Հունիսի 14-ին երեկոյան Երուսաղեմի հայոց պատրիարքարանի օգնությամբ Հայրենիք տեղափոխվեց անցած երեքշաբթի օրն Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարում հանկարծամահ եղած միաբան 35 ամյա Արմեն Խաչատրյանի դին: Ըստ դատաբժշկական հետաքննության հաստատվեց «Շտապ օգնության» , «Մագեն Դավիդ Ադոմ»- ի բժիշկների նախնական վարկածը՝ սրտի տագնապ, այնուհտև կաթված : Թել-Ավիվի Աբու Բեքիր բժշկական կենտրոնից շաբաթ օրն հանգուցյալի դին բերվել էր Երուսաղեմ ու Սրբոց Հակոբյանց մայրավանքում ողջ Իսրայելահայ համայնքն հրաժեշտ տվեց նրան: Այստեղ էին նաև պատվիրակներ Ֆրանցիսկան եկեղեցուց, ներկայացուցիչներ Հույն և Կաթոլիկ պատրիարքարաններից ու տասնյակ մարդիկ, որոնք ճանաչում էին Արմենին:
Պատրիարքարանն հրեական մի կազմակերպության միջոցով շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ կազմակերպել այդ ոչ դյուրին՝ հանգուցյալի մարմինը Հայրենիք ուղարկելու գործը: Զգալի օգնություն ցուցաբերեց նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, պրն. Ցոլակ Մոմջյանը:
Հայոց Պատրիարքարանի ներկայացուցիչ Շնորհք աբեղա Պալոյանն էր ուղեկցում մարմինն ու այն տեղափոխել էին միաբանի հայրենի գյուղ: Երեկ Վարդենիսի Սրբ. Աստվածածին եկեղեցում նրա հարազատներն ու բարեկամներն հրաժեշտ տվեցին Արմեն Խաչատրյանին, իսկ այսօր ել Գեղարքունիքի թեմի առաջնորդի ղեկավարությամբ միաբանի դին հողին հանձնվեց:
16.06.09թ. Արտյոմ Չերնամորյան, Երուսաղեմ
|