ եթե Թոփչյանը չգիտե թե ստեղծագործության կատարման օրվա հաստատումն ու հրավերքը ո՞վ է գրել (իրեն իբր տեղյակ չեն պահել) ուրեմն թռել են նրա գլխի վրայից՝ ինքը ԿՈՊԵԿ ՉԱՐԺԵ, իսկ ավելի կոպիտ (ֆոլկլորով) ՇԱՆ ՏԵՂ ՉԵՆ ԴՐԵԼ: Սրան գումարած՝ ինձ ասաց.- բողոքել ես: Պատասխանում եմ. – ԱԳՆ, մշակ. Նախարարությունը եւ կոմպոզիտորների միությունը տեր են կատարմանը, էլ Աստծուց կրակ պիտի ուզեի՞, որ բողոքեմ: Լռեց: Կապը կտրվեց…Անցնենք առաջ: Հիմա տեսեք, թե «որտեղ է թաղված շան գլուխը» եւ Ռուզան Սիրունյանի ստախոսությունը. Արդ՝ Իմ ստուգումները ցույց տվեցին՝ Խաչատուրյանի անվան մրցույթը ավարտվեց հունիսի 6-ին (նայեցեք Ձեզ մոտ): Մինչ հունիսի 15, կայանալիք իմ համերգը կար դեռ իննը օր՝ ուշադրություն դարձրեք՝ ինձ գրել էին , որ չորս օրը բավական է, իսկ այստեղ դեռ կար իննը օր:
 
Հիմա ավելի սարսափելին՝ հունիսի 15-ին, իմ համերգի օրվան վրա հրավիրված էին եւ ելույթներ ունեցան երեք ուրբաթ օրեր(15,22,29 հունիս) Ա.Տրեգերը՝ ԱՄՆ-ից, եւ Վ.Մարտիրոսյանը Ֆրանսիայից: Սրան ի՞նչ կասեք պ.տ.օ. Ա.Սամուելյան: Բորբոքված, բողոքի նամակով դիմեցի մշակ.նախարարին: Իր «համեստ ու հպարտ» լռությամբ ՇԱՆ ՏԵՂ ՉԴՐԵՑ: Մնալով լքված, հուլիս 22,2007թ. – ին նամակ գրեցի այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին: Միակ խնդրանքս նրան, որ այսուհետ Թոփչյանի ձեռքերը չդիպչեն իմ պարտիտուրին (հիմա հասկանում ե՞ք թե «որտեղից է գալիս Թոփչյանի 06.09.2009թ. N 531 գրությունը՝ իմ տված «թույնը» ազդել է երկու տարի հետո): Արդյունքում «Սիփանա քաջերը» հանձնվեց երկրորդ դիրիժոր Ռուբեն Ասատրյանին (ու՞ր էր Թոփչյանը, ինչու՞ թույլ տվեց) եւ մեր միջեւ անմիջապես ստեղծվեց ստեղծագործական կապ: Ի դեպ,արդեն շատ «փափկասուն» էր դարձել ՀՊՖՆ-ի տնօրեն Ռ.Ս.-ը, ով ինձ հայտնեց, թե նախարարը հաճախ հետաքրքրվում է իմ գործի կատարման ընթացքով, նաեւ նշեց, որ ինքը ինձ վաղուց գիտե…): Շնորհակալ եմ: Մաեստրո Ասատրյանը պատրաստեց համերգային ծրագիր՝ Միրզոյան, Աճեմյան, Ասլանյան, մնում էր հաստատվի օրը՝ հունիս 20, կամ 27, բնական է 2008 թիվ: Մենակատար որդիս երկրորդ անգամ սկսեց պարապել նյութը: Կատարման օրերը մոտենում էին եւ նորից ԱՄՊՐՈՊ՝ ներկայացնում եմ ստախոս տնօրենի եւս մեկ նամակ՝ «Ապրիլ, 03,08, նամակ Ռուզանից.-Հարգելի պարոն Նուբար: Ձեր համերգի հետ կապված ուզում եմ նոր տեղեկություն հայտնել: Ես եւ մաեստրո Թոփչյանը հանդիպեցինք նախարարին՝ Հասմիկ Պողոսյանին, որի ընթացքում Ձեր համերգի հարցը քննարկվեց: Հարցը դրանումն է, որ բոլոր այս դեպքերի հետ կապված մեր մի շարք ծրագրեր հետաձգվել են եւ ֆիլհարմոնիկի ծրագրերը խախտվել են եւ փաստորեն հունիս ամսին ֆիլհարմոնիկը ընդգրկված է Շչեդրինի փառատոնի մեջ («Արտակից խառը նամակ է եկել՝» Հարսնացուն Հյուսիսից՝«Ն.Ա.)): Նախարարն այս ամենի մասին գիտի , այդ պատճառով նա հարմար գտավ, որ Ձեր գործը կկատարի երիտասարդական նվագախումբը , եւ մանրամասն ճշտումների համար կապվեք նախարարի հետ, հեռ.՝ 52.93.49. Հարգանքներով Ռուզաննա»:
 
Հիմա Ձեզ եմ դիմում պ.տ.օ Ա.Սամուելյան, Հիշու՞մ եք Ձեր ուղարկած գրության հետեւյալ տողերը՝ «Իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի հեղինակած «Սիփանա քաջեր» կոնցերտ պոեմը հնչեցնելու առաջարկի կապակցությամբ, հայտնում ենք, որ վերոնշյալ կոնցերտ պոեմի կատարումը կարող են իրականացնել Հայաստանում գործող միայն երկու՝ Հայաստանի պետական (փառք Աստծո, որ Թոփչյանը չի սեփականաշնորհել՝ Ն.Ա.) եւ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբերը: Սակայն երիտասարդական նվագախմբում բացակայում է փողային նվագարանների կազմը, առանց որի հնարավոր չէ իրականացնել կոնցերտ – պոեմի կատարումը (որից հետո նշել եք Թոփչյանի տխրահռչակ մասնագիտական կարծիք՝ 06.09.2009 թ. N 531 գրությունը: Եւ այս կարծիքը հայտնում է ոմն մեկը, որը հայ կոմպոզիտորներին քաք է անվանում, իսկ Խաչատուրյանի երաժշտությունն էլ՝ քյաբաբի: Իսկ կոմպոզիտորները վախից լռում են (խոսել եմ հետները)…
 
Իսկ հիմա խնդրեմ՝ ապրիլ 11, 2008 թվականին նախարարության առաջավոր (գրված է շեֆ մասնագետ) Լիանա Պողոսյանի ուղարկած մշակ. Նախարարի նամակը, որով ինձ նույնպես ուղարկում են ԵՐԻՏԱՍԱՐԴԱԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ : (կուղարկեմ  ձեր էլ փոստով): Ահա թե ինչ՝ ուրեմն Դուք (ձերոնք) գիտեք,(ըստ Ձեր գրության)որ երիտասարդական նվագախումբը ունի միայն լարային կազմ, իսկ Սիրունյանը, Թոփչյանը, կամ թե չէ Ձեր նախարարը չգիտեի՞ն: Հապա ու՞ր եք ինձ ուղարկում Երիտասարդական: Ես ձերոնց համար ֆուտբոլի գնդակ ե՞մ…Ուստի ես կտրականապես մերժում եմ Ձեր (նախարարութ յան) մտածածին պատճառներն ու արդարացումը: Դուք բոլորդ հանցագործներ եք: Խորհուրդ՝ իրար հետ պայմանավորվեք, նոր պատասխան ուղարկեք, թե չէ«մեկդ մյուսից «խաբար»չեք…անհարմար բան է ստացվում, չնայած…այսօր ի՞նչ անհարմար բան…. Ձեր գրության մեջ հիշեցրել եք, որ Նուբար Ասլանյանը Հայաստանում ամենաշատ կատարվող կոմպոզիտորներից է: Դե ինչ, եթե 18 տարվա մեջ իմ չորս անգամ կատարվելը շատ է, ուրեմն որքան մեղք են իմ հարգելի գործընկերները, ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ նախքան տաղանդաշատ Արամ Թալալյանի, իմ, թիվ 2 Սոնատիս երեւանյան կատարումը, այն արդեն հնչել էր Իսրայելում՝ Ռոստրոպովիչի շրջանավարտ Միախիլ Սպեկտորի եւ Հայֆայի սիմֆոնիկի առաջին թավջութակահար Լեվ Մատյուկովի կատարմամբ: Այնուամենայնիվ ՇՆՈՐՀԱ ԿԱԼ ԵՄ: Երեւանում կատարելը ինձ ավելի կարեւոր է… Մյուս գործը՝ Կանտատ «Բերքի Տոն», շնորհակալ եմ… Ռոբերտ Ամիրխանյանին, քանզի «Երեւան» կամերային երգչախումբը հրավիրված էր հենց նրա գործի համար, մյուսները պիտի լրացնեին ժամանակը: Բացի դրանից՝ Կանտատը հնչել էր Հայաստանում հինգ անգամ, Թոփիկյանը ֆոնդ է գրել, օգտագործվել է որպես դիպլոմային աշխատանք (Անահիտ Աղաբաբյան), իսկ նրա (Կանտատի)դափնեպսակը եղավ 2009 թվի մարտի 27 -ին Լեհաստանի ռադիոյի երգչախմբի կատարմամբ, Ասիական 12 երկրների երաժշտական փառատոնում հնչելը՝ ՀԱՅԵՐԵՆ (տես՝ Յութուբ): Ես կուզենայի ճակատային հարց տալ իմ բարեկամ Հարություն Թոփիկյանին՝ իսկ ինչո՞ւ նա չկատարեց վերջին շրջանում հեղինակածս երկու խմբերգերը: Չկատարեց, որովհետեւ վախեցավ նախարարությունից, որի համար ես վաղուց դարձել եմ «անցանկալի անձ»: Դա ինձ ասել է արվեստի հայտնի գործիչ, եւ, ինքն էլ վախից ինձ չի կատարում…Հաջորդ գործս՝ «Հոգեւոր մշակումներ»՝ 92-93թվերին կատարվել են Է.Խաչատրյանի (կամեր.նվագախումբ)եւ Վ.Չարչօղլյանի (Օպերայի կամեր. նվագախումբ), մենակատարներ Ա.Մանսուրյան, Ն.Բադալյան, Վ.Հարությունյանի կողմից: Շնորհակալ եմ Զավեն Վարդանյանից: Հնչեցրեց կրկին: Ավելի շնորհակալ կլինեյի, եթե ցիկլը կատարվեր ամբողջությամբ…տղամարդ մենակատարը մեկնել էր…
Սա է………. Ամենաշատը «շնորհակալ» եմ առաջին անգամ կատարվող «ԿՏԱԿ» վոկալ ցիկլիս համար. եթե չլիներ իմ նյութական միջամտությունը Իսրայելից՝ ԳՈՐԾԸ ՉԷՐ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ: Եւ երբ ուղարկեցի պահանջված գումարը, նվագակցողը հարցրեց՝ «Սրանից Դիմային (Առաքել յան) մի բան պիտի տա՞մ»: Ասացի, ձեր երկուսիդ գործն է…Ես դիտավորյալ եմ մանրանում, որ իմանաք ինչն ինչ է եւ որ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ չորս ստեղծագործությունը «բանմը չէ»:…: Իսկ ինչ վերաբերվում է Ձեր նշած, իմ լավ հարաբերություններին կոմպ.միության հետ, ապա իմ առջեւ այդ դռները փակվեցին, երբ Էդ.Միրզոյանի 90 ամյակին նվիրված հոդվածիս մեջ, լույս տեսած «Ազգ», «Լրագիր», «Հետք.ամ», «Ազդակ», «168 ժամ» թերթերում, նշված էր թե ինչպես գահընկեց արեցին նրան Կոմպոզիտորների միության Նախագահի պաշտոնից եւ ակնարկված էր «հեղաշրջման» հեղինակը… Լավ եմ արել, գրել եմ: Թող դռները փակեն…
 
Մեկ շաբաթ առաջ Իսրայելի, Հեղինակային իրավունքների միության կողմից նամակ եւ հոնորար ստացա՝ Շվեցարիայում կատարվել էր իմ «Սարդարապատը», որը վաղուց հանձնված էր, մշակ.նախարարությանը … Իսկ 2008թ.-ին Սթոքհոլմի «Շիստա» եկեղեցում կատարվեց իմ հոգեւոր Հայր Էդ.Միրզոյանին եւ երկրաշարժին նվիրված թիվ 3 «Հայաստան 1988-1993» քառյակը, որը Ձեր աշխատակցի անփութության պատճառով(թիվ 3-ի փոխարեն միությունից ուզել էր թիվ 4-ը, Դիման էլ ասել էր՝ տարել են Ամերիկա) Հայաստանում չկատարվեց՝ չնայած ձերոնք խոստացել էին Միրզոյանին, որ կկատարի Ա.Խաչատուրյանի անվ. Լարայի քառյակը: Գրվեց սառույցի վրա: Սա եք դուք…
 
Սթոքհոլմյան կատարումը շատ կարեւոր էր՝ երկրաշարժի 20 ամյակն էր…: Շատ հայեր կային: Իսկ թիվ 4, իմ ուսուցիչներ Գ.Հախինյանին եւ Գ.Եղիազարյանին նվիրված լարային քառյակի պարտիտուրը դեռ երկար կմնա Դիմայի սեղանին, եթե մի օր այն չնետվի աղբարկղը: Իսկ Արցախի անկախության 20 ամյակին նվիրված իմ «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» Պոեմի կատարման համար, նյութը պատրաստած Մաեստրո Չեքիջյանը հեռախոսով ինձանից ուզեց նվագախումբ եւ դահլիճ, որովհետեւ ինձ «շատ սիրող» Ձեր նախարարությունը նրան նեցուկ չէր եղել: Նեցուկ չեղավ նաեւ Արցախի ղեկավարությունը: Սրա փոխարեն բոլորդ միահամուռ թուրքից Ցեղասպանության, իսկ ադրբեջանցուց էլ Արցախի անկախության ընդունում եք պահանջում:
 
Հալալ է Ձեզ…
 
Իսկ ինչ վերաբերվում է «Վերածնունդ» փառատոնում իմ մասնակցության մասին Ձեր ակնարկմանը, ապա նախարարությունը ունի այս հարցում իր բաժինը այնքանով, որքանով որ նրա հովանու տակ էր ընդանում: Իսկ իմ մասին, Փառատոնի կազմակերպիչ ներից տիկ.Կարինե Ավդալյանին ներկայացրել եւ տեղյակ էր պահել «Նաիրի» միության հիմնադիր կազմի անդամ, գյումրեցի Տիգրան Մամաջանյանը, քանզի Գյումրիում իմ մասին ոչ ոք չգիտեր…Իսկ ես իմացա այդ մասին այն ժամանակ, երբ ինձ հրավիրեցին: Շնորհակալ եմ: Գոնե մեկը հիշեց… Ես նշում եմ Ձեր, «Նաիրի» միությանը հղած գրության լինքի հասցեն, որ միակողմանիության մեջ չմեղադրվեմ: Սա՝ ընթերցողի համար է: Թող նա դատի…եւ իմանա՝ ով՝ով է…
 
 
 
Վերջում ասեմ՝ Ողջ մնաք, իմ ստեղծագործությունները մի կատարեք: Կսպասեմ իշխանա փոխության, հակառակ դեպքում պարտիտուրը հետս կտանեմ…արդեն մերոնք գիտեն…

Հարգանքներս՝ Նուբար Ասլանյան: Հայֆա, Իսրայել: 12.08.2012.
 
 
 
Աղբյուրը՝ «Նոր Խոսք»
Просмотров: 500 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/2 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.139.91.118
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024