Ինտերնետային մեր երիտասարդ կայքն արդեն լուրջ հաջողություններ է գրանցել.......
Մեկ ու կես տարվա ընթացքում կայք են այցելել ավելի քան 101.000 այցելու: Փաստն իհարկե ուրախալի է, քանզի ակնհայտ է ուշադրությունն իսրայելահայ համայնքի նկատմամբ:Մեր հայրենակիցներին անշուշտ հետաքրքրում է տեղի հայերի կյանքն ու գործունեությունը, բոլոր այն իրադարձություն-ներն,որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում՝ մի տարածաշրջանում, որն անկասկած անկանխատեսելի, յուրաքանչյուր պահի նոր Ինտեֆադաների ու հակամարտությունների ծագման, հավերժ պատերազմող մի շրջան է հիշեցնում: Հնարավորինս զետեղվում են նաև նորություններ Երուսաղեմի Հայկական պատրիարքարանի ու համայնքի մասին: Ցավոք սրտի հայերի թիվը վերջին 30 տարվա ընթացքում շատ է նվազել: Թիվը մի փոքր համալրվեց նախկին հայաստանցիների հաշվին, որոնք բնակվում են երկրի կենտրոնում, հարավում և հյուսիսում, սակայն ոչ հոգևոր մայրաքաղաքի հայկական թաղամասում: Պատճառների մասին շատ չխոսելով կարելի է հավելել, որ Երուսաղեմում շատ դժվար է աշխատանք գտնել: Վերադառնալով կայքի աշխատանքին պետք է նշել, որ այն զուտ անձնական նախաձեռնություն է, կան իհարկե նաև տեխնիկական թերություններ, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Սակայն համընդհանուրի համատեքստում Ձեր բոլորիդ ջերմ արձագանքները, մաղթանքներն ու մեկնաբանություններն նորից ուժ և եռանդ են ներշնչում շարունակելու դժվար, բայց կարևոր այս գործը:
Նյութը պատրաստեց՝ Արտյոմ Չերնամորյանը
27.11.09թ.
|