Նկարում՝ ձախից առաջինը՝ Կառլեն Դավթյան, Էդմոն Զաքարյան, մեջտեղում Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյան, Անդրանիկ Դավթյան և Հրայր Հարությունյան
Շուրջ 3 շաբաթ է ինչ հայ ճարտարապետ Անդրանիկ Դավթյանի ղեկավարած խումբը գտնվում է Իսրայելում: Այժմ հայաստանցի ճարտարապետ-ռեստավրատորներն կառուցում են Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս վանքի խորհանը: Հայաստանից բերել են բոլոր շինանյութերն, հայկական տուֆ և ֆելզիտ, բերվել է 3 խաչքար՝ 1-ը հայ գործարար Արթուր Բագրյանի նվերն է, 2-ը Իսրայելահայ գործարար Սմբատ Մխիթարյանի նվերն է վանքին իսկ 3-ը Անդրանիկ Դավթյանի նվիրատվությունն է Յաֆֆոյի համայնքին:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանն իր վրա է վերցրել շինանյութերի ներկրման ու մնացած բոլոր ծախսերն՝ ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 38.000 ԱՄՆ դոլլար:
2007թ.-ին Երուսաղեմում հայ գործարար Արթուր Բագրյանի նվիրատվությամբ 7 խաչքար տեղադրվեց Երուսաղեմի Ժառանգավորած վարժարանի բակում, նախագիծը մնացել էր կիսատ, մեկ-երկու օրից կսկսվի նաև հայկական կամարի կառուցման աշխատանքներն:
05.07.09թ. «Նաիրի» միություն, Արտյոմ Չերնամորյան
|