Ձախից առաջինը ՀՀ Իսրայելում պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանը, Հայ Դատի Երուսաղեմի մաստաճյուղի անդամ Ժորժետ Ավագյանը, արդեն նախկին պատգամավոր Խայիմ Օրոնը, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արտաքին կապերի բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն և դաշնակցական Սերոբ Սահակյանը:
Մերեց կուսակցության ղեկավար, Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակն Իսրայելի Քնեսսետում, Խայիմ Օրոնը
Ապրիլի 7-ին Երուսաղեմի ՀՕՄԷՆԴՄԷՆ Դաշնակցական ակումբում շատ ուշագրավ մի երեկո տեղի ունեցավ ի պատիվ Մերեց կուսակցության ղեկավար, այժմ արդեն քսանամյա պառլամենտական աշխատանքից թոշակի անցած Խայիմ Օրոնի: Բացման խոսքով հանդես եկավ դաշնակցական Սերոբ Սահակյանն, որն իր շնորհակա-լությունը հայտնեց Խայիմ Օրոնին՝ իր բեղմնավոր ու հայանպաստ աշխատանքի համար: Երեկոյի ընթացքում ներկայացվեց նաև նախկին պատգամավորի կենսագրությունն ու կարևորվեց Օրոն եղբայրների ավանդն Երկրի Օրենսդիր մարմնում Հայոց Ցեղասպանության բանաձևի բարձրացման ու հայերի շահերն պաշտպանելու համար:
ՀՀ Իսրայելում պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանը
ՀՀ Իսրայելում պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանն էլ բացի շնորհակալական խոսքից, մի նամակ ընթերցեց՝ կարևորելով հայ-հրեական հարաբերություններն ու փոխանցելով, որ նամակը կուղարկվի նաև ՀՀ Արտաքին Գործերի նախարարություն:
Հայ Դատի Երուսաղեմի մաստաճյուղի անդամ Ժորժետ Ավագյանը
Հայ Դատի Երուսաղեմի մասնաճյուղի անդամ Ժորժետ Ավագյանն այն եզակի կանանցից է, որն այս վերջին երկուս ու կես տասնամյակի ընթացքում զբաղվում է Հայկական Լոբբիի հարցերով Իսրայելում: Նրա սերտ աշխատանքի արդյունքներն են նաև Քնեսսետյան վերջին հաջողությունները:
Աջից՝ Յաիր Օրոն, Յաիր Ցաբան և Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արտաքին կապերի բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն
|