Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Январь » 7 » Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադամը հպարտ է հայտարարել վերջերս ճանաչում ստացած երկու հայ փրկիչների մասին
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադամը հպարտ է հայտարարել վերջերս ճանաչում ստացած երկու հայ փրկիչների մասին
12:47



Գեորգես Դիլսիզյանը և նրա որդին` Անդրե Գուստավ Դիլսիզյանը ճանաչվել են որպես Ազգերի Առաքյալներ` հասցնելով Հոլոքոստի զոհերի ճանաչված հայ փրկիչների քանակը 21-ի: Պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր` 2011թ. դեկտեմբերի 28-ին, Երուսաղեմի Յադ Վաշեմ թանգարանում:

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամն, որի առաքելությունն է ուսումնասիրել, փաստագրել և հրապարակել փրկիչների ժառանգությունը, ուշագրավ էջ է բացել` նպատակ ունենալով բացահայտել այն խիզախ հայերի մասին զարմանալի պատմություններն, ովքեր Հոլոքոստի ժամանակ վտանգի ենթարկեցին իրենց կյանքն՝ իրենց ջանքերով փրկելով նացիստական հետապնդման զոհերին: 

Այդ էջի սկիզբը դրվեց Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նորանշանակ պատվավոր նախագահ պրն. Էդուարդո Էռնեկյանի կողմից, որը, համաձայն Վալլենբերգի անվան հիմնադրամի սկզբունքի, ուզում է շեշտել այն ողջ դրականն և լույս սփռել այդ օրինակելի մարդկանց վրա ՝երիտասարդ սերունդներին փոխանցելու համար:
 

Գեորգես Դիլսիզյանը 19-րդ դարի վերջին հայտնվեց Ֆրանսիայում` Թուրքիայում հայերի հետապնդումների արդյունքում: Նրա որդին` Անդրե Գուստավը, ծնված Ֆրանսիայում, ամուսնացավ Լեայի` հրեա կնոջ հետ, որի ընտանիքը Թուրքիայից տեղափոխվել էր Ֆրանսիա: Ֆրանսիայի գերմանական շրջափակման ժամանակ Դիլսիզյանները` հայր և որդի, ակտիվորեն ապաստան էին տալիս Լեայի ազգականներին:
Հայաստանը փոքրիկ պետություն է` 3 մլն ազգաբնակչությամբ և աշխարհի մի շարք երկրներում տարածված սփյուռքով: Համաձայն Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի, Հայ Փրկիչների Հատուկ Ուսումնասիրությունների Հանձնաժողովի՝
 «Հոլոքոստի ժամանակ փրկարարական գործողությունների մեջ ներգրավված հայերի քանակը տպավորիչ է, ավելին քան 21 պաշտոնապես ճանաչում ստացած:Հետագա ուսումնասիրությունը, անշուշտ, կբացահայտի հերոսության նոր անհայտ պատմություններ»:

Հայ փրկիչների նույնիսկ ներկայիս քանակը բավականին շատ է`   բնակչության համեմատության տեսանկյունից: Թուրքիան, օրինակ, 75 միլիոն ազգաբնակչությամբ ունի  ու միայն մեկ ճանաչված փրկիչ:


http://www.raoulwallenberg.net/news/the-irwf-is-proud-to-announce-two-newly-recognized-armenian-rescuers/

Просмотров: 483 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.19.234.150
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024