Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Իսրայելահայերի «Նաիրի» միությունը կոչ է անում կատարել քաղաքացիական պարտքը
[ ] 10.02.2009, 01:09
            
   «Մերեց» -             «Իսրայել Բեյտեյնու»         «Լիքուդ»
    Խայմ Օռոն                     Ավիգդոր Լիբերման          Բենիամին Նատանյահու
  
     Ահա 3 այն քաղաքական կուսակցություններն ու նրանց ղեկավարներն, որոնց օգտին քվեարկելու են իսրայելահայերը: Երուսաղեմահայերն ավանդաբար իրենց ձայները տալիս են «Մերեց» կուսակցությանը, քանզի վերջինս միշտ հանդես է գալիս
արաբա-իսրայելյան հակամարտության խաղաղ կարգավորման, հողային զիջումների
և ամենակարևոր հանգամանքը՝ այս միավորման նախագահ Խայմ Օռոնն իսրայելի Քնեսսետում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակն է:
    Երուսաղեմահայերը ցավոք սրտի չունեն մեծ ընտրազանգված, նրանց մեծամասնությունը Հորդանանահպատակներ են և ընտրելու իրավունք չունեն:
Չկան կոնկրետ ցուցակներ, թե ի վերջո որքան հայ ընտրողներ ունի Սուրբ Քաղաքը:
    Նախկին ԽՍՍՀՄ-ից Իսրայել մշտական բնակության քաղաքացիների թիվը մոտ 1մլն. 650.000 է, որոնցից մոտ 7000 են հայախո, որոնց գերակշիռ մասը նախկին
հայաստանցիներ են, որոնք թույլտվություն են ստացել Իսրայելում բնակվելու:
    Այս ընտրազանգվածն ամենապասիվ ու ապաքաղաքականացվածն է բոլոր նորեկներից(Հայաստանյան դառը փորձից ելնելով հավանաբար), սակայն նախկին հայաստանցիների մի փոքր հատված այնուամենայնիվ մասնակցելու է երկրի  Օրենսդիր մարմնի ընտրություններին: Ընտրություններին մասնակցող քաղաքացիներից մոտ 10-15% իրենց ձայները կտան հօգուտ «Մերեց»-ի, մնացածն էլ բաժանվելուն են «Իսրայել Բեյտեյնու»(Մեր տունն Իսրայելն է) և «Լիքուդ»-ի միջև: Իսրայելահայերի «Նաիրի» միությունն այնքան էլ չի խրախուսում և ընդունում Ավիգդոր Լիբերմանի «Իսրայել Բեյտեյնու» կուսակցության օգտին քվեարկելն, քանզի 2008թ.-ի մարտին Քնեսսետում կայացած Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմանն ու ընդունմանը դեմ քվեարկեցին, իսկ 
 «Նաիրի» միության բաց նամակն ուղղված Լիբերմանին մոտ մեկ տարի է ինչ մնացել է անպատասխան: Չնայած սրան մեզանում չի գործում պարտադրանքի կամ մարդկանց ընտրելու իրավունքներին բռնանալու սկզբունքը: Յուրաքանչյուր ոք ազատ է իր ընտրության մեջ: Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ինչպես
օրինակ կառավարող «Կադիմա» կամ Սոցիալիստական «Ավոդա» միություններին,
ապա նախորդ ընտրություններին պաշտպանելով Արիել Շարոնի ստեղծած միությանը՝ հայերի մեծ մասը հուսախաբ եղավ: Լուրջ պայքար ծավալվելու է  «Կադիմա»-ի և «Լիքուդ»-ի միջև: Վերջինիս ռուսալեզուների բլոկը ղեկավարում է Քնեսսետի Իսրայել-Հայաստան միջպառլամենտական բարեկամության խմբի ղեկավար Զեև Էլկինն, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման  բանաձևի ջատագովներից ու հայ ժողովրդի բարեկամներից  մեկն է: Այսպիսով երկու՝ «Լիքուդ» և «Մերեց»
կուսակցություններն են, որ արժանի են հայ ընտրողների ուշադրությանը:   
    Կարծիքներն իհարկե տարբեր կարող են լինել, բայց Հայ Դատի հանձնախմբի Երուսաղեմի մասնաճյուղն օրինակ քննադատում է աջակողմյան Լիբերմանի կուսակցության ժխտողական կեցվածքը Հայկական հարցի նկատմամբ, չնայած, որ սրանք միշտ էլ վայելել են նախկին հայաստանցիների համակրանքը:
 
    Իսրայելահայերի «Նաիրի» միությունը կոչ է անում
կատարել քաղաքացիական պարտքը
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 756 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.145.70.108
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024