Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Շախմատային դիվանագիտությունը կփրկի հայ-իսրայելական հարաբերություններն
[ ] 26.08.2009, 11:57
 
 
Շախմատային դիվանագիտությունը կփրկի հայ-իսրայելական հարաբերություններն կամ բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Պրն. Սերժ Սարգսյանին
  

Vladimir Vainshtein                            Տիար ՍԵՐԺ ԱԶԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆ

The Israel National Museum              ՀՀ ՆԱԽԱԳԱՀ,
Of the Science,Technology&             ՀՀ. Շախմատային Ֆեդերացիայի
Space, Chess Club “Madatech”           Նախագահ
25 Shmaryahu Levin St.,                     Երևան, Բաղրամյան 26 
P.O.B. 44927,                                         ՀԱՅԱՍՏԱՆ                                            

Haifa 31448,Israel

                                                    Հարգելի պրն ՆԱԽԱԳԱՀ:

Մենք կռահում եւ հասկանում ենք Ձեր զարմանքը,քանզի պարզ էր,որ «այս հարցով»Ձեզ՝ խնդրանք առաջարկով պիտի դիմեր Իսրայելի Շախմատի ֆեդերացիան կամ էլ Հայֆայի քաղաքագլուխը:Սրա հետ մեկտեղ, կարծում ենք,որ «երբեմն-երբեմն» «ներքեւից եկած» նախաձեռնությունը իր բնույթով ավելի ազնիվ է եւ անմիջական:Հենց սրանից ելնելով,   Ձեր համաձայնությունը հայցելով համարձակվում ենք դիմել Ձեզ,հույս հավատով,որ կհաս կանաք մեր քայլի ազնիվ նպատակն ու իմաստը,սրանով իսկ երջանկություն կպարգևեք ինչպես Իսրայելի, այնպես էլ(եւ հատկապես)մեր Հայֆայի շախմատային «Մադատեկ» ակումբի սաներին,որտեղ իրար հետ խաղաղ մրցում են նաեւ հրեա եւ հայ մանուկները…

Նաեւ վստահ ենք,եւ որ պակաս կարեւոր չէ,որ այս մտահղացում նախաձեռնությունը, տեղի (հատկապես Հայֆայի) հայ համայնքի համար մի սպորտային տոն պիտ լինի, եւ ինչ խոսք, պիտի ավելի նպաստի երկու՝ հայ եւ հրեա,ցեղասպանության ողբի ուղիով անցած ժողովուրդների բարեկամությանը:Մենք շեշտում ենք այս բառը՝ժողովուրդների,

քանզի երբեմն, երբեմն «տարբեր հարցերի» մեջ ժողովուրդների եւ դիվանա-քաղաքագետ ների մոտեցումները կարող են չհամընկնել…

ՀԱՐԳԵԼԻ ՆԱԽԱԳԱՀ.

Մեր շախմատային ակումբը,որը տեղակայված է Հայֆայի Տեխնոլոգիական Թանգարա նում, ստացավ նոր տարածք եւ ի պատիվ դրա,ինչպես նաեւ, համոզված ենք,ի ուրախութ յուն հազարավոր շախմատասերների,ցանկանում ենք այստեղ, Հայֆայում կազմակեր պել  աշխարհի երկու առաջատար շախմատային թիմերի՝ օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանի(Հայաստան),եւերկրորդ մրցանակակիր Բորիս Գելֆանդի(Իսրայել)ութ կարճ խաղերից բաղկացած մրցաշար՝յուրաքանչյուրը 10-15 րոպե,որից հետո յուրաքանչյուր լրացուցիչ քայլի համար 5վայրկյան: Մրցաշարը կտեւի երկու օր ՝երկու պարտիա առա վոտյան եւ երկուսը երեկոյան:

Մենք արդեն խոսել ենք Բորիս Գելֆանդի հետ,(որն այժմ Ջերմուկում մասնակցում է Գրանդ Պրի մրցաշարին):Նա համաձայն է,անգամ նրբորեն նկատեց,որ հոնորարի հար ցում ավելի քիչ պահանջ կունենա քան Լեւոն Արոնյանը:

Տիար ՍԵՐԺ ԱԶԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆ, ՀԱՐԳԵԼԻ ՆԱԽԱԳԱՀ.

Խնդրում ենք,ըմբռնումով մոտեցեք՝մենք այդ «քիչն» էլ չունենք.ֆեդերացիային դիմել չենք ուզում… Հայֆայի քաղաքագլխին ՝ նույնպես…նաեւ հասկանում ենք,որ մեր քայլը թերևս անմիտ հերոսություն է...Սրա հետ մեկտեղ գիտենք Ձեր նվիրվածությունը այդ հնադար յան խաղին եւ սա է,որ քաջալերում է մեզ՝ դիմելու Ձեր աջակցությանն ու օգնությանը:

Երախտապարտ կլինենք եթե ամեն դեպքում արձագանքեկ:

Հարգանքներով՝
Հայֆայի «ՄԱԴԱՏԵԿ»շախմատային ակումբի մարզիչ եւ տնօրեն Վլադիմիր Վայնշտեյն՝  հեռ +972523480757(խոսում եմ ռուսերեն):
Նուբար Ասլանյան՝
ակումբի ծնող կոմիտեյի անդամ                                                                      

Հեռ.ֆաքս՝+972772011133,բջջ.972524797027,Email:noubar@012.net.il

Peer St.28,apt 9,Haifa 32492,Israel.

 

Այժմ մի փոքր տեղեկատվություն կայքի կողմից այս նախագծի վերաբերյալ. 

 
Հայաշատ Հայֆա քաղաքն իրավացիորեն կարել է համարել իսրայելահայերի շախմատային մայրաքաղաքը, քանզի  «Մադատեկ» շախմատային ակումբում իրենց ինտելեկտուլ ուժերն են չափում  նաև նախկին հայաստանցի պատանի հայ շախմատիստներն: Այս ակումբում է մարզվում նաև Հայֆայաբնակ հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի թոռը՝ Դավիթ Ասլանյանն, որն փոքրահասակների մինչև 10 տարեկան տարիքային խմբում Իսրայելի առաջնությունում Հայֆայի թիմում գրավեց 2-րդ տեղը:  Ավելացնենք ևս 2 փաստ՝ «Մադատեկ»-ի աղջիկներն Իսրայելի չեմպիոններն են, իսկ տղամարդկանց հավաքականը պայքարում է 2-3-րդ տեղերի համար:
Իսրայելում շախմատը ներկայացնում են միայն նախկին ԽՍՍՀ հանրապետություններից Իսրայել մշտական բնակության տեղափոխված մարդիկ,
մեկ խոսքով ասաց «ռուսախոսները», իսկ տեղացիների շրջանում այն պոպուլյար չէ,
դրանով ել պայմանավորված է նման անտարբեր վերաբերմունքը դեպի այս սպորտաձևը: Հենց սպորտն է, որ շատ դեպքերում մոտեցնում է ազգերին ու մեր կարծիքով այս դեպքում կարելի է օգնել ակումբին: Այս վերջին զարգացումներից հետո,
երբ անտեսանելիորեն սրվեցին հայ-իսրայելական հարաբերություններն 9-րդ ալիքի
պրովոկացիայից հետո, անհրաժեշտ է օգտագործել «ժողովրդաշախմատային» դիվանագիտությունը:
 
Նյութը պատրաստեց Արտյոմ Չերնամորյանը
23.08.09թ. «Նաիրի» Միություն
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 720 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.147.77.119
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024