Հարգելի lragir.am: Հիացած եմ ջութակահար Հրաչյա Ավանեսյանի անցած ստեղծագործ ուղիով: Մեծն Սևակի պես կուզեմ ասել` խնդրելով պահանջում եմ, պահանջելով խնդրում Հայաստանյան համապատասխան պետական այրերին` Տեր կանգնեք տաղանդին եւ հասկացեք վերջապես՝ եթե աշխարհին ուզում եք ինչ որ բանով զարմացնել, դա մշակույթն է, այն էլ եկած դարերի խորքից և ոչ այսօրեական արտադրության արդյունք: Գալով այն բանին,որ երիտասարդ տաղանդավոր ջութակահարը «խնդրանքով նամակներ եմ գրել նախագահի ողջ անձնակազմի աշխատակիցներին, սակայն ոչ մեկից դեռ պատասխան չկա», ասեմ՝ զարմանալու պատճառ չիք, քանզի «Նախագահի դուռը փակ է, բոլորը գնացել են ֆրոնտ»: Սեփական փորձից եմ ասում: Ով առարկի՝ «մի պարկ»նամակներ ցույց կտամ: Ու կփոշմանի...
Հաջողություն քեզ, Հրաչյա Ավանեսյան և հանձինս քեզ թող փողփողա Եռագույնը Չայկովսկու անվան Միջազգային մրցույթում (մինչ այսօր միակ հաջող մասնակիցը Ռուբեն Ահարոնյանն է, որ գրավել է այդ մրցույթում պատվավոր երկրորդ տեղը: Հավատացնում եմ՝ արժանի էր ավելիին, բայց դե ազգանվան վերջին երեք տառերը...):
Հաջողությունների մաղթանքով՝ Նուբար Ասլանյան, Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Հայֆա, Իսրայել
|