Նոյեմբերի 23 - ին ժամը 21:00 - ին Թել Ավիվի Nokia մարզահամերգային համալիրում տեղի կունենա աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երկար սպասված համերգը: 10.000 նստատեղ ունեցող դահլիճում ցաք ու ցրիվ նստելու փոխարեն հնարավոր է տոմսեր ձեռք բերել և բոլոր հայերին հավաքել միասին մեկ կամ երկու շարքերում: Ամենաէժան տոմսերը սկսվում են 400 շեկելից, ուստի ովքեր որ ցանկանում են տոմսեր ձեռք բերել, խնդրվում է անմիջապես կապ հաստատել «Նաիրի» միության հիմնադիր կազմի հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ 052-33-64-774, 054-808-27-35: Մոտ մեկ շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է գումարները հավաքել, հակառակ դեպքում կկորցնենք միասին նստելու և հայկական դրոշներով հայ երգչին երկրպագելու հնարավորությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք նաև՝
|