Արմավիա» ավիաընկերության գլխավոր
Տնօրեն պարոն Նորայր Բելույանին
Իսրայելահայերի «Նաիրի» միության
Հիմնադիր կազմից
Ց Ա Վ Ա Կ Ց Ա Կ Ա Ն Ն Ա Մ ԱԿ
Հարգելի «Արմավիա» ավիաընկերության տնօրինություն և աշխատակազմ: Ձեր օդանավի ողբերգական ավիավթարի լուրը ցնցեց ողջ Իսրայելահայ համայնքին:
Շատ հայեր հարազատներ ու բարեկամներ կորցրեցին այդ դժբախտ պատահարի արդյունքում և մենք էլ Ձեր հետ միասին կիսում ենք զոհվածների ընտանիքների վիշտը: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հոգեհանգստյան պատարագ է մատուցել Տիրոջ Սուրբ Գերեզմանի վրա՝ անմեղ զոհերի հոգու հանգստության և հարազատներին համբերություն ու առողջություն տալու համար: Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմն էլ իր համախոհների ու անդամների հետ մայիսի 5 և 6 –ին սգի մեջ էր և Հոդա-շարոն քաղաքում հայերի հավաք էր կազմակերպել՝ ի համերաշխութ-յուն հայ ժողովրդին:
Հուսանք, որ այդ մեծ կորուստը չի կոտրի հայոց տոկուն ոգին և Ձեր ավիաընկերությունը
կշարունակի կապել հայկական սփյուռքը Մայր Հայաստանի հետ:
Հարգանքներով՝ Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միություն
10.05.06թ.
|