Նկարում՝ Սվետլանա Զաքարյանն իր ցուցադրված «Հերոսուհին» կտավով
Մարտի 10 - ին Հերցլիա քաղաքի մշակույթի տանը, քաղաքապետ Յաել Գեռմանի հայտարարված կանանց միջազգային տոնի հետ կապված մեկամսյակի շրջանակներում, բացառիկ մի ցուցահանդեսի բացմամբ ազդարարվեց կանանց միջազգային տոնին նվիրված տարբեր միջոցառումների շարունակական բնույթը: Շուրջ 11 տարի կին քաղաքապետ տիկին Յաել Գեռմանն իր շուրջ հավաքելով լիդեր կանանց, ստեղծել է քաղաքապետարանին կից կանանց խորհուրդ, որն զբաղվում է նրանց հիմնախնդիրներով, ինչպես նաև օգնում է մասնագիտական կրթություն չունեցող, բայց ստեղծագործական ջիղ ունեցող կանանց ներկայացնել իրենց ստեղծագործություններն տարբեր ցուցահանդեսների ու կազմակերպվող հանդիպումների շնորհիվ:
Այս անգամ ընտրվել էր 20 աշխատանք, որոնց շարքում ի պատիվ մեզ ներկայացված էր նաև մեր հայրենակից, մտավորական Սվետլանա Զաքարյանի «Հերոսուհին» կտավը:
Ժյուրիին ներկայացվել էին բազմաթիվ աշխատանքներ, որոնցից էլ ընտրվել էին 20 մասնակից՝ յուրաքանչյուրն իրենց մեկական ստեղծագործությամբ:
Սա տիկին Զաքարյանի թվով երրորդ ցուցահանդեսն էր ու անկեղծորեն խոստովանեց, որ իրոք անակնկալ էր իր համար, երբ իմացավ, որ իր կտավն ևս մասնակցում է ցուցահանդեսին:
Նկարում՝ Սվետլանա Զաքարյանն և քաղաքապետ Յաել Գեռմանը
Ի դեպ պետք է ավելացնել, որ այս ինքնուսույց արվեստագետների ողջ ցուցակում նախկին Խորհրդային հանրապետություններից ներկայացված էր միայն Հայաստանի Հանրապետությունն, որն իհարկե շատ ուրախալի փաստ է: Հարկ է նշել նաև, որ այս քաղաքում երեք ընտանիք կա միայն Հայաստանից ու այն փաստն, որ մեր հայրենակիցներն փայլում են քաղաքի մշակութային երկնակամարում, չի կարող չուրախացնել:
Նկարում՝ Ցուցահանդեսի մասնակիցներն ու Հերցլիայի քաղաքապետը
12.03.2011 թ. Պետախ-Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միություն
|