Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Ապրիլի 24-ին Հայֆայի, Յաֆֆոյի և Կենտրոնական մյուս քացաքների հայերը մասնակցեցին համահայկական ցույցին
[ ] 30.04.2009, 11:11
 
 
Նկարում՝ թուրքական դեսպանատան դիմաց հավաքված հայերը, Թել-Ավիվ, 24.04.09թ.
 
     Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի», Իսրայելահայերի «Արարատ» և Յաֆֆոյի և Հայֆայի «Հոմենընդմեն» ակումբների շնորհիվ հնարավոր եղավ մոտ 300 հայի հավաքել թուրքական դեսպանատան դիմաց, չնայած որ Թել-Ավիվի
քաղաքապետարանն արտոնել էր միայն 200 մարդու այց, այնուամենայնիվ
թե ոստիկանությունն և թե քաղաքապետարանը չմիջամտեցին: Ցերեկվա պիկ ժամին, 14:00 - ից մինչև 15:00 - ն հայերն շատ հանգիստ անցկացրե-
ցին արտոնված ցույցն՝ հայրենասիրական  ու դաշնակցական երգեր երգելով,
     Եղան նաև ելույթներ, որոնցում հայ մտավորականները դատապարտե-ցին Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը՝ միժամանակ Իսրայելին կոչ անելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
 
 
 
Նկարում՝ հայֆայահայ սկաուտներ
 
     Բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաև Երուսաղեմում.
Սուրբ քաղաքում միջոցառումներն սկսվել էին դեռևս ապրիլի 23 - ից: Ջահերով երթ էր կազմակերպվել դեպի Արարայի ճակամարտում ընկած հայ քաջերի հուշարձան, իսկ առավոտյան բողոքի ցույց տեղի ունեցավ Երուսաղեմի թուրքական հյուպատոսարանի դիմաց:
  
  
 
Նկարում՝ ցուցապաստառներից մեկը(Թել-Ավիվ)
 
     Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» միությունն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն հայասեր մեր հայրենակիցներին, որոնք ժամանակ գտան մեզ հետ միասին մեր համերաշխությունն հայտնելու
հայ ժողովրդին ու սփյուռքի մյուս գաղթօջախներին:
 
24.04.2009 թ. Պետախ-Տիկվա- «Նաիրի» միություն
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 702 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.118.137.13
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024