Նկարում՝ Հայաստանի գրողների միության անդամ, գիտությունների դոկտոր, բանաստեղծուհի Անուշ Նագաշյան
Գյուլբենկյան գրադարանի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ հրաշալի մի հայկական մշակութային երեկո տեղի ունեցավ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան գրադարանում: Հայկական պոեզիայի ու օպերային ջերմ երաժշտությամբ լցվեց գրադարանի լեցուն դահլիճը՝ մի տեսակ կենդանություն տալով հարյուրամյակներով այստեղ պահվող գրքերին:
Նկարում՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան գրադարանի տնօրեն հայր Նորայր վարդապետ Գազազյան
Բացման խոսքից հետո երեկոն սկսվեց բանաստեղծուհի Անուշ Նագաշյանի ասմունքով: Ողջ երեկոյի ընթացքում տիկին Նագաշյանը հատվածներ ներկայացրեց իր ստեղծագործություններից: Օպերային մեներգիչ, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի դասախոս, Ասատուր Բալջյանը` Թել-Ավիվի Երաժշտական ակադեմիայի դասախոս, դաշնակահարուհի Աշխեն Աղասարյանի նվագակցությամբ բացառիկ հայկական ոգի ու շունչ փոխանցեցին հայ երաժշտասերներին:
Նկարում՝ Թել-Ավիվի Երաժշտական ակադեմիայի դասախոս, դաշնակահարուհի Աշխեն Աղասարյան
Հայ դասականների հիասքանչ կատարումներով, Ասատուր Բալջյանն իր թավ ձայնով ուղղակի ցնցեց ներկաներին՝ինչպես ինքն ասաց, - փորձեց կենդանություն հաղորդել քարացած պատերի ներսում գտնվողներին:
Նկարում՝ Օպերային մեներգիչ, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի դասախոս, Ասատուր Բալջյան
Նյութը պատրատեց Արտյոմ Չերնամորյանը
02.05.10թ.
|