Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Март » 26 » ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ՀԱՅՖԱՅՈՒՄ - Փետրվար 2012
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ՀԱՅՖԱՅՈՒՄ - Փետրվար 2012
01:32
Հարգելի կայքի այցելուներ այսուհետ մենք կփորձենք ավելի շատ տեղեկություններ հաղորդել Իսրայելի տարբեր քաղաքների հայկական համայնքների առօրյայի մասին, զորօրինակ Հայֆայի համայնքի մասին:
 
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ՀԱՅՖԱՅՈՒՄ - Փետրվար 2012
 
Փետրուարի 26-ին Հայֆայի հայ համայնքը վերահաստատեց իր ազգային եւ միաժամանակ եկեղեցական աւանդութիւններից մէկը` Տեառնընդառաջը կամ ինչպէս ժողովուրդն է ասում` "Տրնդեզը”: Համայնքի հոգեւոր հովիւ Տ.Տիրայր Քհն. Յովակիմեանի նախաձեռնութեամբ եւ Հ.Մ.Ը.Մ-ի վարչութեան աջակցութեամբ կազմակերպուեց հայ աւանդական այդ գեղեցիկ եւ իմաստալից տօնակատարութիւնը, որը մէծ խանդաւառութիւն առաջացրեց գաղութում: Պէտք է նշել, որ տարիներ ի վեր այդ տօնակատարութիւնը մոռացութեան էր մատնուել համայնքի կեանքում: Երեկոյեան ժամերգութիւնից հետոյ Տեր Հոր առաջնորդութեամբ օրհնուած լոյսը տարուել է դէպի Հ.Մ.Ը.Մ-ի ակումբ, որտեղ վառուել է աւանդական կրակը: "Տրնդեզը” հայ հեթանոսական տօնակատարութիւններից մէկն է եղել, որը նուիրուած է եղել Արամազդի որդի`Միհրին: Վերջինս հանդիսանալով կրակի պաշտամունքի չաստուած, փառաբանուել է ժողովրդի կողմից որպէս պտղաբերութեան եւ առատութեան հովանաւոր:
 
 ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ՀԱՅՖԱՅՈՒՄ
 
Երիտասարդ զոյգերը թռչելով կրակի վրայով, խնդրում էին որպէսզի պտղաբեր լինեն: Իսկ տարեցները այդ նոյն կրակի վրայով թռչելով, հաւատում էին որ կրակը հեռացնում է չարը: Նրանք անգամ այրում էին իրենց զգեստների փեշերը, որպէսզի չարից հեռու մնան: Խարոյկի մոխիրը ցանում էին դաշտերում` պտղաբերութեան համար,իսկ գոմերում` առատ կաթնատւութեան համար: Այս ամէնը կատարւում էր նախաքրիստօնեական ժամանակաշրջանում:
 
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ՀԱՅՖԱՅՈՒՄ
 
Քրիստօնէութիւնից հետոյ սոյն տօնը "Վարդաւառի” եւ այլ սովորութիւնների նմանութեամբ պահպանուել է հայ իրականութեան մէջ եւ վերածուել քրիստօնէական տօնի: Տեառնընդառաջը Քրիստոսի քառասնօրեայ գալուստն է դէպի Տաճար, ուր իրեն էին սպասում Սիմեօն ծերունին եւ Աննա մարգարեուհին: Քրիստոս, որպէս լոյս յայտնուեց հեթանոսների մէջ եւ մաքրագործեց մարդկանց մեղքերից: Փաստորեն աւանդական եւ հեթանոսական խարոյկը փոխակերպուեց աստուածային փրկագործ լոյսի, որը չարի դէմ միակ եւ անփոխարինելի պաշտպանը դարձաւ համայն քրիստօնեաների համար:
 
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ՀԱՅՖԱՅՈՒՄ
 
 Հայֆա քաղաքի համայնքի հոգեւոր հովիւ Տ.Տիրայր Քհն. Յովակիմեան
Просмотров: 476 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.145.107.130
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024