EUROPEAN BROADCASTING UNION L’Ancienne-Route 17A PO Box 45 1218 Le Grand-Saconnex Geneva, Switzerland Tel. +41(0)22 717 21 11 Ext. +41(0)22 717 24 19 Email: caflisch@ebu.ch STEPHANIE CAFLISCH
Executive Assistant
Eurovision Song Contest
L’Ancienne-Route 17A
1218 Le Grand-Saconnex
Geneva, Switzerland
www.eurovision.com
Ներկայացնում ենք նաև նամակի հայերեն թարգմանությունը՝ 10 հունիսի, 2013թ.
Պետախ Տիկվայի հայերի «Նաիրի» միություն
Նախագահ Արտյոմ Չերնամորյան
Հարգելի պարոն Չերնամորյան,
Շնորհակալություն ս.թ. մայիսի 28-ին ուղարկված նամակի համար, որն ընթերցեցի հետաքրքրությամբ:
Ցավում եմ, որ Պետախ Տիկվայի հայերի միությունը հիասթափված է հայ երգիչների օգտին փոխանցված ձայների քանակից, ինչևէ, ժյուրիի և հանդիսատեսի ձայները հաշվարկվում են մեր գործընկեր «Դիգամե մոբիլ» կազմակերպության կողմից և աուդիտի ենթարկվում ՊվՑ-ի կողմից: Ուստի, ես կարող եմ միայն հաստատել, որ արդյունքները ճիշտ են: Ինչպես բացատրեց Ստեֆանի Քաֆլիշը, գործում է ժյուրի/հանդիսատես ձայների 50/50 հարաբերակցությունն և ժյուրիի կամ հանդիսատեսի ցածր գնահատականը կարող է ազդել արդյունքի վրա: Ավելին, կուզենայի վստահեցնել Ձեզ, որ Եվրոպական հեռարձակողների միությունն և Եվրատեսիլ երգի մրցույթի ղեկավար կազմը շարունակում են աշխատել՝ քվեարկության գործընթացը բարելավելու ուղղությամբ:
Հարգանքներով,
Ջոն Օլա Սանդ
Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր տնօրեն Իհարկե ցանկալի կլիներ այս պատասխանը բողոքարկել, գուցե հնարավոր կլիներ չարաշահումները բացահայտել, բայց ցավոք սրտի «Նաիրի» միությունը չի տիրապետում այնպիսի միջոցների, որոնց օգնությամբ հնարավոր կդառնար իրավաբան վարձել՝ Իսրայելում դատական գործընթաց սկսելու համար:
|