Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

Բետղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի կտուրը կվերանորոգվի Պաղեստինյան կառավարության կողմից
[ ] 02.11.2010, 12:04
 
Նկարում՝ Բետղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը (Պաղեստին)
 
   Սրբավայրերի ու իրավունքների համար պայքարը մինչև օրս էլ շարունակվում է Քրիստոնյա Պատրիարքությունների միջև, սակայն շատ դեպքերում, ավելի ճիշտ մեծամասամբ Հայ և Լատինաց Պատրիարքարանները հանդես են գալիս միասնաբար հունականի հեգեմոն դառնալու ձգտումների դեմ: Տարիներ շարունակ վթարային վիճակում էր գտնվում Բետղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի կտուրը, իսկ թե 3 Պատրիարքությունից(Հայկական, Կաթոլիկ և Հունական) որն ինչ մասնաբաժին պետք է ունենար, սա այլ հարց էր: Հույները ցանկանում էին կտուրի կեսը վերանորոգել ու ֆինանսավորել շին.աշխատանքներն, իսկ մյուս կեսը պետք է հայերն ու կաթոլիկները վերանորոգեին: Հույների ձգտումն էր տեր դառնալ տաճարի կտուրի կեսին, որին համաձայն չեին Հայոց ու Լատինաց Պատրիարքարանները: Նաև սա դիտվում էր որպես գոյավիճակի, «Ստատուս Քվո»-ի կոպիտ խախտում: 2 տարի առաջ հայերն ու կաթոլիկները դիմեցին Պաղեստինյան կառավարությանը՝ վիճահարույց խնդրին լուծում տալու խնդրանքով:
   Մեկ ամիս առաջ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն իր մոտ կանչեց 3 պատրիարքության ներկայացուցիչներին ու հաղորդեց Բետղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի կտուրը վերանորոգելու իր որոշման մասին:
Անցած երեքշաբթի էլ անձամբ եկավ Բետղեհեմ իտալացի հնագետ-ռեստավրատորների աշխատանքներին
ծանոթանալու համար:
   Այսպիսով հույների ձգտումը կրկին ի չիք դարձավ: Հաջորդ տարի Զատկվա տոներից հետո կսկսվեն բուն շին.աշխատանքներն, իսկ մինչ այդ մասնագետները կավարտեն չափագրումներն ու ուսումնասիրությունները:
 
 
02.11.10 Արտյոմ Չերնամորյան
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 483 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
3.129.194.30
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024