Նկարում՝ հայերը թուրքական դեսպանատան դիմաց Թել ավիվում 2012թ.
Ապրիլի 2 - ին Յաֆֆո քաղաքի Սրբ. Նիկողայոս վանքում տեղի ունեցավ համահայկական ժողով, որին մասնակցեցին Երուսաղեմի ու Յաֆֆոյի համայնքային պատասխանատուներն ու Պետախ Տիկվայի «Նաիրի» միության անդամներն՝ Երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանի գլխավորությամբ:
Մի քանի տարի շարունակ Երկրի կենտրոնի հայերը մասնակցությամբ նաև հյուսիսային Հայֆա քաղաքի հայության, ապրիլի 24-ին ցույց էին անցկացնում Թել Ավիվի թուրքական դեսպանատան դիմաց:
Այս տարի Երուսաղեմում մի շարք արարողություններ են նախատեսված իրականացնել, որի պատճառով Երուսաղեմի հայկական պատրիարքարանի ղեկավարությամբ ցույցն ու մյուս կարևոր միջոցառումներն նախատեսված է անցկացնել Սուրբ քաղաքում:
Հայր Ավետիսի կարգադրությամբ Պետախ Տիկվայից ապրիլի 24-ին ժամը 9:00 - ին Պետախ Տիկվայի մշակույթի տան դիմացի կանգառից ավտոբուսը կշարժվի Երուսաղեմ:
Հասցեն՝ Համակաբիմ 5, Պետախ Տիկվա
Օրվա հրամայականն է մեզանում՝ մի կողմ դնելով առօրյական հոգսերն ու աշխատանքը, գալ և մասնակցել հակաթուրքական ցույցին, ուստի խնդրվում է կապ հաստատել Պետախ Տիկվայի «Նաիրի» միության հետ:
Հեռախոսներ. 054-808-27-35, 052-336-47-74
Խնդրվում է անմիջապես ցուցակագրվել, տեղերն սահմանապակ են.....
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմ
|