Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Ապրիլի 19 և 20-ին Իսրայելահայերը նշեցին Լույսի ու Զատիկի տոները
[ ] 06.05.2014, 09:48

Լուսանկարում՝ Սուրբ Հարության տաճարը Լույսի տոնի ժամանակ

Այս տարի Ճրագալույցի ու Զատիկի տոները հին ու նոր տոմարով համընկել էին, որով և պայմանավորված այս անգամ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար մուտք գործել ցանկացողներն էլ քառապատկվել էին: Տաճարում առավելագույնը 10.000 հավատացյալ կարող է գտնվել, սակայն ցանկացողներն անշուշտ միլիոնավոր մարդիկ են: Մարտին Երուսաղեմի Հին քաղաքի Ոստիկանությունը լայնածավալ աշխատանքներ է կատարում՝ առանձին-առանձին Պատրիարքներին հանդիպելու նպատակով: Նախապես յուրաքանչյուրին տրվելիք հատուկ կնքված այցեքարտերի քանակն է ճշտվում և յուրաքանյուր Պատրիարքություն բաժանում է դրանք իրենց հավատացյալներին:

Երուսաղեմի հայոց Պատրիարքարանը սովորաբար 3 ավտոբուս է տրամադրում՝ Հայֆայի, Թել-ավիվի և Պետախ Տիկվայի հայերին Երուսաղեմ հասցնելու համար: Այդ օրերին շատ են նաև աշխարհի տարբեր ծայրերից հայ ուխտավորները:

      

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

                           Լուսանկարում՝ Սուրբ Հարության տաճարում հայերը դուրս են բերում կրակը

Հիմնական արարողություններից հետո, երբ Սուրբ կրակը դուրս է բերվում Տիրոջ գերեզմանից, հայ եկեղեցականների թափորն Սուրբ Լույսը հայ սկաուտների ուղեկցությամբ բերում է հայկական թաղամաս ու բաժանում հավատացյալներին:

Դարերի ընթացքում հայերի և հույների միջև պայքար է ընթանում, թե ով է առաջինը դուրս բերում կրակն ու տարածում: Նկարից հստակ երևում է, որ Տիրոջ Գերեզմանի վրա կառուցված մատուռի աջ կողմից հայերն են առաջինը դուրս բերում այն, սակայն այս մասին ոչ մի լրատվամիջոց չի բարձրաձայնում, իսկ հայկական լրատվամիջոցներն էլ, որոնք մեծամասամբ լրաքաղ են կատարում ռուսական հեռուստաալիքներից, երբեմն նույնիսկ այնպիսի լուրեր են ներկայացնում, որոնք բխում են միայն ռուսների, այլ ոչ թե հայերի շահերից.......   

Ռուս լրագրողները հայկական մասնաբաժնից իրականացնում են նկարահանումներն ու լռում են, թե ով է առաջինը դուրս բերում  կրակը......

Ցավոք սրտի գործին կրկին խառնվում է քաղաքականությունը

                          

Լուսանկարում հստակ երևում է թե ով է առաջինը դուրս բերում կրակը: Այն մեզ տրամադրել է Իսրայելի կառավարության համար աշխատող լրագրողներից մեկը:

Այն արված է անցյալ տարի, իսկ այս տարի՝ նույն պատկերն էր, նույնիսկ ռուսական լրատվամիջոցների ռեպորտաժներում այս փաստը հաստատվում է:

Իսրայելահայերի Պետախ Տիկվայի «Նաիրի» միության ավելի քան երեք տասնյակ անդամներ  ավանդաբար Լույսի տոնի օրը հավաքվում են ու նշում արդեն Սուրբ Զատիկն ինչպես հարկն է:

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 427 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.15.3.17
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024