Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Վայր է ընկել Թեհրան - Երեւան օդանավը
[ ] 11.08.2009, 19:30
 
Աստղիկ Բեդեւյան, Հեղինե Բունիաթյան, Հրաչ Մելքումյան, Էլինա Չիլինգարյան
Այսօր Իրանի տարածքում` մայրաքաղաք Թեհրանից հյուսիս-արեւմուտք գտնվող Ղազվին
նահանգում վայր է ընկել Թեհրանից Երեւան թռիչք իրականացնող` Caspian Airlines ընկերության «Տուպոլեւ» օդանավը:
Caspian Airlines ընկերության երեւանյան գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ օդանավի բոլոր 153 ուղեւորները, ինչպես նաեւ անձնակազմի 15 անդամները
զոհվել են: Զոհերի ցուցակը ճշտվում է:

Ըստ նույն աղբյուրի` անձնակազմի անդամներից երկուսը հայ են` տեխնիկներ Սուրեն Սողոմոնյան
եւ Գրիգոր Բարսեղյան:

Ինչպես Թեհրանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իրանահայ լրագրող Վարդան Դավթյանը, «առավոտյան ժամը 11:33 Caspian ընկերությանը պատկանող օդանավը, որի թռիչքի համարն էր 7908, 153 ուղեւորներով, որը ունեցել է նաեւ 15 սպասարկուներ, թռիչք է կատարել, բայց 16 րոպե հետո վայր է ընկել Ղազվինի շրջակայքում եւ, դժբախտաբար, բոլոր ուղեւորները, ինչպես տեղեկացնում են, կենդանի չեն, որեւէ հույս չկա, որ ուղեւորներից որեւէ մեկը կենդանի
մնացած լինի»:

Ըստ Վարդան Դավթյանի, ուղեւորների մասին տեղեկատվություն դեռեւս չկա, սակայն «ընդհանրապես, Թեհրան - Երեւան չվերթներում լինում են մեծ մասամբ հայեր»:

Իրանահայ լրագրողի վկայությամբ` դեռ որեւէ լուր չկա նաեւ աղետի պատճառների վերաբերյալ:

Ավելի ուշ Վարդան Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին: Նա հատուկ հանձնախումբ է ստեղծել` քննելու համար աղետի պատճառները, եւ հանձնարարել է, որ արդյունքների մասին անմիջապես զեկուցեն իրեն:

Իրանահայ լրագրողը ասաց, որ ըստ ոչ պաշտոնական լուրերի` մինչեւ վայր ընկնելը օդանավի
 ներսում հրդեհ է բռնկվել: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ սա միայն ոչ պաշտոնական խոսակցություններ են, պաշտոնապես դեռ որեւէ վարկած չի նշվում:

Դավթյանը ասաց, որ դեպի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայան տանող ճանապարհին շատ մեքենաներ կան, մեծ աղմուկ. մարդիկ ցանկանում են օդանավակայանից լուրեր իմանալ իրենց հարազատների մասին:

Աղետի ենթարկված օդանավի ուղեւորների անունները պաշտոնապես չեն հրապարակվել: Վարդան Դավթյանը հայտնեց, որ ուղեւորներից մի քանիսին ճանաչում է` ընկերոջը, նրա քրոջը` ամուսնու հետ, եւ նրանց ընկերներից մեկին: Այդուհանդերձ, իրանահայ լրագրողը նրանց անունները չհայտնեց, քանի որ ուղեւորների անունները պաշտոնապես չեն հրապարակվել: Դավթյանը ասաց միայն, որ իր ճանաչած մարդիկ Թեհրանից են, նրանցից երկուսը երկար ժամանակ բնակվում էին Հայաստանում:

Հայաստանի կառավարությանը առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Մեր ունեցած ինֆորմացիայի համաձայն` ժամը 12:09 Թեհրանից Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» օդանավը, որում եղել են 153 ուղեւոր եւ 15 հոգի` անձնակազմի անդամներից, թռիչքից 16 րոպե անց վթարի է ենթարկվել»:

Ըստ Նելլի Չերչինյանի` զոհերի թիվը ներկայումս ճշտվում է:

Քաղավիացիայի վարչության մամլո քարտուղարը հայտնեց նաեւ, որ աղետի հանգամանքները պարզելու նպատակով վարչությունում աշխատանքային խումբ է ստեղծվել:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից հայտնեցին, որ Թեհրան - Երեւան օդանավի աղետի հետ կապված` նախագահ Սերժ Սարգսյանն ընդհատել է իր աշխատանքային այցը Շիրակի մարզ եւ վերադարձել Երեւան:

Արտգործնախարարությունում բացվել է թեժ գիծ. տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել +37410562543, +37410566811 եւ +37410544041 (ներքին 202 կամ 217) հեռախոսահամարներով:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ` օդանավում է եղել նաեւ Թեհրանի ձյուդոյի երիտասարդ հավաքականի շուրջ 10-հոգանոց խումը, որը Երեւան էր ժամանում Հայաստանի հավաքականի հետ մարզումներ անցկացնելու համար, ապա օգոստոսի սկզբին` Հունգարիա մեկնելու համար:

«Ինքնաթիռում գտնվող անձանց ինքնությունը դժվար կլինի պարզել, քանի որ նրանք վերջին աստիճանի այրվածքներ են ստացել», - ըստ DPA գործակալության` ասել է Ղազվին նահանգի ոստիկանության ղեկավարը:

Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ վերջին տասնամյակում Իրանում մի քանի ավիավթար է տեղի ունեցել, սակայն այսօրվանը դրանցից ամենախոշորն է:

2006 թվականի փետրվարին աղետի է ենթարկվել Iran Airtour-ին պատկանող «Տու-154»-ը, օդանավում գտնվող 148 ուղեւորներից 29 զոհվել են: 2002 թվականին նույն ընկերությանը պատկանող «Տու-154»-ը վայր է ընկել Իրանի արեւմուտքում գտնվող լեռներում, զոհվել է 199
մարդ:

Թեհրանի նկատմամբ միջազգային հանրության սահմանած պատժամիջոցների արդյունքում Իրանը ստիպված է օդանավեր ձեռք բերել միայն Ռուսաստանից եւ Ուկրաինայից:
 
«Ազատություն» ռադիոկայան
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 657 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.224.44.207
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024