Ձեր հայտարարությունը տպագրված 09.01.09 Պանորամա-ամ-ի ինտերնետային կայքում՝ «Այն հարցին, թե արդյոք մինչև հիմա Հայաստան վերդառնալու ցանկություն հայտնող հայեր չեն եղել և եթե լինեն, արդյոք պատրաստ ենք նրանց ընդունել, պարոն Բալայանը նշեց, որ լինելու պարագայում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ», մեզ, իսրայելա-հայերիս մոտ զավեշտի եւ թյուրիմացության,կոշտ խոսքեր չօգտագործեմ, բայց եւ այնպես ասեմ՝ հզոր զայրույթ առաջացրեց: Ցավում եմ,բայց դուք,հարգելիս, բանի մաց չեք,(լավագույն դեպքում),այլապես զգույշ կլինեիք... Ես մեկն եմ այն անձանցից,որ իր «տխուր լուման» ունեցավ 2006թվի լիբանանյան երկրորդ պատերազմից ապավեն գտնելու ցանկությունով Հայաստան մեկնողներին օգնության գործողությունների ձեռնարկման հարցում:«Արմավիան»ինքնաթիռ ուղարկեց: Օդանավակայան էր եկել շուրջ 200 անձ:Բայց երբ պարզվեց,որ թռիչքը անվճար չէ,Երեւան թռան վճարմանը պատրաստ 48 անձ,ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!,ՎՃԱՐԵԼՈՎ ԵՐԿԿՈՂՄ ՃԱՆԱ ՊԱՐՀԻ ԱՐԺԵՔԸ:(Նրանց թվում եւ մեր հարսը՝ երկու մանկահասակ թոռներիս հետ միասին):...Պատերազմը ավարտվեց, մարդիկ պիտի վերադառնային իրենց աշխատանքին, այլապես այն կկորցնեյին ,(պետությունը ժամկետ էր սահմանել):Հիմա,կարճ՝ «Արմավիան»հրաժարվեց նրանց ետ բերել:Ստորացած ու նսեմացած մարդիկ Հայրենիքից նորից ապտակ ստացան(առաջին ապտակը այսպես կոչված«ցուրտ ու մութ տարիներն էին»...):Բազմաթիվ անարգություն-ներից հետո դիմեցինք ուր ասես՝(ես ունեմ համա կարգչիս մեջ էլ.նամակների մի մեծ կապոց՝ ուղղված «Արմավիայի»գլխ.տնօրեն Ն.Բելլույանին,ԱԳՆ-ին,«ԱԶԳ» թերթին, վերջապես ՀՀ Նախագահ պրն Ռ.Քոչարյանին... ոչինչ չօգնեց:Հոգնելով տուն վերադառնալու ցանկություն ունեցող երեխաների եւ մայրերի լաց ու կոծից, (Ամիրյան փողոց «Արմավիայի»գործակալություն), եւ թեւրեւս իմ հեռախոսա յին «ռմբակոծություններից», վերջապես շարժվեց «աղա մարդկանց խիղճը» ու մի «շան բաժին»գցելով մարդկանց«բերանը»(մենք էլ լրացրեցինք Իսրայելից)ստիպեցին,որ երկու ամսեկանից մինչեւ ութսուն տարեկան (Սոֆիա Մաղաքյան),օտար ամայի ճամփեքով՝ որը Թբիլիսիով,որը Կիեւ,Մոսկվա...եկան հասան տուն:Միայն պիտի տեսնեիք վերադարձողների դեմքերի զզվանքն ու ատելությունը այն բոլորի հանդեպ,որ «մատուցվեց» նրանց Հայրենիքում... ...Ահա 25.12.06«ԱԶԳ»թերթի ֆորումում իմ հարցին «ԱՐՄԱՎԻԱՅԻ» սեփականատեր պրն Բաղդասարովի պատասխանը,-«Իսկ ինչ վերբերվում է ձեր հետադարձ թռիչքին,մեր կառավարությունը ձեզ ետ ուղարկելու հարցը չվճռեց,որի պատճառով էլ դուք տեղ հասաք ձեր միջոցներով»: Ուրիշ փաստ՝ «մեր հարցով զբաղվող»այդ կառավարությունը(2006թվի.)2007թվի հունվարի 11-ի հրամանով (հիմք՝ «Լրագիր«18.01.07),որոշեց՝ «Հայաստանի կառավարությունը հունվարի 11-ին որոշել է 2007թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին 116 մլն 47 հազար 178 դրամ հատկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ Լիբանանի եւ Իսրայելի սահմանում տիրող պատերազմական գոտուց մարդկանց Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ բարեգործական բեռի փոխադրման դիմաց «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ին փոխհատուցելու համար»: Բա՞:Մեկը մյուսին«պաս տվեցին»,իսկ մենք ադպես էլ մնացինք թալանված, արհամարհված,ստորացած(կարող եք ավելացնել համապատասխան ածականներ եւս...):Փորձեցինք դատ բանալ իսրաելահայերին ստորացնողների դեմ:Մեր փաստաբանն ասաց,-ամենայն հավականությամբ դատը կլինի Հայաստանում:Կանխատեսելով Հայաստանի դատարանի «արդար որոշումը» հայտնեցինք փաստաբանին, որ «մենք Հայաստանում կպարտվենք:Այդ դեպքում կգնանք Ստրասբուրգ,-ասաց մեր հրեա փաստաբանը:Իսկ սա արդեն«մեր ուժերից վեր էր»,քանզի ինչպես ասած ժամանակին մի «հայտնի բեղավոր»,-я солдата на фельдмаршала не меняю.Մենք չէինք կարող «Արմավիայի»եւ 2006 թվի կառավարության համար Հայաստանը«գցել Եւրոպայի բերանը»:Ես,մեկը ես, ինձ չէի ների...(կարող եք համարել բարձր խոսքեր,ազատ զգացեք...): Այսքանից հետո հասկանալի է,որ իսրաելահայերը այլեւս չեն դիմի ձեզ օգնության կանչով,գերադասելով ապավինվել ՏԻՐՈՋԸ,քան թե լինել կրկնակի սողուն Հայրենիքում, նամանավանդ,որ ոչ ոք պատասխա-նատվություն չկրեց(ոչ նյութական եւ ոչ էլ բարոյա կան),ճիշտ այնպես,ինչպես նաեւ «մութ ու ցուրտ տարիների» պարագայում... Զանգահարեցի Պանորամա ամ՝ Անահիտ Ոսկանյանին,հաղորդեցի զայրութս ու զարմանքս Ձեր հայտարարության առթիվ,պատմելով այն,ինչ այստեղ գրված է,եւ մենք չենք լռելու մինչեւ չվերականգնվի արդարությունը... Պատճենը նաեւ իսրաելահայերի«ՆԱԻՐԻ»կայք եւ «Արմթոուն քոմ»: Երեկ,առավոտյան 8.30ին(Իսրայելի ժամանակով)ուղիղ եթերով հարցազրույց եմ ունեցել Լոս Անջելեսի «Հորիզոն» հեռուստաալիքի հետ:Պատմել եմ նաեւ այս մասին:Եւ դեռ պիտի պատմենք... Հարգանքներով Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել: 09.01.09