Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

ԿՈՐԵԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
[ ] 13.04.2009, 01:26
 
 

      Վաղամեռիկ, շնորհաշատ բանաստեղծ Սեյրան Հովակիմյանի տեքստով քառաձայն երգչախմբի համար գրված իմ «ԲԵՐՔԻ ՏՈՆ»  Կանտատը (առանց նվագակցության, 1981թ.) քննություն էր բռնել Հարավային Կորեայում կայանալիք  Ասիա-Խաղաղ Օվկիանոսյան  գոտու երկրները ներկայացնող կոմպոզիտորների Երաժշտական փառատոնի (ACMF 2009), մասնակցությանը, որին եւ հրավիրված էի (տասներկու երկրների հիսուներկու հեղինակներ):

      Մեկնումիս ճանապարհն անցնում էր Թել Ավիվ-Ստամբուլ-Սեուլ չվերթով, իսկ Սեուլից ավտոբուսով՝ ԹոնգՅոնգ՝ հրաշալի, ծովը յուր մեջ ներգրավված «Մարինա  Րեսորտ» հանգստավայր, որտեղ եւ հանգրվանել էին փառատոնի մասնակից հեղինակներն ու հյուրերը (չորս օր հետո փառատոնը շարունակվեց Սեուլում):

Անգլերեն չիմանալս մտահոգությանս պատճառն էր՝ գնում էի  երկիր, որտեղ հայերեն չեն խոսում(դեռ), բացի դրանից, անհրաժեշտ էր նախապես լրացնել փառատոնին վերաբերյալ կազմակերպչական բնույթի մի շարք փաստաթղթեր, ներառյալ Կանտատիս տեքստի համառոտ բովանդակությունը: Օգնության հասան armtown.com(«Հայտ պարկի»Ն.Ա.) ընթեր ցող քննարկողները՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բելգիայից ,Կորեայից, իսկ կանադաբնակ Հրայր  Թադեւոսյանը թարգմանեց նաեւ ինձ մտահոգող մի շարք հարց ու պատասխաններ, որոնք կարող էին ինձ պետք գալ ըստ հավուր պատշաճի (ախ այս հայերը՝ եթե պետք եղավ մեկը մյուսի «մեջքին կանգնել»՝ ամրությանը, բետոնե պատը կնախա ձեր...): Բոլորին խոնարհաբար շնորհակալ եմ...: 

Ի դեպ՝ ճանապարհի մասին՝

      Խոստովանվեմ, որ նյութական առումով այն իմ ուժերից վեր էր, ուստի,
դիմեցի  Իսրայելի ԱԳՆ մշակույթի բաժին, նրանց խորհրդով՝ Կորեայում Իսրայելի դեսպանության մշակույթի կցորդին, հետո, Իսրայելի Նախագահ Շ.Պերեսին եւ վերջապես Հայֆայի քաղաքագլխին՝ վերջիվերջո փառատոնում Իսրայելն էի ներկայացնելու (վկա է Աստված՝ ես մեղավոր չեմ...):    
       Բոլորը գլխիս տակ  «փափուկ բարձ»  դրեցին: Իսկ երբ որոշեցի այնուամենայնիվ մեկնել, հետաքրքրվողներին պատասխանեցի, որ ինձ, իմ խնդրանքով նեցուկ է եղել Հայաստանի Նախագահը: Հրեա գործընկերներս ու հարեւաններս աջակցելով մտքիս, գովասանքի խոսքեր շռայլելով Հայաստանի Նախագահի հասցեյին, նաեւ նկատեցին, որ նա բացի մշակույթից,  օգնում է նաեւ սպորտին եւ հիշեցին նրա, շախմատի Դրեզդենյան օլիմպիադայի «ձիու քայլը»: Ես հպարտ էի...: Մեկնումիցս առաջ զանգահարեցի Երեւան, իմ
Հոգեւոր Հորս, Մեծ Մարդ ու Քաղաքացի Էդվարդ Միրզոյանին, ստանալով նրա հայրական եւ մասնագիտական օրհնանքը...

 

......Դեռ Թել- Ավիվի  «Բեն Գուրիոն»  օդանավակայանի թռիչքի մեր բաժնում նկատեցի «շեղ աչքերով» մարդկանց՝ կռահեցի, մեկնում են Սեուլ: «Ձեռք ու ոտքի շարժումներով», մի քիչ էլ Հրայրի տված ունեցածս կոնսպեկտների
շնորհիվ հասկացա, որ մեկնողները իրոք կորեացիներ են, ուստի հայցեցի
նրանց հնարավոր օգնությունը Սեուլի օդանավակայանի համար: Նրանցից`խմբի ղեկավարը, սիրով հանձն առավ ինձ օգնել:
Ես էլ  ի նշան շնորհակալության, նրան տվեցի իմ այցետոմսը: Լուռ նայլուց հետո, դիմելով իր գործընկերներին բարձրաձայն կարդաց անուն ազգանունս
եւ Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ լինելս: Համաձայն կորեացիների ժպտերես դեմքերի՝ զիս ներկայացնելը ընդունվել էր գոհունակությամբ: Երբ մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Սեուլի Ինչեոն օդանավակայանում, արդեն ծանոթ ուղեկցողիս առաջնորդությամբ անցա
բոլոր ետթռիչքյան ծառայություններով, ներառյալ, ստորգետնյա գնացքով
դեպ ուղեբեռների ստացման բաժին, որից հետո պետք է ավտոբուսով ճանապարհեի դեպի ԹոնգՅոնգ տանող «Սեուլ ճեպընթաց» ավտոբուսի
կայանը: Եվ չնայած փառատոնի կազմհանձնաժողովից ինձ մոտ եղած
դեպի «Սեուլ ճեպընթաց» ավտոբուսի կայանի հստակ ուղեցույցին, ուղեկիցս, այնուամենայնիվ, ավելի ապահովության համար, հետաքրքրվեց տոմսարկը-ղային ծառայության աշխատակցից, թե ԹոնգՅոնգ հասնելու համար որ ճանապարհն է ավելի հարմարը: Արդյունքում... շեղվեցինք իմ մոտ եղած ուղեցույցից եւ տոմս գնելով սպասեցի դեպի Սեուլի այլ ավտոկայան տանող ավտոբուսի կանգառում: Բաժանումից առաջ հոգատար ուղեկիցս ինձ տվեց յուր այցետոմսը ասելով, որ որեւէ հարցի դեպքում
իսկույն զանգահարեմ իրեն:Խոնարհ շնորհակալություն հայտնելուց եւ բաժանումից հետո սպասեցի կանգառում մոտ քսան րոպե եւ հանկարծ
տեսնեմ վազքով ինձ է մոտենում ուղեկիցս՝ ձեռքին բռնած նոր տոմսով: Նա վերցրեց ձեռքիցս նախապես գնած տոմսը, հանձնեց նորը, եւ շտապ շտապ առաջնորդեց ինձ ավտոբուսի այն կանգառը ,որը լրիվ համապատասխանում էր փառատոնի կազմհանձնաժողովից ինձ մոտ եղած ուղեցույցի ծրագրի հետ: Ամեն ինչ դրված էր իր տեղը, իսկ ես ապշահար էի ուղեկցիս՝  օտարիս հանդեպ ունեցած անչափ հոգատար եւ հարազատ վերաբերմունքից…
 
 
…....Իսկ մինչ այդ՝ Թել Ավիվից դեպ Ստամբուլ թռչող ինքնաթիռում կողքիս աթոռը ազատ էր: Հաջորդ աթոռում տեղավորված մի 22-25 տարեկան երիտասարդ աղջիկ թուրքական թարմ թերթ էր ընթերցում: «Աչքի տակով» նկատել էի նրա դեմքի անբավարար արտահայտությունը կարդացածից, եւ քանի որ ընթրիքն արդեն մատուցված էր, «մի մի թաս էլ»ը մպել էինք (ես՝ գարեջուր,նա՝ գինի), «քեֆս մի քիչ լավ» համարձակվեցի հարցնել արդյոք կա՞ պրոբլեմ: Պարզվեց, նրան անհանգստացրել էր աթաթյուրքյան թեքումով (իր խոսքերն են), գեներալների եւ գործող վարչապետ, իսլամիստ Էրդոհանի միջեւ առաջացած լարված հարաբերությունները:
      Օգտվելով հանգամանքից,որ մեր հարեւան մյուս ուղեւորը թուրքական ծագումով իսրայելցի հրեա էր,ապա,սրան գումարած նաեւ իմ թուրքական «որոշ պահուստը», համարձակ մտա հարեւանուհուս  հետ երկխոսության մեջ: Մասնավորապես, նկատելով, որ իր համակրանքը դեպ գեներալներն էին, աստիճանաբար «քիթս մի քիչ խոթելով» թուրքական քաղաքականության մեջ, նյութը զարգացնելով, հարեւան թրքախոսիս շնորհիվ հարցրեցի թրքուհուն «իսկ հայտնի՞ է քեզ արդյոք որեւէ բան 1915թվ.-ի հայոց ցեղասպանության  մասին»: Նա լրջացավ եւ խորհրդավոր պատասխանեց,- «Այո», հաստատելով նաեւ իր  «այո»-ն գլխի շարժումով: Իսկ ի՞նչ գիտես դու, զարգացնելով խոսակցությանս միտքը հարցրեցի նրան: «Եթե ես պատմեմ այն, ինչ եղել է, մարդու մազերը կարող են սպիտակել»  ասաց զրուցակիցս:  Իսկ որտեղի՞ց են քեզ հայտնի եղելությունը, չէ որ դու երիտասարդ ես, - հարցրեցի՝ էլ ավելի խորանալով  «գործի մեջ»: Իմ մեծ հայրս (պապս)... հայ է, - տխուր եւ մտազբաղ ասաց նա...: Շանթահար եղա,մի կերպ զսպելով հուզմունքս, որը սակայն չվրիպեց խոսակցուհուս հայացքից. աչքերս էին մատնել...: Հետո շրջազգեստի տակից հանեց եւ ցույց տվեց խաչը, ասաց նաեւ անունը՝ Ֆրանչեսկո: Ես նրան տվեցի այցետոմսս եւ բացատրեցի, թե ուր եմ մեկնում: Կարդաց, տվեց իր հեռախոսի համարը եւ խնդրեց, վերադարձիս,(Ստամբուլում), զանգահարեմ իրեն, եւ ավելացրեց,- ես քեզ պիտի տանեմ հայկական ռեստորան:  Երբ մեր
ինքնաթիռը վայրեջք կատարեց Ստամբուլում (ես դեռ պիտի շարունակեյի
դեպ Սեուլ),  հրաժեշտին ասաց,- «պաչիկլար» (պաչիկներ-համբյուրներ)...
         Ստամբուլ-Սեուլ չվերթի ինքնաթիռում երկար խորհում էի մեր
հանդիպում-զրուցի մասին.  Օ Տեր Աստված, այս ինչ ես արել. ազգը կոտորվել, աշխարհով մեկ ցրվել եւ ինչ ինչ պատահականության, կամ բախտ-ճակատագրի հեգնական խաղերի շնորհիվ տարաբախտները ինքնաթիռում են հանդիպում: Իսկ գուցե համբարձվե՞լ են ցեղասպանության անմեղ զոհերի հոգիներն ու ուրվականների պես հետեւում են թուրքական յաթաղանից մազապուրծ եղած ների սերնդին՝ հիշեցնելով նրանց դաժան կատարվածն ու իրողությունը...Մեղա քեզ, մեղա...
 
 
........Մարտի 29-ին ԹոնգՅոնգի Արվեստի շքեղ պալատի համերգային Մեծ դահլիճում, Լեհաստանի Ռադիոյի հանրահայտ երգչախմբի կատարմանբ
հնչեց իմ «ԲԵՐՔԻ ՏՈՆ» Կանտատը՝... հայերեն :Ես գիտեմ, որ համեստութ-
յունը լավ բան է, բայց դե կեղծ համեստությունն էլ «մի բան չէ», միայն ասեմ,
որ վերադարձիցս հետո զանգահարելով Երեւան՝ Էդվարդ  Միրզոյանին, «զեկուցեցի», որ հայ կոմպոզիտորական դպրոցի պատիվը բարձր է պահված:
Ես ունեյի այդ իրավունքը, քանզի, նախ՝ դիրիժյորի ընտրությամբ գործս հնչեց համերգի վերջում («գործից» հասկացողները գիտեն թե դա «ինչ է նշանակում»), բացի դրանից՝ կատարողներն ասացին  «կանատատա սուպեր» (ամենաճիշտը կատարողներն են), եւ կատարումից հետո շատերը լուսանկարահանվեցին ինձ հետ, երգչախմբի Տնօրեն,  Լոզանի Երաժշտական Ակա- դեմիայի պրոֆեսորը եւս ասաց իր գոհունակության «մի քանի խոսքերը»,
 
 
       Նույնը եւ հանրահայտ դիրիժյոր Պյոտր Սուտկովսկին, թողնելով պարտիտուրիս վրա իր գոհունակության հուշ տողերը: Ես հիացած էի երգչախմբով, որոնք ամբողջ ստեղծագործությունը (հինգ մասից)  կատարեցին առանց ընդմիջման, այսինքն մասերի միջեւ չստանալով նախնական հնչողության օգնությունը, որը սովորաբար կամ հուշում է խմբավարը մրմնջալով, կամ էլ այն հնչեցնում է դաշնամուրի օգնությամբ: Համերգի երկրորդ բաժնում, փառատոնի ծրագրից դուրս երգչախումբը  «զարգացրեց»  իր հաջողությունը, կատարելով արդի կոմպոզիտորների,մասնավորապես հայաստանյան երաժշտասերներին քաջ հայտնի Ք. Պենդերեցկու երկու գողտրիկ խմբերգերը, դրանով իսկ երջանկություն պատճառելով զիս, հնչվելու հայուհի տատիկի թոռ, Մեծ Մայեստրոյի հետ նույն համերգում: Նաեւ լուսանկարս զետեղված էր փառատոնը լուաբանող գեղեցկակազմ գրքի այն էջում, որտեղ եվ Պենդերեցկու նկարն է, կենսագրությունով եւ ստեղծագործության բովանդակությամբ հանդերձ, ընդ որում վերջինը՝ անգլերեն եւ կորեերեն...Կանտատան ջերմ ընդունվեց նաեւ փառատոնին մասնակից կոմպոզիտորների կողմից. շնորհավորանքներ էի ստանում անգամ Սեուլ տեղա փոխվելուց հետո...
 
     Ես երջանիկ էի եւ մտքումս շնորհակալությունս հայտնեցի իմ ուսուցիչներ Գրիքոր Եղիազարյանին  եւ Գրիքոր Հախինյանին (նրանց հիշատակին նվիրված թիվ 4 Լարային քառյակիս առաջին կատարումը տեղի ունեցավ Հայֆայում 28.02.09ին), հայ կոմպոզիտորական դպրոցին եւ նրան ծնող ու սնող հայ ժողովրդական երգ -երաժշտության ակունքներին՝ Մեծն Կոմիտասով հանդերձ...(ստեղծագործությանս հաջողության գրավականը նաեւ նշածս արժանիքների ներկայությունն էր, որը կտրուկ տարբերվում էր ուրիշ ներկայացված հեղինակների գործերից, ոճից...):
 
 
...Վերադարձիս, Սեուլի օդանավակայանի տոմսերի գրանցման բաժնում ծագած հարցի պատճառով, օգնության խնդրանքով դիմեցի հարեւան պատուհանի մոտ գրանցման հերթի սպասող մի խումբ թուրք անձանց խմբի ղեկավարի օգնությանը ,որը լսեցի, ժիր անգլերեն էր խոսում: Բարեկիրթ էր եւ համակրելի:Ս իրով օգնեց: Երբ բարձրացանք նախաթռիչքային բաժին, մեր խոսակցությունը եւս մի քիչ շարունակվեց (իմ կոտրած թուրքերենով) եւ  ի նշան երախտագիտության, նվիրեցի նրան իմ այցետոմսն ու ...դանդաղ հեռացա: Իմ կողմից ամեն ինչ «հաշվված էր»՝ դա ոչ թե այցետոմս էր, այլ «Տրոյական ձի», որի երկու կողմերում անգլերեն եւ եբրայերեն գրված են իմ տվյալները, ընդորում, եբրայերեն տեքստը՝ Հայֆայի ծովափնյա գեղատեսիլ ֆոնի վրա, իսկ անգլերենը...Արարատ լեռան փռված տեսադաշտով:

        Դանդաղ (դիտավորյալ) քայլ առ քայլ հեռանալով երիտասարդից եւ նրան շրջապատող խմբից, անսպասելի շրջվեցի եւ նկատեցի, թե ինչպես բոլորի հայացքը ուղղված էր դեպ ինձ: Մարտահրավերը նետված էր: Քայլի հերթը իրենցն էր, քանզի «գնդակը գտնվում էր նրանց կիսադաշտում»: Մտածեցի՝ կամ ցուցադրաբար կպատռի, կամ կոպտաբար կշպռտի երեսիս, կամ էլ լավագույն դեպքում պիտի հարցնի, «իսկ ինչու մեր Արարատի ֆոնի վրա» (գրված էր Նուբար Ասլանյան,կոմպոզիտոր, Հայաստանի եւ Իսրայելի կոմպ.միության անդամ): Ես աստիճանաբար մոտենում էի իրենց: Քար լռություն էր: Հաղթել էր բանականությունը...

 

...Հարգելի Պետախ-Տիկվայի Իսրայելահայերի «ՆԱԻՐԻ»  միություն, հարգելի խմբագրություն, ունեմ մեծ խնդրանք: Կուզեմ Ձեր կայքի միջոցով իմ հոգաչափ շնորհակալությունը հայտնել ԿՈՐԵԱ երկրին, նրա ժրաջան,անչափ հարգալից, նրբազգաց, մարդասեր ու մարդամոտիկ ժողովրդին, (ձեռքիցս բռնած տանում ցույց էին տալիս հարցումիս վայրը), Փառատոնի կազմակերպիչներին, (ինչպես էին ինձ շրջապատել հոգատարությամբ՝ թեթեւացնելու համար անգլերեն չիմանալուս պատճառով իմ ճնշվածությունը, իսկ ստեղծագործությանս կատարվելուց հետո՝ հատկապես), այնքան հոգատար ու նրբազգաց ուղեկցիս՝ MIKO INDUSTRIAL CO. LTD Պրեզիդենտ Ջին Հո Լի-ին, (որ ետ վերադարձավ, որպեսզի ուղղի թյուրիմացության պատճառով ինձ սխալ ճանապարհի վրա հանելը), Հայ երգի  Կամերային երգչախմբի 1981 թվի անդամներին եւ շնորհաշատ խմբավար Հարություն Թոփիկյանին (փառատոնի նախնական քննությանն, պարտիտուրիս հետ մեկտեղ ուղարկել էի նաեւ երգչախմբի ֆոնդային ձայնագրությունը՝ համաձայն փառատոնի կանոնաշարի), Լեհաստանի Ռադիոյի Երգչախմբին՝ հանրահայտ խմբավարով եւ տնօրենով հանդերձ, եւ վերջապես թուրք առաքինի երիտասարդին, որը հերոսաբար եւ գիտակցորեն, (ըստ երեւույթին), ընդունեց իմ քայլը:

Շնորհակալ եմ  բոլոր,  բոլոր,  բոլորից...
 

Անկեղծ հարգանքներով՝ Նուբար Ասլանյան: Հայֆա,Իսրայել:Ապրիլ 06.04.09:

Հ.Գ.
 

       Ֆրանչեսկոյի հետ չհանդիպեցինք: Խիստ զբաղված էի, հոգնած ու անքուն (12ժամյա թռիչքից հետո), իսկ դեպ Թել Ավիվ թռչող ինքնաթիռի ժամը մոտ էր...:  Կզանգահարեմ Հայֆայից...

 
08.04.09թ.
Պետախ-Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի»  միություն
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 783 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.216.92.5
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024