Նկարում՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, Պարոն Ցոլակ Մոմջյանը
Սեպտեմբերի 21-ը ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման օրն, ոչ միայն Մայր Հայրենիքում, այլև սփյուռքում միշտ էլ առանձնահատուկ շուքով է տոնվում: Բացառություն չէ նաև Իսրայելի հայկական համայնքը: 1991թ. - ից ի վեր Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս նշանակվելուց հետո, Երուսաղեմաբնակ հայ գործարար Պարոն Ցոլակ Մոմջյանը յուրաքանչյուր տարի իհարկե սեափական նախաձեռնությամբ շքեղ ընդունելություն է կազմակերպում դիվանագետների, բոլոր եկեղեցական պատրիարքարանների ներկայացուցիչների և ուղղակի հայ ժողովրդի բարեկամների համար:
Այս տարի իր բացման խոսքում հայ դիվանագետը սկզբում շնորհավորեց բոլոր ներկաներին Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց ներկաներին իր հրավերքն ընդունելու համար: Ուղղակի անհնար է թվարկել Իսրայելում հայտնի բոլոր այն մարդկանց անուններն, որոնք ներկա էին ընդունելությանը: Այստեղ հանդիպեցինք Իսրայելի «Յադ Վաշեմ» հոլոքոստի թանգարանի տնօրեն, Պրոֆեսոր Իսրայել Չարնիին, Երուսաղեմի «Եբրայական» համալսարանի հայագիտության ամբիոնի ողջ կազմին՝ Պրոֆեսոր Մայքլ Ստոունի գլխավորությամբ:
Նկարում՝ Հայ, հրեա մտավորականներ և հույն ու ասորի պատրիարքութ-յուններից ներկայացուցիչներ
Իր ելույթի ժամանակ պարոն Մոմջյանը մասնավորաբար անդրադարձավ
վերջին Կովկասյան իրադարձություններին ու նաև Թուրքիայի և Իրանի
այս տարածաշրջանում ցուցաբերող հետաքրքրություններին:
Նկարում՝ Երուսաղեմի «Նոտր Դամ» հյուրանոցային համալիրի ճակա-
տային մասում փակցված Հայաստանի եռագույն դրոշը
Կային նաև հյուրեր Հայաստանի Հանրապետությունից - ինչպես օրինակ
հանրապետության սրտաբանության ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյանը:
Նկարում՝ Հայաստանի Հանրապետության սրտաբանության ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյանը, Հայֆայաբնակ դաշնակահարուհի Ալլա Ասլանյան-Ամբակումյանի հետ
Նկարում՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, Պարոն Ցոլակ Մոմջյանն և «Ազատություն» ռադիոկա-
յանի հայկական ծառայության թղթակից, Իսրայելահայերի «Նաիրի»
միության հիմնադիր կազմի անդամ, լրագրող Արտյոմ Չերնամորյանը
Նյութը պատրաստեց և ներկայացրեց Արտյոմ Չերնամորյանը,
21/09/2008
|