Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Июнь » 25 » ՊԱՐՈՆ ՆՈՒՐՀԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴՈՒ ՍՐԲԱԶԱ՞Ն ԵՍ, ԹԵ ԲՌՆԱԿԱԼ
ՊԱՐՈՆ ՆՈՒՐՀԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴՈՒ ՍՐԲԱԶԱ՞Ն ԵՍ, ԹԵ ԲՌՆԱԿԱԼ
04:47
1998թվի հոկտեմբերի սկիզբն էր: Մոտենում էր Թարգմանչաց տոնի (Սուրբ Թարգմանչաց տոն՝ ամբողջական անվանումը՝ Սուրբ թարգմանիչ Վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն) օրերը: Եւ քանի որ այն ամբողջապես առնչված է հայ մշակույթի եւ արվեստի հետ,ուստի մեջս միտք հղացավ՝ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց Եկեղեցում, նշածս օրվա կապակցությամբ մատուցվելիք Պատարագից հետո կայացող հոգեհանգստին հիշատակել , նաեւ հայ ,թվով երեսուն կոմպոզիտորների անուներ: Հոգեհանգստին ավելի մեծ շուք տալու համար առաջարկով դիմեցի Իսրայելում Հայաստանի Պատվո հյուպատոս, իմ բարեկամ պրն. Ցոլակ Մոմջիանին, լինել հոգեհանգիստը պատվիրող համահեղինակ: Առաջարկությունս սիրով ընդունվեց: Գործին ընթացք տալու համար գրավոր դիմումով դիմեցի,խնդրեցի Երուսաղեմի Ս. Հակոբյանց եկեղեցու Պատրիարք,Մեծ մարդ եւ փիլիսոփա (երջանկություն եմ ունեցել ուղիղ մեկ ժամ զրուցելու հետը՝ յուր վեհարանում) Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, ով եւ ըմբռնումով մոտեցավ խնդրանք առաջարկիս եւ պատվիրեց Արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանին կազմակերպելու խնդիրը: Հոկտեմբերի 19-ին կայացած պատարագից հետո հոգեհանգստյան արարողությանը ընթերցվեցին երեսուն հայ կոմպոզիտորների հիշատակ անուններ: Հաջորդ ,1999թվին, ծնողներիս մահվան 40 եւ 20 տարվա տարելիցի կապակցությամբ եղա Երեւանում: Նախապես խնդրել էի Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալ Հրաչյա Մելիքյանին (վաղամեռիկ), հրավիրել միություն, հոգեհանգստին հիշատակված երեսուն կոմպոզիտորների հարազատներին (ցավում եմ, նախագահ Ռ. Ամիրխանյանը ներկա չէր, ափսոս…): Ես վերցրել էի ինձ հետ Ս. Հակոբյանց եկեղեցում, կայացած հոգեհանգստի արարողության ծանուցումներ՝ երեսուն անուններով հանդերձ: Չեմ ուզում սրտաճմլիկ տեսարաններ ստեղծել, բայց հանդիպման պահը իրոք տպավորիչ էր եւ հուզական…:
 
Յուրաքանչյուր հրավիրված հիշում, պատմում էր տարբեր դրվագներ՝ իրենց հարազատ, մեր, կյանքից հեռացած կոմպոզիտորների օրերից: Ես բաժանեցի երեսուն ծանուցումները, հետս, Իսրայելից բերած հուշանվերներով՝ Սուրբ Հող, խաչ եւ ձիթապտղի տերեւ նույն փաթեթի մեջ: Շնորհակալության արցունքներ…… Երբ վերադարձա Իսրայել, հոգեւորականներից մեկն ասաց,-իսկ ինչու հոգեհանգստին չհիշվեց Կոմիտասի անունը (ցուցակը կազմել էի մեր միության անդամների անուններից): Այս միտքը ինձ հուշեց նախաձեռնել նոր հոգեհանգիստ, նույնպես երեսուն անուններ, որտեղ ընդգրկվեցին Կոմիտաս եւ նրա ժամանակակիցները, ներառյալ սովետահայ վաղ շրջանի կոմպոզիտորների անուններ: Հոգեհանգիստը կայացավ 2000թիվ,մայիս 21-ին Ս. Հարության(որտեղ գտնվում է Քրիստոսի գերեզմանը) եկեղեցում:
 
Հարգելի ընթերցող,մի մեղադրիր ինձ, բայց մի օր խորհեցի՝ քանի որ Թարգմանչաց տոնը կապված է մշակույթի եւ արվեստի հետ, ինքս լինելով նրա համեստ մի մասնիկը,ապա ինչու հոգեհանգիստ մատուցել միայն հայ կոմպոզիտորների հիշատակին: Կազմեցի ցուցակ ութսուն հոգուց բաղկացած,որտեղ, ըստ իմ հիշողության, ընդգրկեցի նշանավոր հայ դիրիժորների, վերջին շրջանում մահացած կոմպոզիտորների, նաեւ՝ ռեժիսյորների, խմբավարների,դերասանների, երաժիշտ կատարողների (ներառյալ երգիչներ) եւ նկարչության ու կերպարվեստի ննջեցյալ նվիրյալների անուններ: Ու…սկսվեց: Բողոքով հանդես եկավ Ս. Հակոբյանց եկեղեցու լուսարարապետ Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյան Սրբազանը, պատճառը՝ անունները շատ են (փոխանակ ուրախանալու, որ Հայը ունի այդքան տաղանդաշատ զավակներ): Բողոքը հասել էր մինչեւ Պատվո հյուպատոսին: Նորհանին ենթակա հոգեւորականը զգուշացրեց ինձ, որ բոլոր անունները կգրվեն, սակայն չեն ընթերցվի հոգեհանգստյան արարողության ժամանակ: Խիստ դեմ եղա, եւ եթե կարճ (չպատմեմ «ինչերի»միջով անցա…), Ս. Հակոբյանց եկեղեցում,հոգեհանգստին, կարդացվեցին բոլոր, նշածս ութսուն անունները (գուցե եւ ներկա ժողովրդից շատերը առաջին անգամ էին լսում հայտնի մարդկանց անունները, ինչ կա որ, թող լսեն,իմանան, թե ում ժառանգներն են… Սա Նուրհանին չէր հետաքրքրում…):
 
Հարգելի ընթերցող. ես բնակվում եմ Հայֆայում, որը հեռու է Երուսաղեմից մոտ 200կմ: Բնական է, որ նորից պիտի ներկա լինեի արարողությանը: Անհարմար է ասել, վճարում եմ իմ գրպանից…: Վերցրեցի հետս տեսախցիկ՝ նկարահանելու համար արարողությունը: Հասնելով Երուսաղեմ,զգացի Նուրհանի ոչ բարեկիրթ վերաբերմունքը՝ կարգադրել էր լույսերը չմիացնել(գիտեր, որ պիտի նկարահանեմ -սովորաբար բոլոր եկեղեցական արարողությունների ժամանակ լիալույս է…:): Ինձ հետ Երուսաղեմ ժամանած , Տեխ. գիտությունների թեկնածու Արմեն Օհանյանի հետ, մեզ «մատուցված» պայմաններում, 27 հոկտեմբեր 2001-ին նկարահանեցինք ողջ արարողությունը: Տեսահոլովակը ուղարկեցի Երեւան, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին (հոգեհանգստյան ցուցակում կար նաեւ հայ փողային երաժշտության նվիրյալ,փողհար Ցոլակ Վարդազարյանի, Մարտինի հոր անունը) եւ խնդրեցի հնարավորին չափով տեղյակ պահել ծանուցման մեջ նշվող ննջեցյալների հարազատներին, ցանկության դեպքում արտատպելու համար տեսագրման մեկ օրինակ: Ասում են «ախորժակը ուտելուց է բացվում»: Է՛հ… Մոտ մեկ տարի անց,նամակ գրեցի ՀՊՖՆ-ի տնօրինությանը (այն նվագախմբի, որի նոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը նենգաբար թքեց Ցեղասպանության 90 ամյակին նվիրված, հեղինակածս «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ» ստեղծագործության վրա, որի կատարումը պաշտոնապես նշանակված էր 15.06.2007.ին… սա «հենց այնպես»): Խնդրեցի նվագախմբի տնօրինությունից ուղարկել ինձ սիմֆոնիկի, կյանքից հեռացած երաժիշտների անվանացուցակը, որը ստացա շնորհակալական խոսքերով: Ցուցակը,կից բացատրական նամակ խնդրանքով (հասցեագրված Պատրիարքին), Երուսաղեմ ուղարկեցի Հայֆայի եկեղեցին սպասարկող հայր Ընծաի հետ: Այս խելոքը նամակս հանձնել էր իր անմիջական «պետին» (հասցեագրել էի Պատրիարքին), Նուրահան Մանուկյանին: Կասկած չկա, որ այս «պետի» հոգու խորքում դեռ թարմ էր մեր վեճը, կապված հայ արվեստի 80 երախտավորների անունները հիշատակելու հետ: Պարոն Նուրհանը կարգադրել էր՝ «Թող հոգեհանգիստը Հայֆայում անի»: Բողոքի նամակ գրեցի Պատրիարքին, մասնավորապես բացատրելով, որ ինձ քաջ հայտնի է Երուսղեմի Սուրբ Հակոբյանց եւ Հայֆայի եկեղեցիների տարբերությունը եւ հատկապես պատմական նշանակությունը: Նամակումս կաին «էլի բաներ»,որ «ներկում էին» Նուրհանին«ծիածաննի» գույներով (հիմա տեղը չէ պատմելու): նամակս այնքան խիստ էր, որ Թորգոմ Պատրիարքը ասել էր Հայր Ընծաին՝ «Հիմա ես այս նամակը ինչպես տամ Նուրհանին… հայտնիր Նուբարին, որ ես Նուրհանի գործերին … չեմ խառնվում»: Ես հասկանում եմ Պատրիարքին,արդեն վատառողջ էր,տարիքն առած… բայց դեռ խելացի,որը նրան հուշել էր կոնֆլիկտի մեջ չմտնել «իր շնչի վրականգնած» Նուրհանի հետ, որը «քնում, վեր է կենում»՝ իրեն,մի ժամ առաջ տեսնում որպես Պատրիարք, նամանավանդ՝ այս օրերին… Թող ինձ ներեն ՀՊՖՆ-ի հանգուցյալ երաժիշտների հոգիները… հոգեհանգիստը չկայացավ: Ինչու եմ գրում այս նամակը՝ Վերջերս ցանկացա հոգեհանգիստ մատուցել Հայաստանի համար շատ բան արած եւ անող բարեկամիս հոր մահվան քառասունքի առթիվ : Զանգահարեցի Երուսաղեմ, Ս. Հակոբյանց եկեղեցի: Վանքի դռան այդ օրվա հերթաոպահ Ռոբերտ Կարագոզյանին խնդրեցի միացնել ինձ հայր Բարսեղի (Նուրհանի «աջ թեւը») հետ՝ խնդրանքս ձեւակերպելու: Հեռախոսը չէր վերցնում:Փորձեցի կապվել Նուրհանի հետ, ապարդյուն:
 
Ամենայն լրջությամբ եմ ասում.Իuրայելի Նախագահի, կամ նրա ընդունարանի հետ հեռախոսով ավելի հեշտ է կապվել, քան Նուրհանի եւ նրա ենթակայի հետ, եթե իհարկե, զանգահարողի նպատակը նյութական նվիրատվությունը չէ…: Զանգի ձախողումից հետո, բարեկիրթ պրն. Ռոբերտը պատրաստակամություն հայտնեց անձամբ գտնել եւ հաղորդել Հայր Բարսեղին իմ խնդրանքը: Զանգահարեցի երեք ժամ հետո. Հայր Բարսեղը պատասխանել էր՝ Նուրհանին ըսե: Ռոբերտը մոտեցել էր Նուրհանին եւ հայտնել իմ խնդրանքը: Նուրհանը պատասխանել էր, -Թող Հայֆայում ընե: Այսինքն, դրանով իսկ ընդգծելով, որ Սուրբ Երուսաղեմի Հակոբյանց եկեղեցին պարոն Նուրհանը ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ Է (ինչ կա որ,մոդայիկ է) նամանավանդ, Պատրիարքը արդեն անկողնային ծանր հիվանդ է…, եւ երբ ԿԱՏՈՒՆ տանը չէ, մկները տանիքում պար են բռնում: 
 
Ավելացնեմ՝ 2009 թվի վերջում,նույն եկեղեցում կնքել ենք, ինչպես եւ նախորդ երկու թոռներիս՝ Երուսաղեմում (ՈՉ ԹԵ ՈՒՆԵՎՈՐ ԵՆՔ, ԱՅԼ՝ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ՝ ԵՐՈՒՍԱՂԵՄ Է…): Հիմա կասեք՝ տեսա՞ր,ուրեմն «մեկ մեկ» կարելի է: Ոչ հարգելի ընթերցող՝ թոռանս կնքելու համար, դեռ 2009 թվի հոկտեմբերին վճարել ենք 1500շեկել (մոտ 385$)՝ ՊԱՐ-ՏԱ-ԴԻՐ, այսօր՝ չգիտեմ(հոգեհանգստի գումարը «ըստ կամեցողության»՝ սկսվում է 100 շեկելից): Այսինքն,եթե գումարը մեծ է՝ համեցեք Երուսաղեմ, եթե փոքր է՝ պաշոլ վոն՝ «Այս սարը իմն է, այս ծառը իմն է…»: Էսօր,վաղն էլ Պատրիարք եմ… Հարգելի ընթերցող ինչ եք կարծում՝ եկեղեցի գնալով գնում եք Աստծո,թե նուրհանների դուռը: Իրավունք ունե՞ն արդյոք նուրհանները կարգադրելու, թե հավատացյալը որ եկեղեցում պիտի կատարի իր կրոնական ծեսը: Իրավունք ունե՞ն արդյոք նուրհանները ՆՇԱՆԱԿԵՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԸ, ԹԵ՞ ԱՅՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԸՍՏ ՊԱՏՎԻՐՈՂԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ: Վերջապես՝ եկեղեցի՞ է, թե շուկա, քանզի վերջին հաշվով բոլորը չեն, որ ընդունակ են վճարելու այդպիսի մեծ գումար՝ թող գնան «երկրորդ, երրորդ կարգի» եկեղեցինե՞ր:
 
Հարգելի խմբագրություն: Խնդրում եմ տպագրել այս նամակը,նաեւ խնդրում եմ կրկնօրինակը ուղարկել Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին (եթե ուժ ունի Նուրհանի վրա), իսկ ես կջանամ, որ այն (հոդվածը)ստանան նաեւ Հայ Առաքելական շատ եկեղեցիներ: Եւ թող նրանք ու ընթերցողը որոշեն՝ Նուրհանը Սրբազան է, թե Բռնակալ: Ես արդեն որոշել եմ: Թող ինձ դատի Տերը:
 
Հարգանքո՝ Նուբար Ասլանյան, Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միութայան անդամ Հայֆա, Իսրայել,
 
 
 
23.06.12
 
Հ.Գ. Ցանկության դեպքում, հաճախեք խնդրեմ այս կայքը, որտեղ կտեսնեք հայ մշակույթի եւ արվեստի 140 երախտավորների ցուցակը (գուցե այնտեղ բարեկա՞մ կգտնեք)
 
 
 
Просмотров: 752 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.143.142.112
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024