Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում՝ Երուսաղեմում
[ ] 01.05.2009, 17:07
 
 
Նկարում՝ Ձախից առաջինը հայր Բագրատ Բորջեկյան,պր.Ջեյմս Ռասսել, պր.Ռեուվեն Ամիտայ, Հայաստանի իսրայելում հյուպատոս, պրն. Ցոլակ Մոմջյան, պր. Մայքլ Ստուն և պր. Սերջիո Լա-Պորտա:
 

     Երուսաղեմի համալսարանի հայագիտության ամբիոնը միշտ հավատարիմ մնալով իր սկզբունքներին յուրաքանչյուր տարի ապրիլի26-ին հուշ երեկո է կազմակերպում՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Երեկ երեկոյան համալսարանի «Բեյտ Բելգիա» (եբրայերենից թարգմանաբար Բելգիական տուն) մասնաշենքի դահլիճն ինչպես միշտ մարդաշատ էր: Բազմաթիվ պրոֆեսորներ, հրեա քաղաքական գործիչներ էին եկել իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին: Բացման խոսքով հանդես եկավ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կալվածոց տեսուչ հայր Բագրատ վարդապետ Բորջեկյանը՝ կարևորելով համալսարանի հայագիտության ամբիոնի աշխատանքն ու ավանդը հայագիտության ոլորտում: Մի շարք ելույթներ եղան, որոնց մեջ կարելի է առանձնացնել թերևս Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանի, Իսրայելի էլիտար քաղաքական և այսպես կոչված բարոյական ինստիտուտների միջև գույություն ունեցող տարբերության, վերլուծությունը: Ելնելով զուտ քաղաքական նպատակներից Իսրայելի այս էլիտան միշտ ժխտողական կեցվածք ունի հայկական հարցի նկատմամբ ի տարբերություն բարոյական բնորոշված ակադեմիական ինստիտուտների ու ժողովրդի վերաբերմունքից:

Նկարում՝ պր. Ջեյմս Ռասսելը զեկուցման պահին
 
Հուշ երեկոյի ընթացքում բացի մեկնաբանություններից ու գրեթե բոլոր մասնակիցների մեկ միանական, Իսրայելում ցեղասպանությունը ճանաչելու կոչերից, եղավ նաև փոքրիկ մշակութային մաս՝ Երուսաղեմի «Անդրանիկ» ժողգործիքների համույթի մենակատար, դուդուկահար Աշոտ Սահակյանի կատարմամաբ: Մեր ռադիոկայանին տրված բացառիկ հարցազրույցում Երուսաղեմի Եբրայական Համալսարանի հայագիտության ամբիոնի միակ դասախոս, ազգությամբ իտալացի Սերջիո Լա - Պորտան ասաց թե, - Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, քանզի ժխտել նշանակում է նաև ոտնահարել իր հայ քաղաքացիների իրավունքները:

Արտյոմ Չերնամորյան

Երուսաղեմ
 
27.04.09
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 841 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.144.255.247
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024