Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Сентябрь » 24 » «Խորհրդավոր և գրավիչ Իսրայել». Իսրայելի բալետի հայ աստղերը
«Խորհրդավոր և գրավիչ Իսրայել». Իսրայելի բալետի հայ աստղերը
13:57
Luto_1Լյուդվիգ Իսպիրյանն ու Ալբինա Ղազարյանը Իսրայելի բալետ են եկել Հայաստանից և պատմում են մեզ, թե ինչպիսի զգացողություն ունեն, երբ խաղում են «Ժիզելլը» դասական բալետի ստեղծագործության մեջ որպես գլխավոր դերակատարներ:

Գայ Բաում 8.11.2011

Ամբողջ աշխարհում և Իսրայելում բալետի հանրահայտ դառնալուն զուգահեռ, Իսրայելի բալետը բավականին զբաղված է՝ ելույթներով հանդես գալով ամբողջ երկրում, Էլիաթից Նազարեթ՝ մեծ գովասանքի արժանանալով «Ժիզելլը» դասական գլուխգործոցի բեմադրության համար:

Արվեստի այս գործում երկու գլխավոր դերերը կատարում են երկու պարողներ, ովքեր Հայաստանից ժամանել են՝ պարելու Իսրայելի բալետի հետ: Լյուդվիգ Իսպիրյանն ու Ալբինա Ղազարյանը երկուսն էլ 22 տարեկան են և սովորել են Հայաստանի ազգային բալետի դպրոցի նույն պարային դասարանում:

Ինչպե՞ս պատահեց, որ դուք երկուսդ էլ հայտնվեցիք Իսրայելի բալետում:
Իսպիրյան. «Դա պատահեց 5 տարի առաջ: Ես մի ընկեր ունեի, ով պարում էր Իսրայելի բալետում, և նա ինձ ընկերության ու խմբի մասին հետաքրքիր պատմություններ պատմեց: Հետո նա նրանց հանձնեց իմ ֆիլմերից մեկը, որից որոշ ժամանակ անց նրանք որոշեցին ինձ հրավիրել: Ինձ համար այստեղ գալը մեծ հնարավորություն էր նոր փորձ ձեռք բերելու առումով այնպիսի մի երկրում, որն ինձ ավանդական և գրավիչ էր թվում»:

Ղազարյան. «Ես այստեղ եմ եկել մոտ մեկ ամիս առաջ՝ լսելով այստեղի բալետի զարգացման մասին և, իհարկե, Իսրայելի բալետի ընկերության և նրա առանձնահատուկ ոճի մասին: Լյուդվիգն ու ես Հայաստանում առաջին դասարանից միասին ենք սովորել, և նա ինձ խորհուրդ տվեց գալ Իսրայել, ինչպես նաև շատ հետաքրքիր տեղեկություններ տվեց քաղաքի և Իսրայելի բալետի ընկերության մասին»:

Ինչպիսի՞ դեր է խաղում դասական բալետը Հայաստանում, ի±նչ տարբերություն կա Հայաստանի ազգային բալետում և Իսրայելի բալետում ելույթ ունենալու միջև:
Ղազարյան. Ազգային բալետի դպրոցում դու պետք է քեզ աբողջովին նվիրես այնտեղ առկա աշխատանքին: Աշխատանքը բավականին ծանր է, պարապմունքներ և աշխատանք ամբողջ օրը, ինչպես նաև փորձեր, դասընթացներ և ելույթներ: Այնտեղ գրեթե ժամանակ չկա դպրոցական այլ առարկաների համար և դա է պատճառը, որ դու դրանք բոլորը ստիպված ես ինքդ անել: Երբեմն քեզ կարող է թվալ, թե կորել ես այդ ամբողջ քաոսի մեջ»:

Իսպիրյան. Նախ և առաջ, Հայաստանում մենք տուն ունենք՝ ազգային թատրոնը. Մենք մշտապես նույն վայրում ենք ելույթ ունենում՝ մեր տանը, որտեղ մարդիկ գալիս են մեզ դիտելու: Իսրայելում տարբեր է, որովհետև մենք խոսում ենք մի խմբի և ընկերության մասին, որը շրջագայում է ամբողջ երկրում և աշխարհում: Ամեն երեկո մեր շոուների ընթացքում դահլիճը լի էր: Հայաստանում գոյություն ունի դասական բալետի ավանդույթ, իսկ վերջերս նաև հետաքրքիր զարգացում կա ժամանակակից բալետի ուղղությամբ:

Luto_2Իսրայելում և նույնիսկ Ռուսաստանում, որն հայտնի է իր դասական բալետի ավանդույթներով, տղամարդ բալետ պարողներին տարբեր են վերաբերվում՝ ոչ որպես մարդիկ, ովքեր ուղղակի ուրիշ մասնագիտություն ունեն: Ինչպե±ս է Հայաստանը «վերաբերվում» տղամարդ բալետ պարողներին:
«Հայաստանում դասական բալետը մեծ պատվի է արժանանում: Բալետ պարող լինելն հարգված մասնագիտություն է և մեծ պատիվ է տղամարդ պարող լինելը, ինչպես ցանկացած այլ մասնագիտության դեպքում, օրինակ՝ բժիշկ կամ փաստաբան: Մարդիկ իրոք գնահատում են արվեստի և արվեստագետների հետ կապված ամեն ինչ և գիտեն, որ բալետ պարողը որպես մասնագիտություն պահանջում է հսկայական ջանքեր, ինչպես ցանկացած այլ բարձր մակարդակ ունեցող մասնագիտություն:

Իսրայելի բալետի ընկերությունն ելույթներով հանդես է գալու ամբողջ երկրի տարածքում՝ ներկայացնելով «Ժիզել» արվեստի գործն, որը պատմում է մի աղջկա մասին, ով մահացավ, որովհետև նրա սիրտը կոտրվել էր, երբ իր անհավատարիմ սիրեցյալը դավաճանել էր իրեն, իսկ նրա մահվանից հետո նա պաշտպանում է նրան չար ոգիներից:
Շատ կարծիքների համաձայն, գլխավոր դերը համարվում է դասական բալետում Շեքսպիրի «Համլետ»-ի զուգահեռը: Չնայած երիտասարդ տարիքին, Ղազարյանը ցուցաբերում է դրամատիկ մեծ կարողություններ:

Ալբինա´, պատմեք մեզ, թե ի±նչ եք զգում, երբ «Ժիզելլ»-ի մեջ գլխավոր դեր եք կատարում:
Ղազարյան. «Ես, իրականում, սկսեցի պարապել Ժիզելլեի դերը դեռևս Հայաստանում և երբ այստեղ եկա մեկ ամիս առաջ, արդեն ստացել էի հրավեր կատարելու այդ դերը: Այն իրոք, ամենամեծ և գրավիչ դերերից մեկն է, որ կարելի է կատարել: Այն տեսարանում, երբ Ժիզելլը պարզում է, որ իր սիրեցյալը դավաճանել է իրեն և խելագարվում է այդ պատճառով, ես զգում եմ նրա խենթությունն իմ մեջ և իմ բոլոր զգացմունքները դուրս են մղվում: Դա ուղղակի զարմանալի զգացողություն է: Այս դերից բացի ես նպատակ ունեմ շարունակել պարել Իսրայելի բալետում այլ սկզբունքային և գլխավոր դերերում, ինչպիսին օրինակ «Կիտրիի» դերը «Դոն Կիշոտ» բալետում և ցանկացած այլ դեր, որ ես ուզում եմ, կարող եմ և հնարավորություն կունենամ կատարելու»:

Լյուդվի´գ, շշուկներ են պտտվում, որ դու ամուսնացած ես հրեա կնոջ հետ
«Այո, դա ճիշտ է: Մենք հանդիպել ենք այստեղ' բալետի ընկերությունում, երկու տարի առաջ և սիրահարվել: Չնայած անդունդին և կրոնի ու ավանդույթների միջև եղած տարբերություններին, մենք հստակ հասկացանք, որ սերը կանոններ չունի և որ եթե իրոք ուզենաս, կկարողանաս հաղթահարել բոլոր դժվարությունները, և վերջապես, նույնիսկ քո ծնողները իրենց հավանությունը կտան»:

Իսրայելի «Գիզելլե» բալետը կշրջագայի ամբողջ երկրում.
5.11.12 – Հայֆա
17.11.12 – Կիրյատ Գաթ
24.11.12 – Վերին Նազարեթ
30.11.12 – Ռեհովոտ
12, 13.12.12 - Էյլատ


http://www.nrg.co.il/online/47/ART2/304/022.html?hp=47&cat=306

Просмотров: 497 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.138.123.190
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024