24.04.13- Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Երուսաղեմում
[ ]
27.04.2013, 03:48
24.04.13թ. Վիդեո կադրեր Երուսաղեմում կայացած համահայկական միջոցառումների
Ավելի քա 800 հայ էր հավաքվել Երուսաղեմի հայկական թաղամասում՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:
Այս տարի ապրիլի սկզբին երկրի Յաֆֆո քաղաքում տեղի ունեցած համահայկական ժողովի ժամանակ որոշվել էր հիմնական արարողությունները կազմակերպել Երուսաղեմում և երկրի բոլոր հատվածներից հայերը շտապեցին Սուրբ քաղաք՝ մասնակիցը լինելու ոգեկոչման ու հիշատակման միջոցառումներին:
Նախ առավոտյան ժամը 9:30 - ին Սրբոց Հակոբյանց մայրավանքում սուրբ պատարագ մատուցվեց, որից հետո ժառանգավորաց վարժարանի բակում տեղադրված խաչքարերի մոտ պսակադրության արարողություն տեղի ունեցավ, որին հաջորդեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի առաջնորդությամբ կրկին մատուցված պատարագն ու Երուսաղեմի Հոմենընդմենի կամակերպած ելույթներն: Այս տարի դաշնակցականները շատ մեծ աշխատանքներ էին տարել՝ ողջ հայության ուշադրությունը մեր պահանջատիրության նկատմամբ գրավելու ուղղությամբ:
Այդ էր վկայում չնայած աշխատանքային օրվան, հավաքված հարյուրավոր մարդկանց բազմությունը:
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունն ևս իր մասնակցությունը բերեց այս կարևոր իրադարձություններին: Ավելի քան մեկ տասնամյակ այս միության անդամներն ու համախոհները, Հայֆայի, Յաֆֆոյի ու Երուսաղեմի իրենց բարեկամների հետ միասին մասնակցում են բոլոր համահայկական միջոցառումներին ու ցույցերին՝ ապացուցելով որ չկա այլևս անջրպետ «հայաստանցի» և «տեղացի» բառերի միջև:
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության
անդամներ ու բարեկամներ
Ավելի քան 400 մարդ էր հավաքվել Երուսաղեմի թուրքական հյուպատոսարանի դիմաց, արաբերեն, եբրայերեն ու անգլերեն լեզուներով՝ Թուրքիան մեղավոր է Հայոց Ցեղասպանության կազմակերպման համար, հրեա ժողովուրդը մեր հետ է, ուր է կառավարությունը, կռվել դադարեցնելու թուրքերի ժխտման մեքենան խորագրերով: