Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[ ] 31.08.2015, 18:00

 

13:44, 22 հուլիսի, 2015 Հրեա և հայ պաշտոնյաները փաստաթղթի ստորագրության ժամանակ

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցան բանակցություններ վարչության ղեկավարության և Իսրայելի կառավարության պատվիրակության միջև: Բանակցությունները ուղղված էին քաղաքացիական ավիացիայի ոլորտում անվտանգության ապահովման երկկողմանի հատուկ միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստանի և Իսրայելի միջև ուղևորահոսքի ավելացմանը: Տվյալ պահին Երևանի և Թել Ավիվի միջև իրականացվում է շաբաթական մեկ թռիչք «Arkia Israeli Airlines» ընկերության կողմից: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը:

Խմբագրության կողմից.

Նման բանակցություններ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում, սակայն որոշակի նշմարելի հաջողություններ այս ասպարեզում տարիներ շարունակ չեն գրանցվում: Ընդհակառակն «Arkia» ավիա ընկերությունն այս տարի բավական ուշ վերսկսեց ուղևորափոխադրումներն ու հավանական է հոկտեմբերին արդեն չվերթներ չլինեն: Ասել կուզի կես տարուց մի փոքր ավելի իրականացվող ավիաչվերթներն չեն կարող նպաստել երկուստեք ավիացիայի ոլորտում ուղևորահոսքի ու բեռնափոխադրումների ավելացմանը: Մյուս կողմից էլ հետաքրքիր է բայց փաստ, որ թե հայկական «Արմավիան» իր ժամանակին և ներկայումս էլ «Arkia Israeli Airlines» ընկերությունը բավական թանկ են վաճառում տոմսերը: Նույն գնով կարելի է շատ ավելի հեռավոր Փարիզ կամ Լոնդոն մեկնել քան ասենք 1100կմ հեռու գտնվող Երևան, իսկ զեղչերի դեպքում Եվրոպա կարելի է նույնիսկ երկու անգամ մեկնել: Մեր «Արմավիան» երբ չվերթներ էր իրականացնում, նաև կերակրում էր ուղևորներին, որը չի անում հրեական փոխադրողն, ընդհակառակը՝ ողջ երկու ժամ տևողությամբ չվերթի ժամանակ ուղեկցորդ-ուղեկցորդուհիներից չի կարելի նույնիսկ անվճար մեկ բաժակ ջուր խնդրել: Յուրաքանչուր ծառայություն 4 ԱՄՆ դոլարից է սկսվում: Չվերթի ողջ ընթացքում օդանավի մի կեսից մյուսն այս խեղճ «վաճառող-վաճառողուհիներն» տարբեր ապրանքներ են առաջարկում ու փորձում առավելագույնը վաճառել՝ նմանվելով շուկաներում աշխատողներին: Սա մեր անձնական դիտարկումն է, քանզի մի քանի անգամ արդեն օգտվել ենք «Արկիայի» ծառայություններից: Կարծում ենք շատերը կհամաձայնեն մեր հետ..... Իհարկե շատ գովելի է նման հանդիպումներն ու պայմանագրերի ստորագրությունը, բայց վստահաբար կարելի է պնդել, որ տվյալ դեպքում «գնդակը հրեական կիսադաշտում է»: Առանց վիզա Իսրայել կարող են ժամանել ավելի քան մեկ տարի Վրաստանի քաղաքացիները, Ռուսաստանից միլիոնավոր զբոսաշրջիկներ եկան այս տարիների ընթացքում, իսկ Հայաստանի հետ Իսրայելը դեռ պահպանում է սառը դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանն էլ թե Հայոց Ցեղասպանության չճանաչման և թե մի շարք այլ խնդիրներից ելնելով ու «մամա» Ռուսաստանին հետևելով ավաղ չի ձգտում հարաբերությունների ջերմացման քայլեր ձեռնարկել: Ինչևէ այս թեմայի շուրջ կարելի է երկար խոսել ու բանավիճել, բայց փաստերով խոսենք: Արդեն ավելի քան տաս տարի երկուստեք խորհրդարաններում գործում Է խորհրդարանական բարեկամության խմբերը, բայց որևէ մի անգամ հայ և հրեա պատգամավորները չեն հանդիպել՝ խորոված ու լավաշ կամ խումուս ու պիտա չեն կերել: Այս տարեսկզբից խոսակցություններ են պտտվում, թե Իսրայելը մտածում է Հայաստանի հետ առանց վիզայի զբոսաշրթությունը զարգացնելու ծրագրի մասին, սակայն երբ այն կյանքի կկոչվի ու քանի տարի անհրաժեշտ կլինի, դժվար է ասել: Մյուս կողմից էլ Իսրայելը չի շտապում այն իրականացնել, քանզի մեծ ֆինանսական հոսքեր այս աղքատ երկրից դժվար թե լինեն, ինչպես նաև Երուսաղեմը տեսնելու և 1500 ԱՄՆ դոլար «հավաքած» մեր հայ ուխտավորների մեծ մասն արդեն գոնե մեկ անգամ եղել են Սուրբ երկրում, իսկ ուժեղացնել հայկական գործոնն Երուսաղեմում ու հրեաների սրբազան Սիոն լեռան վրա գտնվող հայկական թաղամասն, այդքան էլ չի բխում տեղի շահերից: 

http://www.aviation.am/index.php/en/news

 
 

 

Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 464 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.119.158.110
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024