Հարգելի հայրենակիցներ 100-ամյակի Երուսաղեմի միացյալ հանձնախումբն, որի մեջ ընդգրկված են Իսրայելի բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկայացնոում է ապրիլի 23-24-ի միջոցառումների ցանկը համառոտ:
Ապրիլի 23-ին ժամը 15:30-ին Երուսաղեմում տեղի կունենա Ապրիլյան Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Նույն օրը՝ ապրիլի 23-ին ժամը 18:15-ին Երուսաղեմի բոլոր պատրիարքարանների եկեղեցիների զանգերի հնչեցում, որից հետո Սուրբ Հակոբ եկեղեցու խորանի առջև կանցկացվի հատուկ աղոթք-արարողություն:
Եկեղեցական արարողություններից հետո երեկոյան ժամը 20:00-ին տեղի կունենա ջահերով երթ մինչև Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որի ավարտից հետո եկեղեցում հրեա արվեստագետների «Շարլոտա» երգչախումբն ելույթ կունենա: Հուշ երեկոյի ավարտից հետո բոլոր ներկաները վերադառնալու են Մայրավանք, որտեղ երեկոյան ժամը 21:30-ին Ցեղասպանությանը նվիրված խաչքարերի առջև հսկման արարողակարգը կանցկացվի:
Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 9-ին Սրբ. Հակոբ եկեղեցու խորանի առջև պատարագ կմատուցվի, որից հետո անմիջապես նահատակների հուշարձանի մոտ ծաղկեպսակներ կդրվեն ու պաշտոնական մասը կմեկնարկի: Թուրքական հյուպատոսարանի դիմաց ցույցն Երուսաղեմում տեղի կունենա կեսօրին՝ 12:00 – 13:30-ը: Ժամը 16:00-ին Երուսաղեմի Սրբ. Հարության տաճարում, Տիրոջ գերեզմանի մոտ, միջեկեղեցական աղոթք տեղի կունենա՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու օտարերկրյա դիվանագետների, մեծամասամբ քրիստոնյա ներկայացուցիչների մասնակցությամբ:
Աղօթքի ավարտից հետո միաբանական թափորը կվերադառնա մայրավանք, որտեղ անմիջապես կմեկնարկի գլխավոր հուշ երեկոն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:
«Նաիրի» միություն
|