Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2018 » Январь » 31 » Պատրաստ եմ մասնակցել համայնքաշինությանը - Վահրամ Խաչվանքյան
Պատրաստ եմ մասնակցել համայնքաշինությանը - Վահրամ Խաչվանքյան
12:30

Ցավոք սրտի շատ հաճախ է վերջին տարիներին պատահում, որ կազմակերպ և ուժեղ հայկական համայնքն սկսված այս կամ այն հակամարտության պատճառով անդառնալի մարդկային կորուստներ է կրում, խիստ նոսրանում ու կանգնում քայքայման եզրին: Եթե Մերձավոր Արևելյան հայկական գաղթօջախների բնակիչները գիտեն, որ պայթյունավտանգ մի տարածաշրջանում են բնակվում և ցանկացած պահին հնարավոր են նոր հակամարտություններ ապա տարիներ առաջ դժվար թե ինչ որ մեկի մտքով կանցներ որ ՈՒկրաինայում տեղի է ունենալու արյունահեղություն ու եղբայրասպան պատերազմ ու նաև պետք է արձանագրվեն քայքայվող ու շատ ծանր վիճակում հայտնված հայկական համայնքի մասին ներկայացվող փաստերը: Խոսքը ՈՒկրաինայի Դոնեցկի անջատողականների և ՈՒկրաինայի կառավարական ուժերի միջև մղվող ռազմական գործողություններին է վերաբերում: Հիշեցնենք, որ 2014թ.-ի ապրիլից Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել: Ռազմական գործողությունների հետևանքով խիստ նոսրացել է Դոնեցկ քաղաքն, որի հետ միասին նաև հայկական համայնքն, որի անդամները սկսեցին զանգվածաբար թողնել հարազատ քաղաքն ու տեղափոխվեցին ու բնակություն հաստատեցին ՈՒկրաինայի մյուս քաղաքներում, մի մասը Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվեցին: Այլ կերպ դասավորվեց Դոնեցկի հայկական համայնքի նախկին ղեկավարներից մեկի՝ հայ մտավորական ու մանկավարժ, ԲՈՒՀ – ական 20 դասագրքի հեղինակ, Մենեջմենտի պրոֆեսոր Վահրամ Խաչվանքյանի ընտանիքի ճակատագիրն ու նա իր ընտանիքի հետ մշտական բանկության տեղափոխվեց Իսրայել ու նրա հետ մեր հանդիպումը տեղի ունեցավ Նատանիյա քաղաքում: Հակամարտության հենց առաջին օրերին էլ ցավոք սրտի առաջին զոհը հայկական համայնքում գրանցվեց 2014թ.-ին: Չբացառեց, որ այժմ բարիկադների երկու կողմում էլ հայ զինվորներ են կռվում ու մասնակցում են այս հակամարտությանը: Մինչև օրս կապը չի կտրում փոքրաթիվ համայնքի հետ Դոնեցկում, ինչպես նաև սերտ կապեր ունի Կիևի հայկական համայնքի հետ, որի կողմից 3 անգամ պարգևատրվել էր նաև կրթության ոլորտում իր ունեցած մեծ ավանդի համար: Խոսելով էլ այս հակամարտության մասին, որի արդյունքում մեկ ու կես միլիոն մարդ փախստական դարձավ, կարծիք հայտնեց, որ ՈՒկրաինայի կառավարությունը կարող էր իրավիճակը հանգուցալուծել, բայց իր կարծիքով սխալներ շատ թույլ տվեց: ՈՒկրաինայի կառավարությունը չպետք է հրթիռահարեր Դոնեցկն, այլ երբ դեռ ռուսները չկային բանագնացներ պետք է ուղարկեին 2014թ.-ին և հարցերը տեղում կարգավորեին: Այժմ խնդիրը լուծում չունի: Ինչևէ հայ պրոֆեսորն այժմ Իսրայելում է ապրում ու մինչ մնացած համայնքային հիմնախնդիրների քննարկումները մի փոքր խոսեցինք իր ընտանիքի մասին։ Նա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փայլուն դերասան, ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Կարպ Խաչվանքյանի հորեղբոր որդին է ու ուսանողական տարիներին ոչ մի ներկայացում Կարպի մասնակցությամբ չեր բաց թողնում: Իր կարծիքով Կարպի մասնակցությամբ ամենահաջողված ներկայացումը «Վենետիկյան Երկվորյակներն» էր: Նա ավարտելուց հետո ողջ կյանքը դասավանդել է Դոնեցկի պետական բուհերում ավելի քան 53 տարի՝ դասավանդելով ոչ միայն մենեջմենտ, այլև զբաղեցնելով ամբիոնի վարիչի ու պռոռեկտորի պաշտոններ: Վերջին համալսարանը Դոնեցկի տնտեսագիտության և իրավաբանության համալսարանն էր: Նա իր մանկավարժական գործունեությունն իրականացրել էր ոչ միայն ՈՒկրաինական Բուհերում, այլև ավելի քան 20 տարի եղել է Դոնեցկի երկրամասի հայկական համայնքի ղեկավարներից մեկն ու երբեմնի ծաղկուն ավելի քան 70.000 հայ հաշվող համայնքում բացել էր 11 հայկական կիրակնօրյա դպրոց, այնուհետև 53 տարի Դոնեցկում ապրելուց հետո մշտական բնակության տեղափոխվեց ընտանիքի հետ միասին Իսրայել:

Շատ հուզմունքով էլ մեզ ցուցադրեց խնամքով հավաքված 2002թ. - ին տպագրված «Նաիրի» ամսագրի հոդվածներն ու իր համար առավել կարևոր նյութերը: Այն հինգ տարի հոգևոր հովվի հետ միասին տպագրվեց: Նա Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից 2013թ.-ին իր ավանդի համար պարգևատրվել էր «Մայրենի Դեսպան» շքանշանով, որը նրան պաշտոնապես շնորհեց Դոնեցկում հայկական համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանը: 78 – ամյա հայ մտավորականն, այժ թոշակառու է, ապրում է ծովափնյա Նատանյա քաղաքում և երազում է իր ավանդը ներդնել տեղի հայկական համայնքի ստեղծման համար: Խոսել էր քաղաքում ապրող հայերի հետ, բայց չէր ստացել անհրաժեշտ արձագանք ու աջակցություն:

Լավ իսկ ծնվելով ու ողջ կյանքն ապրելով Հայաստանի սահմաններից դուրս ու տասնյակ տարիներ համայնքաշեն աշխատանք կատարելով, գտե՞լ է այն հիմնական ուժը, որը միավորում է հայերին համայնք ստեղծելու համար, - հարցրեցի հայ պրոֆեսորին: Ի պատասխան ասաց թե, միակ ուժը դպրոցն է, որը միավորում է բոլորին:

Կրոնն ու եկեղեցին էլ հզոր զենք են միավորման, սակայն նախկին Խորհրդային հանրապետություններում ծնված ու Հայաստանից էլ արտագաղթած տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր երբևէ չեն մասնակցել ու չգիտեն թե ինչ է համայնքը շատ դժվար է հոգևոր քարոզներով հավաքել, ուստի միայն կիրակնօրյա դպրոցների միջոցով է հնարավոր մարդկանց հավաքել, քանզի հայ ժողովուրդը իր զավակների նկատմամբ առանձնահատուկ ջերմություն է ցուցաբերում, - եզրափակեց իր խոսքը Վահրամ Խաչվանքյանը:

 

Արտյոմ Չերնամորյան

 

Просмотров: 467 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
13.59.218.147
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024