Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2017 » Март » 9 » «Թումոն» - մեր երեխաների ապագան է
«Թումոն» - մեր երեխաների ապագան է
10:12

                         

2014 թ. հոկտեմբերի 7-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկեց հեռուստամարաթոն, որի նպատակը Գյումրիում «Թումո» ուսումնակրթական կենտրոն հիմնելն էր: Նմանատիպ «Թումո» կենտրոնն, որն առաջինը հիմնվել էր մայրաքաղաքում, օգնում է պատանիներին արժանի կրթություն ստանալ և աշխատանք ունենալ Հայաստանի և ոչ միայն Հայաստանի առաջատար ընկերություններում: Կենտրոնի ստեղծման գաղափարին աջակցել է առաջին հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, որը շանթ հեռուստաընկերություն իր այցի ժամանակ խոստացել է այն ժամանակավորապես տեղավորել Գյումրու Տեխնոպարկում, մինչև կտրամադրվի Թումո կենտրոնին նոր մասնաշենք:

Ի պատիվ Մեզ՝ Իսրայահայերիս, այս անգամ երկրի հայկական համայնքը բավական ակտիվ մասնակցեց հեռուստամարաթոնին: Նախկինում Հայաստան համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքներն այդքան էլ մեծ հետաքրքրություն չէին վայելում, իսկ այս անգամ բավական ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Երուսաղեմահայերն, որոնց բարեմաղթանքներն ողջ որվա ընթացքում ցուցադրեցին Շանթի մարաթոնի ժամանակ: Հոկտեմբերի 7-ին` առավոտյան ժամը 9-ից մինչև կեսգիշեր մարաթոնը հեռարձակվեց ողջ աշխարհում` «Շանթ» Հ/Ը ուղիղ եթերում: Նախնական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ էր 300.000$ , սակայն մարաթոնի ժամանակ այդքան գումար չհավաքվեց: Ժամը 24:00-ի դրությամբ հավաքվել էր 163.452 ԱՄՆ դոլլար: Բարեբախտաբար անհրաժեշտ գումարը հավաքվել էր և շինարարական աշխատանքները Գյումրիում շարունակվում են:

Մոտ մեկ տարի հետո Գյումրիում շահագործման կհանձնվի «Թումո» ուսումնակրթական կենտրոնն, որն ավելի մեծ է լինելու և ունենալու է նաև թատրոն, որտեղ ներկայացումներ են տալու ոչ միայն սկսնակ դերասաններն, այլև Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանները: 2014 թ. – ին Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունը միանալով մարաթոնին 225.203 դրամ (550 ԱՄՆ դոլլար) փոխանցեց Սիմոնյան կրթական հիմնադրամի բանկային հաշվին:

Ըստ էության առաջին անգամ Նաիրիականներն մասնակցեցին այսպիսի կարևոր դրամահավաքի: Շանթ հեռուստաընկերությունն էլ իր հերթին ուղիղ եթերում ներկայացրեց միության հանգանակությունն, որը մեզանում շատ կարևոր է ու «Նաիրի» միության հիմնադիր կազմն ամենայն լրջությամբ էր մոտենում հարցին ու գիտակցում արհեստների ու արվեստի հայրաքաղաքում Թումո կենտրոնի կառուցման անհրաժեշտությունը: «Նաիրին» սակայն այսքանով իր գործունեությունն ավարտված չի համարում և ապագայում շարունակելու է օգնել Գյումրիի Թումո կենտրոնին: Սա միության հիմնադրումից հետո առաջին բարեգործական ծրագիրն էր Հայաստանում, որից հետո իրականացվեցին «Վառելափայտ Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին» խորագրով երկու ծրագրերն ու ընդհանուր հաշվով 2016 և 2017թթ.-ին 110 անտուն ու ծայրահեղ աղքատ ընտանիքներ վառելափայտ ստացան: Ծրագրի համար Իսրայելահայերը ծախսեցին մոտ 3000 ԱՄՆ դոլար:

Անցյալ տարի Երուսաղեմի միացյալ հանձնախմբին նամակով պաշտոնապես դիմել էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ խնդրանքով մասնակցել 2017թ.- ի «Թումո» ամառային ճամբարի ծրագրին: Ստորև ներկայացնում ենք տեղեկություններ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ամառային ճամբարի մասին:

«Թումո»

               

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արտադպրոցական, ինչպես նաև ամառային ծրագիր է, որի ուսանողները, մարզիչների ու պրոֆեսիոնալ դասընթացավարների առաջնորդմամբ, շարժվում են սեփական կրթական ուղով տեխնոլոգիաների և արվեստի ոլորտներում: Ուսանողները ուսումնասիրում են «Թումոյի» ուղղություններն ինքնուրույն՝ հատուկ մշակված« Թումո» Ուղի ծրագրով, ինչպես նաև միաժամանակ մասնակցում են «Թումոյի» մշտական դասընթացների ու միջազգային մասնագետների կողմից անցկացվող հատուկ աշխատարանների: Սկսած «Թումոյի» բացումից դրա կրթական ծրագրով է անցել ավելի քան 14000 ուսանող: Ծնողները սովորաբար պլանավորում են իրենց երեխաների ամառային հանգիստը ամիսներ շուտ: Այդ օրերը պետք է լինեն ուրախ, բայց կրթական, նաև ապահով, իսկ կատարյալ դեպքում դրանք կարող են երեխային ավելի խորը պատկերացում տալ իր մշակույթի մասին:

                                       

«Թումո» ամառային ճամբարը նախագծվել է հենց այդ նախապատվությունները հաշվի առնելով: «Թումո» ամառային ճամբարը ամբողջ աշխարհից եկած պատանիների հնարավորություն է տալիս մասնակցել «Թումոյի» նորարար կրթական ծրագրին, որտեղ իրենց կարող են սովորել անիմացիա, ֆիլմերի ստեղծում, կայքերի մշակում և խաղերի ստեղծում «Թումոյի» նորագույն սարքավորումներով՝ տարբեր երկրներից եկած պրոֆեսիոնալ դասընթացավարների օգնությամբ: Ամառային ճամբարին կարող են մասնակցել 12-18 տարեկան երեխաներն ու պատանիները: Նրանք նաև կարող են կատարելագործվել այս ոլորտներում՝ ծանոթանալով մի շարք ուղղորդող հմտությունների ինչպիսիք են ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, նկարչությունն ու 3D մոդելավորումը: Ընդամենը մեկ շաբաթվա արդյունքում «Թումո» ճամբարականները այնքան կհմտանան, որ կպատրաստեն իրենց սեփական նախագծերը ընտրած ուղղությամբ: «Թումո» ճամբարը օգտվում է «Թումոյի» հիմնական ծրագրի կենտրոնացված տարբերակից, որում համատեղվում են ուսումնառությունն ու հանգիստը: 2017 թվականի հունիսի 19-ից հուլիսի 29-ը ուսանողները կմասնակցեն «Թումոյի» ինտենսիվ դասընթացներին, կճանապարհորդեն Հայաստանի ամենագեղեցիկ վայրերով, կծանոթանան հետաքրքիր մասնագետների հետ ու կընկերանան աշխարհի տարբեր ծայրերից եկած իրենց հասակակիցների հետ: Մասնակիցները կարող են միանալ ճամբարին մեկ շաբաթից մինչև վեց շաբաթ ժամանակահատվածով: Ամեն շաբաթ անցկացվում են հատուկ դասընթացներ, էքսկուրսիաներ ու հանդիպումներ, այնպես որ յուրաքանչյուր շաբաթ ուսանողը կբազմապատկի իր գիտելիքները, հմտություններն ու փորձառությունը: Բայց գուցե ամենակարևորն այն է, որ պատանիների տեսնում են ժամանակակից, տեխնոլոգիական Հայաստան:

«Թումո» ամառային ճամբարի հետ Հայաստանը դառնում է այն վայրը, որտեղ իրենք սովորում են կառուցել ռոբոտներ, ստեղծել վիդեո խաղեր և բացել ապագայի նորարարները դառնալու իրենց ճանապարհը:

Օգտվել ենք՝ https://tumo.org/ կայքից և «Թումո» ճամբարի համակարգող Անի Ղարաբաղցյաննի տրամադրած նյութերից

Երեխաներին ցուցակագրելու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք մեր խմբագրությանը: Կարող եք կապ հաստատել նաև՝ «Թումո» ճամբարի համակարգող Անի Ղարաբաղցյաննի հետ. E-mail: ani.gharabaghtsyan@tumo.org կամ camp@tumo.org www.tumo.org/camp

Просмотров: 606 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.131.110.169
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024