Ապրիլի 24-ը մեզանում միշտ մնալու է հայ ժողովրդի ողբերգական պատմության ամենածանր էջերից մեկը:
Յուրաքանչյուր տարի այդ օրն Իսրայելահայ համայնքը Մայր հայրենիքի և սփյուռքի մյուս հայկական գաղթօջախների հետ միասին սգում է այն 1.5 միլ. անմեղ նահատակների հիշատակը: Իսրայելի բոլոր հայկական եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություններ են անցկացվում, ծաղկեպսակներ են դրվում Արարայի ճակատամարտի հայ քաջերի հուշարձանին և ամենագլխավոր իրադարձությունը թուրքիայի դեսպանատան(Թել-Ավիվ) և հյուպատոսարանի(Երուսաղեմ) դիմաց կազմակերպվող ցույցերն են:
Այս տարի նախ առավոտյան ժամը 10:30-ին Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս եկեղեցում հոգեհանգստյան սուրբ պատարագ է մատուցվելու, այնուհետև փոքր դադարից հետո բոլոր հայերը միասին ուղևորվելու են դեպի Թել-Ավիվի թուրքական դեսպանատուն, որտեղ արտոնված ցույց է տեղի ունենալու ժամը 13:00 - ից մինչև 14:00-ը:
Պետախ-Տիկվայի բնակիչներն, որոնք չունեն մեքենաներ ցույցին մասնակցելու համար խնդրվում է լրացուցից կապ հաստատել «Նաիրի» և «Արարատ» միությունների ղեկավարության հետ:
Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» և Իսրայելահայերի «Արարատ» միությունների անունից կոչ ենք անում բոլոր հայերին, ժամանել Թել-Ավիվ թուրքերի դեմ ցույցի:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» և Իսրայելահայերի «Արարատ»
միությունների ղեկավարներին:
|