Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծին
[ ] 05.03.2010, 17:23
 
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը
 
Արման Հովհաննիսյան
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հինգշաբթի
օրը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծին: Օրինագծին կողմ քվեարկեց 23 կոնգրեսական, այդ թվում` հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, դեմ` 22 կոնգրեսական:ԼՐԱՑՎԱԾ Քվեարկությանը, որը տեւեց մոտ մեկեւկես ժամ, մասնակցեցին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 46 անդամներից 45-ը:

Օրինագիծը մոտ մեկ տարի առաջ մշակվել եւ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին է ներկայացվել Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի հովանավորությամբ։

Թիվ 252 բանաձեւի նախագիծը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին «ապահովել, որպեսզի Միացյալ
Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի պատշաճ ըմբռնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրություններում փաստված` մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ցեղասպանության հարցերի առնչությամբ», ինչպես նաեւ ապրիլքսանչորսյան իր ամենամյա ուղերձում «ճշգրիտ կերպով բնորոշել մեկեւկես միլիոն հայերի սիստեմատիկ եւ կանխամտածված
բնաջնջումը որպես ցեղասպանություն»:

Բանաձեւի ծանոթագրություններում այնուհետեւ շատ հստակ նշվում է. - «Հայոց ցեղասպանությունը ծրագրվել
 եւ իրականացվել է Օսմանյան Կայսրության կողմից 1915-1923 թվականներին, որի արդյունքում տեղահանվել
են երկու միլիոն հայեր։ Նրանցից մեկեւկես միլիոնը սպանվել է, կես միլիոն վերապրածներ վտարվել են իրենց տներից։ Այս ամենի արդյունքում վերացվեց հայերի 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում»։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր
ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին։ Թեեւ այդ բանաձեւերը շատ մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չեն դրվել, քանի որ թե'
նախագահ Բիլ Քլինթոնը եւ թե' նախագահ Ջորջ Բուշը կտրականապես դեմ արտահայտվեցին բանաձեւերի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ թուրքերը կարող են պատասխան քայլերի դիմել։

Թիվ 252 օրինագծի դեպքում եւս թուրքական կողմը նույնպիսի հակազդեցություն է ցույց տալիս,
պաշտոնական Անկարան պարբերաբար հանդես է գալիս զգուշացումներով, պատվիրակություններ են գործուղվում Վաշինգտոն` ամերիկացի օրենսդիրներին համոզելու ձեռնպահ մնալ բանաձեւի ընդունումից: Արտաքին հանձնաժողովում բանաձեւի քննարկմանը նույնպես ներկա էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությունը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ:

Թուրքական կողմը, հիմնականում, վկայակոչում է երկու փաստարկ` որ բանաձեւի ընդունումը վնաս
կհասցնի թուրք - ամերիկյան հարաբերություններին եւ կվտանգի հայ - թուրքական մերձեցման գործընթացը:
Նույն փաստարկներն էլ հնչեցնում էին օրինագծին դեմ հանդես եկող կոնգրեսականները:

Կոնգրեսի հանձնաժողովում թիվ 252 բանաձեւի քննարկումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հորդորել էր չընդունել նախագիծը: Մասնավորապես, օրինագծին ընթացք չտալու կոչով հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին էր դիմել պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Հինգշաբթի օրը` մինչ հանձնաժողովի քվեարկությունը Կոստա Ռիկայում պատասխանելով Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցում նախագահ Օբամայի եւ իր դիրքորոշման փոփոխությանը
վերաբերող հարցին, Հիլարի Քլինթոնը կարծիք էր հայտնել, թե «հանգամանքները շատ էականորեն
փոխվել են»: «Երբ նախագահ Օբաման ստանձնեց պաշտոնը եւ ես դարձա պետքարտուղար, մենք վճռեցինք,
որ Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին մերձեցնելու` Շվեյցարիայի նախաձեռնած գործընթացը արժանի է սատարման, եւ մենք այդպես էլ վարվեցինք», - ասել էր պետքարտուղարը` հիշեցնելով, որ անձամբ ներկա է եղել Ցյուրիխում հայ - թուրքական արձանագրությունների ստորագրմանը: - «Մենք կարծում ենք, որ
դա է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհին ծառացած խնդիրների լուծման պատշաճ եղանակը»:

«Չեմ կարծում, թե որեւէ այլ երկիր պետք է որոշի` ինչպես երկու երկրները լուծեն իրենց միջեւ առկա
խնդիրները: Հետեւաբար, ինչպես նախագահ Օբաման, այնպես էլ ես թե' անցած տարի եւ թե' այս տարի հստակեցրել ենք, որ չենք հավատում, թե Կոնգրեսի որեւէ գործողություն տեղին է, եւ դեմ ենք դրան», - հայտարարել էր Քլինթոնը:

Հիշեցնելով, որ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովը արդեն երեք անգամ հավանություն է տվել նույնանման օրինագծերին` պետքարտուղարը հավելել էր. - «Հավանական է, որ նրանք կրկին նույն կերպ քվեարկեն: Բայց մենք չենք հավատում, որ ամբողջ Կոնգրեսը կանդրադառնա կամ պետք է ընթացք տա այդ բանաձեւին, եւ մենք դա հստակ ասել ենք բոլոր ներգրավված կողմերին»:

Մարտի 4-ին արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քննարկումներին ներկա էին նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ եւ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը:

Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ, հանձնաժողովում քվեարկության
արդյունքների հրապարակումից շատ չանցած Թուրքիան ետ է կանչել Միացյալ Նահանգներում իր դեսպանին` «խորհրդատվությունների համար»:

Նյութը վերցված է «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքից

http://www.azatutyun.am/content/article/1974951.html


Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 463 | Загрузок: 1 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.15.18.73
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024