Հունիսի 28-ին Իսրայելի Հայֆա քաղաքում տեղի ունեցավ «Շալոմ» խորագիրը կրող Ձյու-Դոյի միջազգային մրցաշարն, որին մասնակցեցին 12 պետության ազգային հավաքականներ: Հայաստանի հավաքականը չնայած որ հանդես էր գալիս ոչ առաջին և ոչ էլ երկրորդ կազմով, այնումենայնիվ գրավեց թիմային հաշվարկով 3-րդ մրցանակային տեղը: Սա հայ մարզիկների առաջին այցելությունն էր Իսրայել, որով հիմք դրվեց Ձյու-Դոյի ասպարեզում Հայ -Իսրա-յելյան նոր համագործակցությանը:
Նկարում՝ Առաջին տեղը 60 կգ ծանրային քաշում գրաված հայ Ձյու-Դոյիստ Սերգեյ Հովհաննիսյանն է, իսկ աջ կողմում Իսրայելի Ձյու-Դոյի ֆեդերացիայի 2-րդ մարզիչ Սերոբ Անդրեասյանը
Նկարում՝ Ձախից Ձյու-Դոյի միջազգային կարգի մրցավար, գիտությունների թեկնածու Դավիթ Խիթարյանը, մեջտեղում՝ Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սալավեյչիկը, Սերոբ Անդրեասյանը և Հայաստանի ազգային հավաքականը:
Նկարում՝ Սերոբ Անդրեասյանը մրցավարելու ժամանակ
Նկարում՝ Սերոբ Անդրեասյանը և աջից 2-ը Իսրայելի Ձյու-Դոյի ֆեդերացիայի նախագահ՝ Էդի Կոազը:
«Նաիրի» միությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Իսրայելի Ձյու -Դոյի ֆեդերացիային և ֆեդերացիայի 2-րդ մարզիչ Սերոբ Անդրեասյանին:
Հեղինակ՝ Արտյոմ Չերնամորյան
07.07.2008
|