Ապրիլի 24-ը մեզանում միշտ մնալու է հայ ժողովրդի ողբերգական պատմության ամենածանր էջերից մեկը:
Յուրաքանչյուր տարի այդ օրն Իսրայելահայ համայնքը Մայր հայրենիքի և սփյուռքի մյուս հայկական գաղթօջախների հետ միասին սգում է այն 1.5 միլ. անմեղ նահատակների հիշատակը: Իսրայելի բոլոր հայկական եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություններ են անցկացվում, ծաղկեպսակներ են դրվում Արարայի ճակատամարտի հայ քաջերի հուշարձանին և ամենագլխավոր իրադարձությունը թուրքիայի դեսպանատան(Թել-Ավիվ) և հյուպատոսարանի(Երուսաղեմ) դիմաց կազմակերպվող ցույցերն են:
Այս տարի իրավիճակը փոխվել է. Ապրիլի 23-ին Երուսաղեմում Ճրագալույցի պատարագն է(Լույսի տոնը), իսկ ապրիլի 24-ին առավոտյան հայ հավատացյալները նշում են Սրբ. զատիկը:
Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» միության անդամներն մասնակցելու են Թել-Ավիվի թուրքական դեսպանատան դիմաց կազմակերպվելիք ցույցին առավոտյան ժամը 9:00-ին, որից անմիջապես հետո ուղևորվելու են Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանք՝ մասնակցելու Զատկվա Սրբ. Պատարագին: Պետախ-Տիկվայի բնակիչներն, որոնք չունեն մեքենաներ ցույցին մասնակցելու համար խնդրվում է լրացուցից կապ հաստատել «Նաիրի» միության ղեկավարության հետ:
Խնդրվում է նաև Թել-Ավիվում լինել ոչ ուշ քան ժամը 9:00-ին առավոտյան:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» միության ղեկավար կազմին:
|