21-03-2011 Հայաստանի հրեական համայնքը նշել է Պուրիմը
[ ]
22.03.2011, 12:36
Մարտի 19-ից 20-ը աշխարհի բոլոր հրաները տոնում են իրենց ամենաուրախ տոնը՝ Պուրիմը: Տոնը երեկ նշել է նաև Հայաստանի Հրեական համայնքը: Պուրիմը հրաների ամենակարևոր տոներից է և այն տոնվում է ի նշան Պարսկաստանի հրաների փրկության: Հրեական ավանդության համաձայն, բաբելոնյան գերության վերջում հրաներն ապրել են Պարսկաստանի Ախաշվերոշ թագավորի կայսրության տարածքում, որտեղ կարողացել էին լավ դիրքերի հասնել: Սակայն, թագավորի խորհրդական Ամանը համոզում է թագավորին ոչնչացնել հրաներին: Ազգությամբ հրեա թագուհի Էսթերը համոզում է ամուսնուն հետ կանգնել այդ քայլից: Թագավորի խորհրդական Ամանին կախում են, իսկ հրաները՝ փրկվում: Այդ օրվանից ամեն տարի աշխարհի բոլոր հրաները տոնում են ուրախության այդ օրը, որի վերջում ուտում են Ամանի ականջները անունով հատուկ թխվածքաբլիթը, որը խորհրդանշում է չարի նկատմամբ հրեաների հաղթանակը: Ի դեպ, այս է պատճառը, որ հրաները խրախուսում են խառը ամուսնությունները, քանի որ ազգությամբ հրեա թագուհու շնորհիվ կարողացան կանխել վտանգը: Պուրիմը հրաների միակ տոնն է, որի ժամանակ թույլատրվում առանց սահմանափակման ոգելից խմիչք օգտագործել: