Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Բեթղեհեմում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ հայերը բողոքի նոտա են հանձնել
[ ] 13.01.2010, 00:33

Լուսանկարը՝ AFP գործակալությունից
 
   Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը բողոքի նոտա է հղել Պաղեստինյան կառավարության ներկայացուցչին, որն օրերս ընդունվել էր Պատրիարքի կողմից: Հայերը խիստ զայրացած էին հատկապես պաղեստինյան ոստիկանների հունամետ դիրքորոշումից ու անօրինական ծեծուջարդ կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ հույն հոգեւորականների միջեւ, որն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սրբոց Թարգմանչաց վանքի տեսուչ հայր Ղեւոնդ աբեղա Հովհաննիսյանի վկայությամբ, հույն հոգեւորականները փորձել են հայերին դուրս բերել վանքի հայկական հատվածից՝ այդ ընթացքում դիմելով ոստիկանների օգնությանը։

«Երբ որ մեզ դուրս հանեցին, աղմուկ լսեցինք։ Գլխավոր մուտքից մեր աշակերտները դուռը մի կերպ կարողացել են բացել եւ ներխուժել են եկեղեցի եւ առաջ են եկել։ Այդտեղ բախում են ունենում հույների եւ ոստիկանների հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց հայր Ղեւոնդը։

Հայ հոգեւորականի խոսքով, հայերի շրջանում կան վիրավորներ, հույների մասին տվյալներ առայժմ հայտնի չեն։

Հայ առաքելական, Հույն ուղղափառ եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիները տնօրինում են Սուրբ Ծննդյան վանքի տարբեր հատվածներ, ինչի հետեւանքով պարբերաբար վեճեր են ծագում երեք եկեղեցիների դավանորդների միջեւ:
 
Նյութը վերցված է «Ազատություն» ռադիոկայանից: 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 589 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.227.72.27
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024