Թուրքիայի
եւ Իսրայելի միջեւ նոր սկանդալ է ծագել. Էրդողանի կողմից սիոնիզմը ֆաշիզմի
եւ հակասեմիթիզմի հետ նույն շարքում դնելու մասին Իսրայելում դժգոհությամբ
են ընդունել:
Ինչպես նշում է «Էխո Մոսկվին», փետրվարի 28-ի երեկոյան
Վիեննայում Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման հայտարարություն էր արել, ասելով,
թե իսլամոֆոբիան պետք է ընկալվի որպես հանցագործություն, ինչպես սիոնիզմը,
հակասեմիթիզմն ու ֆաշիզմը:
Իսրայելի կառավարությունը մարտի 1-ին
խստորեն դատապարտել է Էրդողանի հայտարարությունը` նշելով, թե նման
ելույթները տեղ չունեն ժամանակից աշխարհում:Լ Էրդողանին քննադատել է նաեւ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Նշենք, որ սովորաբար սիոնիզմ է
կոչվում քաղաքական շարժումը, որի նպատակը բոլոր հրեաներին Իսրայելում
հավաքելն է, իսկ իսլամական աշխարհում սիոնիզմն ընկալվում է որպես
Պաղեստինից արաբներին վտարելու գաղափարախոսություն:
http://news.am/arm/news/142627.html