Արմավիա» ավիաընկերության գլխավոր
Տնօրեն պարոն Նորայր Բելույանին
Իսրայելահայերի «Նաիրի» միության
Հիմնադիր կազմից
Դ Ի Մ Ո Ւ Մ
Հարգելի պարոն Բելույան շնորհակալություն ենք հայտնում Ձեր ավիա-ընկերությանը բանավոր պայմանավորվածության համաձայն «Նաիրի» միությանը տրամադրված Թել-Ավիվ - Երևան ավիաչվերթի տոմսի արժեքի 10 տոկոսանոց զեղչի կապակցությամբ:
Կազմակերպությանը, որի հետ պատրաստվում է համագործակցել մեր միությունը, կոչվում է <<Olamot>>: Այն գործում է Թել-Ավիվ քաղաքում և մեր դիտարկմամբ գոյություն ունեցող հազարավոր զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպություններից մեր համար ամենահարմար գինը առաջարկող կազմակերպությունն է: Մեկ տոմսի արժեքը ներառյալ իրենց եկամուտն ու իսրայելյան հարկերը կազմում է 404 ամն դոլլար: <<Olamot>> -ի ներկայացուցիչ՝ ռուսախոս տիկին Յանա Վայսը, կարող է կապնվել Ձեր ավիաընկերության հետ միայն էլեկտրոնային փոստի (e-mail) միջոցով: Նրան պետք է Ձեր թույլտվությունը՝ 355 ամն դոլլար ( առանց հարկերի և եկամտի) արժողությամբ տոմսից հոգուտ մեր միությանը, 10 տոկոսանոց զեղչը տրամադրելու համար: Ինչպես նաև մեր միությանը անհրաժեշտ է Ձեր գրավոր պատասխանը՝ մեր անդամներին ներկայացնելու համար: Քանի դեռ չկա Ձեր գրավոր թույլտվությունը, մեր միության անդամներին ու համախոհներին բանավոր հաղորդելը չի տալիս այն ցանկալի արդյունքը: Բացի սրանից, մշտական չվացուցակի բացակայունը դժվարացնում է ինչպես <<Olamot>> -ի, այնպես էլ մեր աշխատանքը: Չկա վստահություն՝ ստաբիլ ավիաչվերթների բացակայության պատճառով:
Չնայած սրան արդեն իսկ մոտ 40 մարդ հունիս-օգոստոս ամիսներին ցանկություն է հայտնել -օգտվել Ձեր ավիաընկերության ծառայություններից: «Նաիրի» միության հիմնադիր կազմի անդամ Արտյոմ Չերնամորյանն առաջինն է պատրաստվում հունիսի 1-ին գալ Հայաստան, ուստի խնդրում ենք <<Olamot>>-ին ուղարկել Ձեր պաշտոնական թույլտվությունը՝ զեղչ ստանալու համար:
<<Olamot>> -ի ներկայացուցիչ, ռուսախոս տիկին Յանա Վայսի հետ կարող եք կապնվել հետյալ հեռախոսահամարներով՝
առավոտյան ժամերին - (972) – 3-621-5000
բջջային հեռախոս - (972) - 546-509-152
ֆաքս - (972) – 3-548-0650
«Նաիրի» միություն՝
Կանխավ շնորհակալ ենք և սպասում ենք Ձեր պատասխանին:
Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միություն
2oo6, մայիս
|