Բագրատ
Սիմոնյանի «Անցյալի Արձագանքները» փաստավավերագրական ֆիլմը ընդգրկվել է
Թել-Ավիվի 11-րդ միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում, որը
տեղի կունենա Թել-Ավիվի Սինեմատեկայում մայիսի
7-16-ը: Ֆիլմը յուրահատուկ մի փաստավավերագրական աշխատանք է նկարահանված
«Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիայի աջակցությամբ ու պատմում է երկրորդ
համաշխարհային պատերազմի տարիներին ՈՒկրաինայի Խարկով քաղաքի բնակիչ
Մկրտչյանների ընտանիքի մասին, որոնց որդին Վարդան Մկրտչյանը իր կյանքի
գնով բազմաթիվ հրեաների է փրկել Խարկովի մոտ գտնվող «Բաբյի Յառ» կոչվող
համակենտրոնացման ճամբարից: Փրկվածներից մեկն էլ՝երջանկահիշատակ Յոսեֆ
Տառաշինսկին պատմում է իր փրկիչի մասին: «Անցյալի Արձագանքները»
ֆիլմը մասնակցել է նաև 2008թ.-ի հուլիսի 13-20-ը Երևանում կայացած Ոսկե
Ծիրան փաստավավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնին, ինչպես նաև
Ռուսաստանի Դաշնության Սառատով քաղաքում սեպտեմբերի 17-22-ը տեղի ունեցած
փաստավավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնին՝ արժանանալով
հանդիսատեսի սիմպատիայի հատուկ մրցանակի:
Նյութը պատրաստեց՝ Արտյոմ Չերնամորյանը
Իսրայելահայերի «Նաիրի» միություն - 30.01.2009
|