Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Август » 10 » Պարզվել է ավտովթարի հետևանքով մահացած 4 անձանց ինքնությունը
Պարզվել է ավտովթարի հետևանքով մահացած 4 անձանց ինքնությունը
13:52
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Tert.am-ին հայտնում է, որ նշված քրեական գործը հարուցվել է այսօր` օգոստոսի 8-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգի տեղափոխվել Գյուլբեկյանի անվան հիվանդանոց:

Գ. Շամշյանը հայտնում է, որ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, ինչպես նաև` Ոստիկանության Շիրակի Մարզային վարչության և Ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները պարզել են, որ մահացածներն են` Գյումրի քաղաքի Մոցարտի փողոց 35 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Մինասյանը, Գյումրու քաղաքի Անի թաղամասի Ա. Խաչատրյան փողոցի 9 շենքի բնակիչ, 26-ամյա Սևակ Հովհաննիսյանը, Իսրայելի քաղաքացի, սակայն այս տարվա փետրվարի 26-ից որպես հյուր ժամանակավորապես բնակվող Գյումրիի «Անի» թաղամաս 9 փողոց, 4-րդ շենքի բնակիչ, 25-ամյա Էդգար Ավագյանը, և Գյումրի քաղաքի Մոցարտի 66 տան բնակիչ, 24-ամյա Մկրտիչ Մանուկյանը:

Պարզվել է, որ վերջինս եղել է ավտոմեքենայի վարորդը, ով մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, այսօր` օգոստոսի 8-ին, ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի Շիրակացի և Վազգեն Սարգսյանի փողոցների խաչմերուկում` Սախորովի անվան հրապարակում, ժամը 03:00 սահմաններում «Մերսեդես» E 320 մակնիշի 20 ՏՏ 529 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Գյումրի քաղաքի Մոցարտի 66 տան բնակիչ, 24-ամյա Մկրտիչ Մանուկյանը` վարելով նշված ավտոմեքենան, շրջվել էր և բախվել շենքի անկյունապատին:

Դեպքի վայր էր ժամանել անձամբ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել նաև Գյումրու շտապօգնության կայանի 4 շտապօգնության բրիգադներ, ինչպես նաև` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Շիրակի մարզի փրկարար վարչության, Գյումրու հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը:

Մահացածներին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել նշված ծառայությունների աշխատակիցները` քաղաքացիների օգնությամբ:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև` Գյումրիի բաժնի օպերատիվ քննչական խմբերը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
 
 
 
Просмотров: 506 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.143.142.112
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024