Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Ադրբեջանական սադրանք Իսրայելում
[ ] 25.12.2013, 19:40

Օրերս Իսրայելի Աշկելոն քաղաքի մշակութային պալատի դահլիճում «Հեյդար Ալիև հիմնադրամն» ու Իսրայել-Ադրբեջան բարեկամության միջազգային ասոսացիան («АzIz») որոշեցին քաղաքի բնակիչների համար ուրախ, բարեկամությանը նվիրված միջոցառում կազմակերպել: Երեկոյին «շուք ու շունչ» տալու համար չէին մոռացել հրավիրել քաղաքի պաշտոնատար անձանց ու հայր Ալիև հիմնադրամի գումարներով վարձած արտիստներին: Ներկա են եղել և ելույթ ունեցել Աշկելոնի քաղաքապետի տեղակալ Ալիկ Սոլտանովիչը և քաղաքային խորհրդի անդամ, պատգամավոր Բորիս Մանորը: Հետո ցուցադրել են Ադրբեջանի տնտեսական առաջնթացին վերաբերվող ինչ-որ ֆիլմ, որին հաջորդել են արտիստների համերգային համարները: Սա կլիներ բարեկամությանը նվիրված միջոցառում, եթե ամենագլխավորի մասին մոռանայինք: Էլ ինչ ադրբեջանական միջոցառում առանց հայերի նկատմամբ թույնի: Դահլիճի նախասրահի մի անկյունում «Justice for Khojaly» (Արդարություն Խոջալուի համար) վերտառությամբ լուսանկարներ էին ցուցադրել: ՈՒ սա հենց «անմեղ» ' բարեկամությանը նվիրված միջոցառման իրական նպատակների գլխավոր մեխն էր: Խոջալուի ողբերգական դեպքերի մասին պատմող, ֆոտոշոպինգային, կամ իրականությանը' անհամապատասխան անհաջող լուսանկարների այն կույտը, որը դառնալու էր համաադրբեջանական քարոզչական մեքենայի տաբուն, որի կողքով սակայն ակամա անտարբեր են անցել թե ' քաղաքապետարանի պատասխանատուները և թե հանդիսատեսների մեծամասնությունը: Բայց արի ու տես, հետո են հասկացել, որ կարևոր ոչինչ չասող, սովորական այս միջոցառման մեջ բարեկամության գաղափարը կարևոր տեղում չի եղել: գլխավորը, այն նենգափոխված ի լուր աշխարհի տարածելու ադրբեջանական մոլուցքն էր: Այդ մասին անտեղյակ են եղել նույնիսկ հիշյալ համերգի շատ մասնակիցներ, ովքեր անակնկալի են եկել մեկ օր անց, երբ կարդացել են միջոցառման մասին լուրը կայծակնային արագությամբ ու ստահոդ կերպով հրապարակված ադրբեջանական մամուլում: Մասնավորապես Vesti.Az-ը բարեկամությանը նվիրված միջոցառմանը սենսացիոն վերնագիր էր դրել. «Աշկելոնի բնակիչները ցնցված են Խոջալույում հայերի գազանություններից»: Այս գաղափարն էլ կարմիր թելի պես անցնում է ողջ հոդվածով: Իբր այդ մասին հուշերի մատյանում գրառումներ են կատարել Իսրայելի պաշտոնյաները: Ավելին' այդ թեմայով ելույթ ունեցել միջոցառմանը: Մինչդեռ բանն այդպես չի եղել, լրիվ հիմքից սուտ ելույթ են վերագրել քաղաքապետի տեղակալին ու քաղխորհրդի անդամին: Մի խոսքով այս ամենը ջրի երես հանել է, հենց Աշկելոնի քաղաքային ռուսալեզու կայքը, որտեղ իրերը կոչել է իրենց անունով ' հասկացրել, որ իրական, թաքնված կազմակերպիչները Ադրբեջանում են: Աշկելոնյան կազմակերպիչները առաջ մղելով երեկոն «Ադրբեջանա-իսրայելական բարեկամություն» անվամբ, անկյունաքար դարձրեցին հանդիսավոր երեկոն ու համերգը: Մինչդեռ երեկոյի նպատակը հակահայկական ակցիան էր ' կարդում ենք հոդվածում. «Եթե դուք տոն, համերգ եք կազմակերպում, ինչի՞ համար է նման սադրանքը» -հարցնում է հիշյալ (ashkeloninfo.com) կայքի հոդվածագիրը:

Ամենահուշագրավը նույն կայքին անձամբ տարակուսած նամակ գրած քաղաքապետի տեղակալ պարոն Սոլտանովիչի զարմանքն է ադրբեջանական մամուլի իրեն վերագրած ելույթին: Ախր մարդը լրիվ ուրիշ բան է խոսել, անգամ կատակել ԿՎՆ-ի թեմայով, հետո խրախուսել նախկին բաքվաբնակների հիշյալ հավաքը: Համենայն դեպս պատերազմի ու տարածքների մասին ոչ մի բառ չի արտաբերել: Իր ելույթի տեքստը նա հատուկ ուղարկել է կայքին: Այն գոնե մոտ էլ չէ ադրբեջանական լրատվամիջոցներում գրվածին: Իսրայելական կայքում համարյա բոլորը տարակուսած են Բաքվի կեղտոտ քարոզչական հնարքի համար:

Այս երևույթն աննկատ չի մնացել Իսրայելի փոքրաթիվ հայ համայնքում: Նրա ակտիվ անդամներից մեկն էլ ներկայումս Իսրայելում բնակվող Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանն է, ումից առաջինը Նիդերլանդական Օրագիրը տեղյակ եղավ այս անցուդարձից: Թեև ակնհայտորեն տապալվել, ձախողվել ու բացահայտվել է ադրբեջանական այս սադրանքը, այնուամենայնիվ պարոն Ասլանյանը գտնում է, որ էլի լրացուցիչ քայլեր պիտի ձեռնարկվեն առաջիկայում նման երևույթները կանխելու և արմատախիլ անելու նկատառումներից ելնելով ' թեև նրան, որ բավարար չեն ռեսուրսներն ու լծակները: Ճանաչված կոմպոզիտորը գործի է դրել իր անձնական կապերը կեղծիքի դեմն առնելու համար զանգահարել է հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Միքայել Ջագինովին, ով խոստացել է իր հանրաճանաչ «շաբաթից-շաբաթ» հեղինակային ծրագրում անրադարձ կատարել այս փաստին:

Նուբար Ասլանյանը գտնում է նաև, որ յուրաքանչյուրի ջանքերից զատ, նման հարցերում ճիշտ ու արդյունավետ է պետության ծրագրավորած ու մշակած քաղաքականության առկայությունը: 


    
Hay Azian

Աղբյուրը ՝ «Նիդերլանդական Օրագիր»

 

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 437 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.135.220.239
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024