N. Aslanyan. String Quartet #3 "Armenia 1988-1993"
[ ]
07.12.2008, 14:46
In Memory of Victims of Spitak 1988 Earthquake
July 21-29 of 2008, Sweeden , Kinneret quartet,
Slide show by Viktor Christosov
Ն.Ասլանյանի «ԲԱՑ ՆԱՄԱԿԸ»
Հարգելի ՇԱՆԹ:
Ինձ ուղարկած էլ.նամակին կուզեմ պատասխանել
հրապարակավ,քանզի կարծում եմ,
որ արժե ժողովուրդը նույնպես տեղյակ լինի «որոշ
բաների»:Խոսքս պիտ վերաբերվի հայաս տանյան բյուրոկրատներին՝ ՓՆԹԻ!!!!!!
Նախ երկու խոսք քառյակիս ստեղծման մասին՝
«Հայաստան 88-93»թիվ 3 Լարային քառյակս գրվել է,ավելի ճիշտ
ավարտվել 1996ին Իսրայելում:88-ը երկրաշարժի տարեթիվն է,իսկ 93-ը,իմ՝ հայաստանյան
վերջին տարին:
Ստեղծագործության ստեղծմանը ձեռնամուխ եմ եղել ԱՆՄԻՋԱՊԵՍ
երկրաշարժից հետո,քանզի այդ օրերին «դեբիլը»չէր դիմանա,էլ ուր մնաց մարդը՝ ինքն էլ
ստեղծագործ աշխարհից...:Իմ(բոլորիս)հոգեկան ապրումներն ու այդ օրերի համար բնորոշ
հասարա կական աշխատանքով զբաղվելուս պատճառով քառյակս ,որի սկզբնական անվանումը
«Հայաստան 1988» էր չհասցրեցի,ինչպես նախատեսել էի,ավարտել երկրաշարժի տարե
լիցին,(շատ քիչ բան էր մնացել)...:Արդյունքում,հոգեբանորեն ավելի ճնշված զգացի
եւ... թողեցի ստեղծագործությունը «մի կողմ»...ղարաբաղյան հարցեր կային... :
...94ից Իսրայելում էինք.մինչեւ «այս կողմ»,մինչեւ «այն
կողմ», տեղավորվեցինք, «ընտելա ցանք», զբաղվեցինք«հացի խնդրով»...անցավ
ժամանակ,իսկ հետո , երեւի թե կարոտից, ձեռքս վերցրի անավարտ պարտիտուրս եւ այն
ավարտեցի 1996 թվին, երկու նվիրումով՝ Հոգեւոր Հորս՝ Էդվարդ Միրզոյանին եւ
Երկրաշարժին:Նույն տարվա վերջին, Իսրայելի «ԿԻՆԵՐԵՏ»քառյակը հանրությանը
ներկայացրեց արդեն նոր անվանումով «ՀԱՅԱՍՏԱՆ 88-93»լարային
քառյակս,ու...գնաց...Հայֆայից բացի եւս իսրայելյան վեց քաղաքներ,հետո
Բուլղարիա,այս տարի Շվեդիա(կլիպի տեսագրումը Ստոկհոլմի
Շիստա եկեղեցում է
արված),հաղորդում «Ազատություն»ռադիոկայանով,
հրապարակում մամուլով: «ՀԱՅԱՍՏԱՆ
88-93»,ը «գրանցվեց» նաեւ իսրայելյան մեկ ուրիշ՝«ԶԱՄԻՐ» քառյակի ծրա գրում,ունենալով իր ուրույն տեղը
նրանց երգացանկում(հաջորդ տարի հունիսի իննին
այս խումբը կկատարի ծնողներիս հիշատակին նվիրված իմ,թիվ 2 Լարային
քառյակը), իսկ «ԿԻՆԵՐԵՏԸ»,փետրվարի 28ին, իմ ուսուցիչներ Գրիգոր Հախինյանի եւ
Գրիգոր Եղիազարյանի հիշատակին նվիրված
թիվ
4 Լարային քառյակը(առաջին կատարում): Հավատացեք,եւ «ԿԻՆԵՐԵՏԸ»եւ թե «ԶԱՄԻՐԸ»
բազմիցս են կատարել իմ թիվ 2 եւ 3 քառյակներն,իսկ նրանց կազմի առանձին
երաժիշտներ,նաեւ Թավջութակի թիվ 1 եւ 2, ինչպես նաեւ Ջութակի եւ Դաշնամուրի համար
գրված Սոնատներս:Կներեք,սա անհա մեստ ինքնագովազդ չէ:Հիմա տեղափոխվենք Հայաստան:
...06.06.08ին նամակ ուղարկեցի վարչապետ ՏՍ-ին,առաջարկելով
ներգրավել իմ
«Հայաստան 88-93» Լարային քառյակս երկրաշարժի 20 ամյակին նվիրված
միջոցառումներին:
Նույն բովանդակությամբ ,նույն օրը նամակ ուղարկեցի նաեւ
Գյումրու քաղաքագլխին: Պատասխան չստացա...:Օգոստոս ամսին«օգտվելով առիթից»,որ
ստեղծվել էր «Սփյուռքի կոմիտե»(արդեն՝ Սփյուռքի նախարարություն)ցանկացա Հրանուշ
Հակոբյանի ուշադրու թյունը հրավիրել իմ
«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»Կոնցերտ Պոեմի ստեղծագործության հանդեպ ՀՊՖՆ-ի եւ Հայաստանի
մշակույթի «ձեռնարկության ձեռնարկատեր»ՀՊ-ի «քյալլագյո-
զություների»մասին:Եւ ահա թե ինչ էր պատասխանել տիկ. Հասմիկ
Պողոսյանը, իրեն, Սփյուռքի կոմիտեից ուղարկած նամակին՝
«Հարգելի տիկ Հակոբյան:
Ի պատասխան Ձեր 2008թ.օգոստոսի 20-ի թ.24/11574
գրության՝հայտնում ենք,որ ՀՀ
մշակույթի նախարարությունը ուղիներ է որոնում
իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի ստեղծագործությունները Հայաստանում ներկայացնելու համար.
Միաժամանակ տեղեկացնում ենք,որ կոմպոզիտորի «Հայաստան
88-93» կվարտետի կատարման համար խնդրել ենք հեղինակին ուղարկել պարտիտուրները
,ինչին մինչ
օրս արձագանք չի եղել»:
Ուրեմն ,ես դիմում եմ Հրանուշ Հակոբյանին«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ի
մասին,իսկ ՀՊ-ը
«մոռանալով»բուն նյութը խոսում է «Հայաստան 88-93»ից( սա ավելի
հարմար է):
Միանգամից ասեմ,որ ես ոչ մի նամակ չեմ ստացել Հասմիկ
Պողոսյանից,երկրորդ՝
այն բանից հետո, երբ էդվարդ թոփչյանը եւ ՀՊ-ը հանդիսավոր կերպով
տապալեցին Ցեղա սպանության 90 ամյակին ,Ֆ.Վերֆելի եւ փախստական ծնողներիս
հիշատակին նվիր ված իմ «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ի կատարումը(երկու տարի կատարումը
նշանակելուց եւ խաբելուց հետո, հանձնեցին
Երիտասարդական նվագախմբին: Այս անգամ հրաժարվեցի ես),ես չէի կարող ինձ թույլ տալ
դիմելու մշակույթի «ձեռնարկատերին», «Հայաստան 88-93»ի կատարման հարցով, կնշանակի
այդ մասին նրանք «հրահանգ»,
կամ առաջարկութ յուն էին ստացել համաձայն վարչապետին
ուղարկած իմ նամակի:
Եւ հենց այդ նամակի մեջ էլ ես նշել էի,որ «Հայաստան 88-93»ի
նոտաները կանկոմպոզիտորների միությունում եւ ԷդվարդՄիրզոյանի մոտ:Իմ
զարմանքի մասին ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵՑԻ եւ Հրանուշ Հակոբ յանին եւ թե Հասմիկ Պողոսյանին)«մի
քիչ կիսաչոր»ձեւով(փայտփորիկավարի):Իսկ հետո կապվեցի կոմպ.միության հետ՝ ոչ ոք
նրանց չէր դիմել նոտաները ստանալու հար ցով, իսկ Մեծն Էդվարդ Միրզոյանը
անձամբ էր
զանգահարել «ձեռնարկություն»եւ հայտ նել նախարարի («ձեռնարկատիրոջ») օգնականին,որ
նոտաները պատրաստ դրված են իր սեղանի վրա...: Այնպես էլ« բարիկենդանը չեկավ իր յեղ
ու բրնձի հետեւից»...
Ամեն,ամենամեծ շնորհակալություններս ստեղծագործության
վերաբերյալ արտահայտ վողներին(եւ արմթոուն եւ թե YouTube),իսկ ամենամեծ
շնորհակալությունս՝
«ԿԻՆԵՐԵՏ»ի ալտահար
Վիկտոր Խրիստոսովին,որն իր իսկ նախաձեռնությամբ ստեղ ծեծ այդ կլիպը,սրանով իսկ ինձ
համար դարձավ ավելի ՄԵԾ ՀԱՅ,քան ձեռնարկություն ների ձեռնարկատերերը:Առաջ անցնելով
ասեմ,որ այդ նույ ձեռնարկությունը,նախորդ ձեռնարկատերի իշխանության օրոք նույնպես
հանդիսավոր տապալեց իմ,Մեծ Հայեր Շարլ Ազնավուրին եւ Քրք Քրքորյանին նվիրված«Քելե
լաո քելե..»Ֆլեյտայի ու Հոբոյի համար գրված Սոնատիս կատարումը
Ֆրանսիայում,Հայաստանի օրեր» փառատո նում,որովհետեւ պիտի
կողմնորոշվեին«արտասահմանի հայ կոմպոզիտորների գործերը ներգրավվե՞ն,թե ոչ»:Սա էլ
փոխձեռնարկատեր Գագիկ Գյուրջյանի խոսքերն են:
Եւ նորից այս
կայքում,այս էլ արդեն որ երորդ անգամ հիշեմ Չարենցին՝«Ուրիշ ինչ, ոչինչ,Խնդալու
կամ լալու պատճառ կարծեմ չիք...»,Վլադիմիր Պոզներն էլ կասեր՝ «տակիե ու նաս վրեմենա»,դե ես էլ կասեմ Դունաեւսկու
երգի խոսքերով՝«Կակիմ տի բիլ,տակիմ աստալսյա»:
«Ալավերդին»տիկ. Հրանուշ Հակոբյանի մոտ.ուզում է Սփյուռքն
ու Հայաստանը մերձեց նել՝ («մթամ»)մեզ միայն ձեր փողերն ու Եւրատեսիլի ՍՄՍ չեն պետք, այլ դուք, դուք, դուք,
տուկ,տուկ,տուկ,ՏՈՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒԿ...
Նուբար Ասլանյան(փայտփորիկ):Հայֆա,Իսրայել:Պատասխան՝ գրող
եւ հրապարակա խոս Սոնա Արշունեցուն(ՇԱՆԹ) Բելգիայից: 08.12.08. http://www.nairi.do.am/