Այն մասին ,թե ինչպես վերոհիշյալ անձինք, օգոստոս երկուսին, իրենց ենթակա«Իսրայել
պլյուս» հեռուստաալիքի «օտկրիտայա ստուդիա»հաղորդաշարում,զրպարտեցին Հայաստանին՝ Կառավարությունով հանդերձ,առ այն,իբր,15.07.09 աղետի ենթարկված իրանա կան ՏՈՒ-154 ինքնաթիռը Լիբանան՝ «Հզբոլլաի»համար նախատեսված զենք էր տեղափոխում,որը,ըստ հեղինակների,Հայաստանի ցամաքային տարածքով պիտի անցներ Թուրքիա,իսկ այնտեղից Սիրիա,Լիբանան՝ «Հզբոլլաին»,եւ որ ինքնաթիռի կործանման պատ ճառն էլ հենց այդ զենքերն են եղել(իբր պայթուցիկ ռումբերը ինքնամիացվել են): Հանուն արդարության նշենք,որ զրպարտանքի սկզբնաղբյուրը իտալական «Կորյերե դե լա սեռա»թերթն է:Այս վերինները «նյութը մշակողներն են»՝ ադրբեջանա-թուրքավարի...
---------------------------------------------------------------------------------------------------
Զարմանալու ոչինչ չկա:Ամեն ինչ «ճիշտ»հաշվված էր :Հարկավոր էր շեղել,կամ արդարացնել Իսրայելի կողմից եղբայրական Ադրբեջանին ռազմական օգնության փաստը,իբր թե, տեսեք- տեսեք Հայաստանը «քըխ»է,կապված է Իսրայելին թշնամի պետությունների հետ,ուրեմն նրա դեմ պետք է պայքարել,եւ ինչպես ասաց «դատարկաբանական գիտութ յունների» դոկտոր պրոֆեսոր(թերեւս՝ ակադեմիկ)բաքվեցի Դավիթ Կոնը՝«պետք է գնդա կոծել Հայաստանի տերիտորիայում գտնվող,ահաբեկիչների համար զենք տանող քարա վանը, եւ սկսել զինել նրա (Հայաստանի)թշնամիներին»:Հասկանու՞ մ եք՝«եւ սկսել զինել», իբր թե զինումը դեռ սկսված չէ,բայց այ,որ«համը հանեք՝ կզինենք»:Իսկ համը արդեն հանեցիք:Բա՞:«Հայերեն»սրան ասում են«ինքն իրեն էշի տեղ է դրել»:
Ես հասկանում եմ.Իսրայելին,ինչպես նաեւ յուրաքանչյուր այլ պետության՝ փող է պետք, (չհաշված քաղաքական մարտավարական մտահղացում նպատակները),եւ այս առ ու ծախի մեջ երբեմն, երբեմն«որոշ բաների»առջեւ աչք է փակվում ,մասնավորապես՝ կորսվում է բարոյականությունը,քանզի ավելի «բարոյական»է շահը: Այսպես՝ Իսրայելը «մոռա նում է»,որ
մեկ անգամ չէ ,որ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարել են իրենց «մեկ ազգ, երկու պետության գոյության մասին»:Հիմա,ժամանակ առ ժամանակ Թուրքիան բացում է իր«օրհնյալ»բերանն ու հայհոյանքի թուք ու մուրով,ծիածանի բոլոր գույներով ներկում Իսրայելին՝ մինչեւ, որպես ցեղասպանության(չէ,չէ,հայերի մասին չէ խոսքը...)հեղինակի՝ Ջենինում,Հազայում: Սա թողնենք ասողի դատին ,իսկ լսողը՞:Իսկ լսողը գերադասում է լռել,իսկ գիտե՞ք ինչու:Մարտավարական շահե՞րն են պահանջում:Դե չէ՜՜:Որովհետեւ, եթե Շիմոն Պերեսը(նա այժմ Ա.Լիբերմանի մոտ
«ԱԳ նախարար է աշխատում») Դավո սում Էրդողանին ասեր «դուք ինքներդ եք ցեղասպա-նության հեղինակ»,(ինչպես օրինակ ասաց Չինաստանը),ապա«բիջ»Էրդողանը նրան կհիշեցներ Անկարայում, հին աղվեսի (ՇՊ)Հայոց Ցեղասպանությունը մերժող հավկույր հայտարա-րությունը,ու՝«համը դուրս կգա՜ր»:Բա՞:Եւ այսպես, Իսրայելը Թուրքիայի առաջ հա պիտի լռի,
հա պիտի լռի, հա պիտի լռի՝ մինչեւ ե՞րբ, ինքը գիտե,ավելի ճիշտ, մինչեւ սպառվեն քաղաքական(չէ,չէ՝ փողը կապ չունի՝ ինչ փող այ մարդ...) շահերը (ջանըմ, ուշ չըլլա),կամ էլ«վեր կենա ու կատաղի»:Բավական չէ լռում է,դեռ մի բան էլ զինում «մեկ ազգ երկու պետության»մյուս կեսին:Ինչ է ստացվում՝ ուրեմն նույն ազգի մի կեսից կարելի է ստանալ թուք ու մուր(եւ լռել),իսկ մյուս կեսի հետ՝«պաչ պռոշտի»:Չեմ հասկանում:Ով հասկանում է ,ինձ էլ թող բացատրի:Իսկ գուցե պատահական չէ՞ ստեղծված հրեական առակը՝«մի եղիր ճշմարտա ցի,եղիր խելացի»: Շեղվեցի նյութից: Վերադառնանք «մեր ոչխարներին»:
Աղվեսը միշտ իր պոչին է վկա բերում,բաքվեցի Դավիթ Կոնն էլ մյուս բաքվեցի Ալեքս Վեքսլերին:Եւ հրավիրում է ադրբեջանցի հրեաների գերիշխանության տակ գտնվող «Իսրայել պլյուս»հեռուստաալիքի «օտկրիտայա ստուդիա»հաղորդմանը եւ երկուսով իրար հետ«դնում ՝ հարդուկում են»Հայաստանին-ի փառս Ադրբեջանի(«մի քիչ էլ» Իսրա յելի):Մեկը մյուսին «պաս»տալիս,մեկը մյուսին լրացնում,գալիս ընդհանուր հայտարա րի՝ Կեցցե Իսրայելի եւ Ադրբեջանի անխախտ,անշահախնդիր,եղբայրական(դարավոր, Ալիեւ պապան էր ասում),բարեկամությունը,մահ Հայաստանին եւ Իրանին:Ի դեպ,մի քիչ շեղվեմ,խոսեմ Իրանից.Իսրայելի ԱԳՆ-ում մի պաշտնյա բարեկամ ունեյի՝ԱՊՀ երկրների գծով պատասխանատուն).խոսում էինք քաղաքական զանազան թեմաներից, «հասանք» Իրանին, եւ ասաց«Հայաստանը ընկերություն է անում Իրանի հետ»: Բացատրեցի մեր «մութ ու ցուրտ»տարիների իրավիճակն ու ասացի,- եթե Իրանը չլիներ...,եւ այն,ինչ բոլոր րս գիտենք,ու հետն էլ ավելացրի,-իսկ ու՞ր էր Իսրայելը,ինչու ՆԱ չեկավ շրջափակման մեջ գտնվող,նույն ճակատագրով տառապյալ ժողովրդին օգնության:Եւ ինքս էլ պատաս խանեցի՝«որովհետեւ Իսրայելը Հայաստանում շահ չուներ՝ հրեաները շատ քիչ են,իսկ այ Վրաստանում եւ Ադրբեջանում «որքան ուզես»»...Ի դեպ այն հարցին,թե ինչու են հրեանե րը Հայաստանում քիչ-պատասխանում եմ «հումորախառն-փիլիսոփայորեն»՝ «Հայաստա նի տարածքը շատ փոքր է,մի խելոք ժողովուրդ արդեն կա,մյուսի համար նեղվածք է», հետն էլ ավելացնում,որ Հայաստանի փոքրաթիվ հրեաներից յուրաքանչյուրը շրջապատ ված է խորին հարգանքով,զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ,եւ որ Հայաս տանը միշտ էլ պարծեցել է(դեռ խորհրդային տարիներից),որ իր երկրում չկար երկու կարեւոր բան՝ անտիսեմիտիզմ եւ սթափարան,որը նույնպես քիչ կարեւոր չէր խորհրդա յին պետության համար:
Սակայն արի տես,միջուկային ռումբի ստեղծմանը ձգտող Իրանը դարձել է Իսրայելի թիվ մեկ թշնամին,հետեւաբար եւ ,մեխանիկորեն,Իրանի բարեկամը,տվյալ դեպքում նրանցից մեկը՝ Հայաստանը:Իսկ երկրում բնակվող ադրբեջանցի հրեաները,որոնց իշխանության տակ են գտնվում Իսրայելի ռուսալեզու ԶԼՄ-ը առիթը բաց չեն թողնում տարբեր զրպար տություններով փնովելու Հայաստանին:Մասնավորապես,ժամանակին «այդ գործով» խիստ զբաղված էր«Ռուսսկի իզրայելտիանին»թերթի գլխ.խմբագիր, բաքվեցի Պյոտր Լյուկիմսոնը,այնքան ժամանակ,մինչեւ հերթական հակահայկական հոդվածից հետո չորս էջից բաղկացած մի «շան ջարդ» չստացավ՝(կրկնօրինակներն էլ ուղարկել էի Իսրա յելի պաշտոնական մարմիններին,ներառյալ Քնեսեթ ,ԱԳՆ,նաեւ Հայաստանում եւ Իսրա յելում գործող դեսպաններին):Լռեց:Դեռ բոլորովին վերջերս «դրբիս տակ»ընկավ Իսրա յելի Քնեսեթի պատգամավոր(արդեն՝ նախկին)նույնպես բաքվեցի Իոսիֆ Շագալը՝ ադրբե ջանցի պրոֆեսոր Ռովշան Մուստաֆայեւի հակահայկական հիստերիայով լի գրքի Իսրայելում հրատարակվելու եւ շնորհանդես կազմակերպելուն նպաստելու համար (նայիր համացանցում «Израиль центр мира?»):Խեղճը «խեղդվել էր»նավթի բուրմունքից...
Որպեսզի ավելի պատկերացում ունենաք ադրբեջանից Իսրայել տեղափոխված ռուսալե զու հրեաների հակահայ գործունեության մասին,ասեմ՝ 2004թվի մայիսին ,Ա.Խաչատուր յանի Տուն Թանգարանում, իմ ստեղծագործական երեկոյով սկսվեց Իսրայելի անկախութ յան 56 ամյակին նվիրված տոնակատարությունը:Դահլիճում էին ԱՄՆ-ի Ռուսատանի, Իսրայելի եւ այլ երկրներից հրավիրված դեսապաններ,ինչպես նաեւ հայաստանյան պետական այրեր:Համերգն անցավ գերազանց(ներողություն):Վերջում խոսեց Էդվարդ Միրզոյանը, նշելով եւ կարեւորելով հայ եւ հրեա ժողովուրդների միասնության, բարեկա մության նշանակությունը: Իսրայելի դեսպանի ,ինձ հղած պաշտոնական շնորհակալական նամակի մեջ ես անվանված էի«Իսրայելի մշակույթի դեսպանը Հայաստանում»... Երբ վերադարձա Իսրայել,համերգ տոնակատարության տեսահոլովակը՝ նկարներով հանդերձ ուղարկեցի «Իսրայել պլյուս» հեռուստաալիքին, ակնկալելով, որ եթե ոչ հանուն Հայաստանի,ապա հաստատ՝ Իսրայելի,անպայման կարձագանքվի: Ոչ մի խոսք:Կարելի էր մտածել,որ ամեն օր աշխարհի երկրներում հնչում է Իսրայելի պետական հիմնը,ինչը որ կատարվեց տոնակատարության օրը՝ համերգից առաջ,«Մեր Հայրենիք»ի հետ... նախ կին ադրբեջանաբնակների սրտերը խանդից թունապատվել էր...
Սրանից առաջ Իսրայելի «ՐԵԿԱ»ռուսալեզու(նորից բաքվեցի հրեաների ասպարեզ) ռադիո հաղորդման մեջ քրքրեցին Հայաստանին՝ որպես հրեատյաց երկիր:Մյուս օրը լողափում ծանոթ երաժիշտ բարեկամս՝Լեվ Մատյուկովը(Մինսկից) տեսնելով ինձ հար ցրեց,-ճիշտ է՞,որ Հայաստանում անտիսեմիտիզմ կա:Հանգստացրի,մյուս կողմից անհար մար զգացի ,որ արդարանում եմ նրա առաջ,իսկ նա «Կիներետ»Լարային քառյակի կազ մում կատարում է իմ ստեղծագործությունները Իսրայելով մեկ եւ արտասահմանում. անհարմար վիճակ էր...:Իմ նամակը,հղված ռադիո«ՐԵԿԱ»ին,որով խնդրել էի «հայաստանյան անտիսեմիտիզմի»շուրջ
զրույց ունենալ ինձ հետ,բայց ուղիղ եթերով՝ մնաց անպատասխան:Այ այսպես են պղտորում ջուրը նախկին ադրբեջանցիները մայր երկիր Իսրայելում:
Իսկ հիմա հերթը հասել էր Դավիթ Կոնին եւ Ալեքս Վեքսլերին:Իսկ նրա՞նք ումից, կամ ինչով են պակաս,պիտի իրենց ցույց տա՞ն,թե ոչ:Եւ քանի որ նրանց ոճը կատվախաղի է նման,ապա խոսքիս վերջում կուզեմ նրանց դիմել ավելի առաքինի կատվի՝ Լեոպոլդի խոսքերով՝ «տղերք, եկեք ապրենք խաղաղությամբ»:
...Լսելով ինձնից Դավիթ Կոնի եւ Ալեքս Վեքսլերի լարախաղաց հնարքներով լի նյութի մասին, Հայաստանում Իսրայելի դեսպան(նստավայրը Երուսաղեմ)Շեմի Ցուրն ասաց (հեռախոսով)
«մենք նման բաները լուրջ չենք ընդունում:
Հա՞...
Նուբար Ասլանյան Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ. Հայֆա,Իսրայել: 07.08.09:
|