Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Август » 3 » Վտանգավոր մրցավա՞զք եք սադրել՝ բարեհաճեք պատասխանել
Վտանգավոր մրցավա՞զք եք սադրել՝ բարեհաճեք պատասխանել
21:28
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
 
Ինչպես հայտնի է, հրապարակվել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի «Սովորական սպառազինությունների վերահսկողությունը տարածաշրջանային և վերտարածաշրջանային մակարդակներում» զեկույցը Հարավային Կովկասում սպառազինությունների վիճակի մասին։ «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի հիմնարար դերն ու նշանակությունը հատկապես բարձրացել են Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանը սպառազինությունների վտանգավոր մրցավազք է սկսել։ Համաձայն Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի իրականացման մասին պաշտոնական տեղեկատվության՝ Ադրբեջանն ավելացրել է սպառազինությունների՝ պայմանագրով սահմանափակված երեք տեսակների թվաքանակը։ Ադրբեջանցիներն ունեն 381 տանկ՝ թույլատրված 220 միավորի փոխարեն, 518 միավոր հրետանային սպառազինություն՝ թույլատրված 285-ի, 287 մարտական զրահամեքենա՝ թույլատրված 220 միավորի փոխարեն։ Անցած տարի Ադրբեջանն ավելացրել է զենքի հրետանային տեսակի թվաքանակը 47 միավորով, հարվածային ուղղաթիռներինը՝ 2, իսկ զրահամեքենաներինը՝ 106 միավորով։ Ադրբեջանի ռազմական բյուջեի զգալի ավելացումը վերջին տարիներին (այս տարի Բաքուն ռազմական ծախսերի համար նախատեսել է $3,47 մլրդ), ինչպես նաև կոշտ ու ագրեսիվ և չդադարող հռետորաբանությունը մեծացնում են անդունդն ու լարվածությունը երկու ազգերի միջև և սպառնալիքի տակ դնում առկա հիմնախնդիրների լուծումը, մասնավորապես՝ բանակցային գործընթացը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Այս առումով Ադրբեջանի անհետևողական քաղաքականությունը խիստ բացասաբար է ազդում Հայաստանի՝ տարածաշրջանում վստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերի վրա»,- ասվում է զեկույցում։ Այս առնչությամբ կուզենայի մի քանի նկատառում հայտնել։ Բանն այն է, որ Ադրբեջանն այդ գործընթացում առաջնայնություն ունի ոչ միայն Հարավային Կովկասում, այլև հավակնում է առաջնորդի դերին մերձկասպյան պետությունների մեջ, քանի որ շարունակում է ուժեղացված ձևով կատարելագործել և սպառազինել իր ռազմածովային ուժերը։ Եվ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի ակտիվ մասնակցությամբ Բաքուն արդեն ձեռնամուխ է եղել ծովում պայքարի ամենաարդիական կառույցների ձևավորմանը։ Ընդ որում՝ Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման գործին ԱՄՆ և Իսրայելի ակտիվացված օգնությունը ռուսաստանցի փորձագետները կապում են Իրանի դեմ պլանավորվող մարտական գործողությունների հետ, որոնց ընթացքում, հնարավոր է, կօգտագործվեն նաև ադրբեջանական հենակետերը։ Մինչդեռ, պաշտոնական Բաքուն մշտապես ժխտում է ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ ակտիվ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։ Բայց փաստերը համառ բաներ են։ Օրինակ, գարնան սկզբին http://www.strategypage.com/ վերլուծական կայքը տեղեկացրել է Բաքվի և Թել Ավիվի միջև... 1,6 մլրդ դոլար արժողության ռազմական շատ հետաքրքիր պայմանագրի մասին։ Մասնավորապես, Ադրբեջանի բանակի համար Իսրայելից ձեռք են բերվել Heron և Searcher հարվածային անօդաչու ինքնաթիռներ և այլն, և այլն։ Մի խոսքով՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի սերտ համագործակցության այսպիսի շատ «պատմություններ» կան... Բայց վերադառնանք զեկույցին։ «Իրավիճակը տարածաշրջանում՝ կապված սպառազինությունների մրցավազքի հետ, էլ ավելի անկառավարելի է դառնում, Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի բոլոր հնարավոր նորմերը, այս առումով նա ռեկորդակիր է։ ՄԱԿ-ը համապատասխան զեկույցից հետո պետք է Ադրբեջանի հարցը դներ ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը և նրա դեմ պատժամիջոցներ կիրառեր»,- Panorama.am-ին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը՝ մեկնաբանելով վերոնշյալ զեկույցը և պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է հետևի այս զեկույցին։ Արդյո՞ք այդպես կլինի։ Հարցն, անշուշտ, որքան հետաքրքիր, նույնքան էլ միամիտ է։ Բայց, դե, սատանան գիտի. կապրենք՝ կտեսնենք։
 
 
 
Просмотров: 532 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.145.141.118
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024