Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2015 » Июль » 5 » Հրեական համայնքը և հայ պաշտոնյաները Երեւանում նշեցին Իսրայելի անկախության 67-րդ տարեդարձը
Հրեական համայնքը և հայ պաշտոնյաները Երեւանում նշեցին Իսրայելի անկախության 67-րդ տարեդարձը
12:06

ԵՐԵՎԱՆ 30 ՀՈՒՆԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Երևանում Իսրայելի անկախության 67-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը, հայ բարձրաստիճան պաշտոնյաների եւ հրեական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, մեկնարկեց երկու երկրների օրհներգերով եւ բարեմաղթանքներով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մայրոմը ելույթի ժամանակ նշեց, որ 66 տարի առաջ Իսրայել պետության կայացմամբ տեղի ունեցավ հրեական ազգային ինքնիշխանությանն վերածնունդը: «Իր գոյատեւման համար Իսրայելն անցել է պատերազմների եւ չդադարող հարձակումների միջով, սակայն կարողացել է ստեղծել ժողովրդավարության մոդել: Իսրայելի ժողովրդի ձգտումն է հասնել խաղաղության հարևան Պաղեստինի հետէ»,- միջոցառմանն ասաց դեսպանը:

Խոսելով հայ-իսրայելական հարաբերությունների մասին` դեսպանը կարեւորեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցերն Իսրայել, նաեւ Քնեսեթի երկու պատգամավորների մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը:

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ հարաբերությունները ջերմ են եւ բարեկամական: Իսկ հարաբերությունների էլ ավելի զարգացման համար չկա որեւէ լուրջ խոչընդոտ: Զաքարյանի խոսքերով, երկու երկրներն ունեն գաղափարական ու հոգեբանական, մշակութային նմանություններ եւ կապեր, իսկ երկու երկրների ժողովուրդներին կապում է համընդհանուր ցավն ու անարդարության դեմ պայքարը: Իր ելույթում Զաքարյանը նաեւ շնորհակալություն հայտնեց իսրայելցի պատմաբաններին եւ ցեղասպանագետներին, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրությանը ներկայացնելու գործում:

http://armenpress.am/arm/news/810888/hreakan-hamaynqy-ev-hay-pashtonyanery-erevanum-nshecin-israyeli.html

 

 

Просмотров: 434 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.117.171.8
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024